կիսա/դաստիարակություն

երեխայի դաստիարակությունը ու կյանքին պատրաստելը ոչ միայն հենց երեխայի կյանքի ու ապագայի համար է կարևոր, այլ նաև նրա շրջապատի, սիրելի մարդկանց, ընկերների։ ցավոք մեր երկրում սա առաջնային չի շատ հայ ընտանիքներում։ երեխան մեծանում ու կրթվում է լռելյայն։ եթե բախտը բերեց ու գնաց մանկապարտեզ, հույսը կդնենք մանկապարտեզի կամ ցերեկային խնամքի կենտրոնների որակի վրա, եթե ոչ, նա կսովորի էն, ինչ կտեսնի տանը։

իսկ տանը ավելի շատ լռություն կա, քան խոսք ու քննարկում։ Հայաստանում լռությունը մեր կյանքի անփոխարինելի մասնա։ Նեղացած ենք իրարից չենք խոսում, մի բան դուր չի գալիս, դե չասենք, ամոթա, մի բան դուր ա գալիս, դե չասենք, ամոթա, մի բան բոլորին պարզ ու ակնհայտա, հաստատ պետք չի էդ բարձրաձայնել, չեն ասի, հա ինչ յանի բան ասեց։ Ոչ չեն ասի։ Բա ինչի մասին խոսես, բա երբ խոսես, բա ոնց խոսես։ Ամբողջ աշխարհին մշակույթ նվիրած ազգը, ստեղ-ընդեղ Կոմիտաս, Շառլ, Խաչատրյան անունները հպարտ ու բարձր տվող ազգը սեփական ինքնությունը ձևավորելիս թողելա մի մեծ բաց՝ չի ձևավորել խոսքի մշակույթ։ Չկա, էդ անտերը ստեղ չկա։ Հավաքվում ենք հաց ուտելու, հանդիպում ենք մի բան խմելու, գնում ենք ֆուտբոլ խաղալու կամ պարելու, երբեք չենք խոսում։ Գիտեմ, որ երբեքը բավականին խիստ ու չափազանցրած բառա, բայց խոսքի մշակույթը չենք ձևավորել գոնե հենց ընտանիքի ներսում։ 

Ենթադրենք երեխան էդ օրը դպրոցում ինչ-որ մեկի հետ կռիվա արել ու ծնող են կանչել դպրոց։ Ծնողը գալիսա տուն, ջղայնանումա երեխու վրա էս խոսքերով՝ մինչև երբ պիտի ես քո փոխարեն թուք ու մուր ուտեմ, երբ ես հասկանալու, որ չպիտի կռիվ անել․․․բլահ-բլահ ու ինչքան էլ զարմանալիա՝ բլահ․․․ միգուցե էս խոսակցությունը հանեց ծնողի ողջ բացասական էներգիան, բայց երեխան դեռ ունի հարցեր, որոնք պատասխաններ չստացան՝

  • իսկ դու ինչի՞ ինձ չէիր ասել, ոնցա պետք դրսևորել, երբ, ենթադրենք, վիրավորում են
  • իսկ դու ինչի՞ ինձ չէիր ասել, մեկին անուշադիր ձևով խփելիս ոնցա պետք ներողությւոն խնդրել, որ կռիվ չդառնա
  • իսկ ինչի՞ ես գիտեի, թե դու միշտ ինձ պաշտպանելու ես 
  • իսկ ո՞նց պիտի ինձ պահեի, որ կռիվ չդառնար 

Ու տենց ջղայնացած ծնողը, որ հեսա պիտի ընթրիք սարքի կամ սառնարանը սարքելու տանի, ասումա՝ ձենդ կտրի, երեսդ չեմ ուզում տենամ և այլն․․․ 

Հաջորդ օրը, կամ երեկոյան, երբ ծնողի փուքսը թողելա, արդեն ամեն ինչ լավա, մենք ուրախ ու զվարթ հաց ենք ուտում, էդ թեման մեղմ ասած մոռացվելա, էլ ոչ մեկ չի հարցնի, չի լսի երեխու կարծիքը, թե ինչի էր կռվել, ոչ մեկը խորհուրդ չի տա երեխուն, էդ հարցը փակվելա․․․

սրա հակառակ ծայրահեղությունն էլ կա՝ երեխուն չափից ավելի շատ մուսի-պուսի անելը։ երեկ նստած էնք սրճարանում, երբ մայրն ու երեխան գնացին լվացարան ու հետ եկան։ մայրը հորը ասեց՝ գլուխը խփեց դռանը, հեչ ուշադիր չի քայլում հա, դեմը չի նայում։

երեխան տենց մի 4-5 տարեկան կլիներ։ նա արդեն գրեթե մոռացել էր գլուխը խփելու մասին։ էդ ժամանակ մայրը նրան ամուր գրկեց, սկսեց պաչել ու ասել՝ շատա՞ ցավում իմ աղջիկ, ոչինչ-ոչինչ։ հայրը ավելի ուշադիր էր՝ հլը մի հատ արի նայեմ ինչա եղել, վաաայ, կարմրելա, դե ուշադիր եղի էլի։ ու էս ամեն խոսակցության ֆոնին երեխայի լացի ձայնը ավելի ա բարձրանում, մինչդեռ ինքն արդեն հեչ չէր մտածում, որ գլուխը խփելը ճակատագրականա լինելու։

որնա՞ էս ամեն ինչի լուծումը՝ զրուցելը, խոսելը, երեխայի հետ ամեն մանրուք քննարկելը, նրա զգացմունքների մասին հարցնելը, դրանք բացատրելը, հնարավոր սխալների, ձախողումների, գլուխը դռանը խփելու մասին զգուշացնելը… երեխան տնից դուրս պետք է պատրաստ լինի կյանքի գրեթե բոլոր մարտահրավերներին, պետք է չվախենա խոսել արած սխալների մասին, խորհուրդ հարցնել, պետք է վստահի ծնողին ու համոզված լինի, որ ծնողը բավականին ժամանակ ու ուշադրություն կտրամադրի իրեն։

երեխան. էսքանը զրոյից տասնութ տարեկանների մասին է։ էն մասին, որ ծնողների մեծ մասը երեխայի դաստիարակությունը սկսում են էն ժամանակ, երբ նա արդեն երեխա չի, կխոսենք մի օր, մի տեղ նստած։

հոգ տար քո մասին