հեյ
մի քանի օր առաջ Անդրանիկին մի սև շուն կծեց, ով գիտի՝ գլխարկը դեռ չէին կարել։ մի խոսքով է, շների դեմ ոչինչ չունեմ։ (բայց հիմա իրանց միքիչ ավելի քիչ եմ սիրում) դե զանգում ենք շտապ օգնություն, առավոտվա երեքնա, ու անկեղծ ասած, չեմ էլ սպասում, թե մեկը կպատասխանի։ ինչպիսի հաճելի անակնկալ, պատասխանում են։ չեմ ուզում ընդհանրապես պատմել՝ ինչ դանդաղ ու ինչ անդարդ եկան, նույնիսկ չէին ձևացնում, որ շտապ օգնություն են։ վերքին մի թեթև բզեցին, գնացինք առաջին հիվանդանոց։ մի քանի հոգի փորձեցին հերթապահ բժշկին արթնացնել, դե հիմա, չստացվեց։ բուժքույրը իբր մշակեց վերքը, պատվաստեց, ինչպես իրենք են ասում՝ հակափայտացման դեմ (էդ բառից ավելի շատ էի ջղայնացել, քան, որ բժիշկը տենց էլ չարթնացավ), գազազելու դեմ ու դե հետագա երկու պատվաստումների ուղեգիր տվեցին դեպի տարածքային կլինիկա։
տարածքային կլինիկան համար 2-ն է՝ Կողբացի փողոցի վրա։ էստեղ մի աննախադեպ բարդակ էր։ գրեթե բոլոր սենյակները մտանք, գրեթե ամեն տեղ պատմեցինք նախորդ պարբերությունը ու լսեցինք հետևյալ պատասխանը՝ դուք Սիրիայի քաղաքացի եք, մենք չենք կարող ձեզ պատվաստել։ հահ։
դե ինչ պիտի անեինք։ գնացինք Սիրիա՝ Անդրանիկի գրանցված կլինիկան, ստացանք պատվաստումը ու էլի եկանք անցանք գործերով։ հիմա քեզ գրում եմ Սիրիայից։ շոգա միքիչ, բայց հավես երկիրա։
ըըը…լու՞րջ, տե՞նց են պատկերացնում մեր առողջապահության նախարարությունում։ պետք է գնայինք Սիրիա՞ էդ մի շոթը ստանալու համար։ էստեղ խնդիրը բացարձակ այն չէր, որ կլինիկան անվճար է կատարում պատվաստումները, մենք պատրաստ էինք վճարել, բայց էդ դեղը ստանում են միայն կլինիկաները, այլապես մենք մեր սիրած Վարդանանցը կգնայինք։
եթե բլոգը գրեի հենց էդ օրը, էսքան մեղմ ու բարի չէի արտահայտվելու։ պարզապես շատ խառն էինք ինչ-որ լուծում գտնելու համար։ ամեն ինչ հիմա օկա, բայց մեծ խնդիր կա. օրինակ ես էլ Սիսիանի կլինիկայում եմ գրանցված։ հիմա, որ շունը կծի ու շան մազ էլի չունենանք, որ բուժենք, ես էլ Սիսիա՞ն պիտի գնամ։ ինչի՞ են մեր առողջապահության աշխատակիցները դեռ սովետական ժամանակներում։ ինչի՞ են էդքան տարի Բժշկական համալսարանում սովորելուց հետո դառնում ամենակոպիտ արարածները աշխարհում։ ես հո չեմ գրել իրենց քննական հարցերը, որ ինձնից են վրեժ լուծում հիմա։ ինչի՞ էս երկրում, որ ամեն մեկը հիմա իր գործը պետք է 125 տոկոսով անի, քանի որ երկու-երեք տասնամյակ հետ ենք աշխարհից, բոլորը յոլա տանում։
կան հարցեր, որ պատասխան չունեն ու էդ հեչ էլ սերը չի։
հոգ տար քո մասին