«կատակ» քաշի մասին

բոդիշեյմինգի (հայերեն՝ ծաղրանք մարդուն՝ իր մարմնի չափսերի համար) մասին շատ են խոսում, բայց որ էդ կարելի ա իբր կատակով ասել, չգիտեի։

(չեմ նշում որ) սուպերմարկետի գանձապահները բողոքում են, որ աշխատակիցներից մեկը իրենց մեջտեղումա կանգնել ու «էս աղջիկն էլ ոնց որ պատնեշ լինի մեր մեջ, փոխվեք էլի կասսաներով»։ ես մի տեսակ ցույց տվեցի իմ վերաբերմունքը հենց իմ մոտ էդ զրույցն ունենալու մասով։ ու էդ մեջտեղում հայտնված աղջիկը նկատեց հայացքս։

-սրանք էլ միշտ ծաղրում են ինձ չաղ լինելու համար, չգիտեմ ինչ անեմ՝ նիհարեմ։

ասում եմ՝ բա չի կարելի։ ինքն էլ թե՝ կատակ են անում։ ասում եմ՝ ես էլ եմ երկար ժամանակ նիհարելու պայքարի մեջ եղել ու դեռ եմ։ ասումա՝ նիհարել ե՞ք։ ես էլ թե՝ գեր ե՞մ։ սենց դատողական նայումա ու ասում՝ բայց դուք հեչ չաղ չեք։ ասում եմ՝ բա, ասում եմ, նիհարել եմ։ ու աղջիկը, ինձ դնելով լավագույն դիետոլոգի տեղը, հարցնումա՝ ոնց։

պատմում եմ, որ անցել եմ բացարձակապես բուսական սննդի, բացառել եմ խմորային ցանկացած բան, յոգա եմ արել ու տենց…

ինքն էլ թե՝ հա, ես էլ եմ լսել, որ յոգան օգնումա, մի ժամանակ արեցի, 20 կիլո նիհարեցի, մեջքս ուղղվեց։ ես ընդեղից՝ նաև մտքի հանգստությանն ա օգնում։

էս զրույցը, մանավանդ, որ էսօրվա մեջ տեղի ունեցած միակ դրական զրույցն էր, հաճելի էր շատ, բայց իրականությունը՝ անտանելի ա։

նախ՝ մարդուն քննադատել իր գիրության կամ նիհարության համար, ամենաանտակտ բաննա, որ կարելիա անել, նույնիսկ աշխատավարձի չափը հարցնելուց անդաստիարակ մոտեցումա։ միգուցե ընկերական շրջապատում կարելիա «կատակ» անել էդ թեմայով, բայց հաճախորդի մոտ՝ չգիտեմ ինչքանովա տեղին։

ապա՝ նիհարելը բավականին աշխատատար ու լուրջ գործընթացա։ ամեն ինչա պետք հաշվի առնել՝ հորմոններից մինչև սննունդ, ապրելակերպից մինչև նյարդեր։ դու կարող ես հաշվել կալորիաները, առավոտից իրիկուն մարզվել, բայց եթե քո մոտ կա հորմոնային անոմալիա կամ դիսբալանս, չեմ կարծում, թե հեշտ կհասնես հաջողության։

ու վերջապես՝ հերիքա մարդկանց ասեք՝ իրանք ինչ ուտեն, ինչքան կշռեն ու ինչքան նիհարեն։ ձեր արած էդ «անմեղ կատակը» կարա մարդուն հոգեբանական տրավմայի հասցնի ու հասնի էնտեղ, որ մարդը չցանկանա նույնիսկ տնից դուրս գալ ու ձեր նմանների հետ շփվել։

քո գործը չի՝ ով ինչքանա կշռում, դու քո կշեռքին նայի։

հոգ տար քո մասին

One thought on “«կատակ» քաշի մասին

Մեկնաբանությունները փակված են։