ուպհհ aka adhd

հեյ,

քո հետ պատահելա՞, որ գիրք կամ ինչ-որ հոդված կարդալիս զգաս, որ վերջին մի քանի տողը իրականում չես էլ հասկացել, աչքերդ սահել են տողերի վրայով, իսկ միտքդ եսիմ ուրա։ սա բոլորիս հետա պատահել, երբ միտքը խառը մտքերով ա զբաղված ու նրան քաշել, գրքի մոտ բերելը բարդա ստացվել։ անհանգստանալ ու դրան ուշադրություն դարձնելա պետք էն ժամանակ, երբ էդ էնքան հաճախա լինում, որ գիրք կարդալը արդեն ոչ թե հաճույքա, այլ տանջանք քո ու ուղղեղիդ համար։ իսկ ինչնա՞ պատճառը, որ մենք էլ չենք կարողանում կենտրոնանալ մեր ցանկացած գործողության վրա։

վերջերս ամենահայտնի սոց կայքերից մեկը ուսումնասիրությունա իրականացրել, որի ժամանակ պարզվելա, որ սոց կայքում ամենաշատ ժամանակ անցկացրած մարդիկ թերթում, անցնում են երկար տեքստերը ու կարդում կարճ ստատուսներ կարգավիճակներ, նայում մի քանի վայրկյանանոց հոլովակներ։ սրանից ելնելով էլ մարդկանց էս ցանկություններին են հարմարեցվում սոց կայքերը։ դրա մասինա խոսում տիկ տոկ-ի վաստակած համբավը ողջ աշխարհում, ինստագրամում ռիլս-երի ավելանալը, յութուբի շորթ-երի ավելի մեծ տարածում ու դիտումներ ունենալը։ եթե ժամանակին համացանցը էլ փոստ-երի ու տասնհինգ-քսան րոպե կարդացվող բլոգների մասին էր, հիմա տասնհինգ-քսան վայրկյանանոց հոլովակներ են, երկու-երեք բառանոց նկարագրություններ։ մարդիկ էլ հավես չունեն քո մի էջանոց տեքստը կարդալու, հասկանալու։ ու ես չեմ ասում՝ ժամանակ, ասում եմ՝ հավես չունեն։ միտքը պատրաստ չի, ուշադրությունը շեղվումա շատ ավելի շուտ, քան մարդը փորձումա հասկանալ ու հետ բերել նրան։

աշխարհում շատ հայտնի ու տարածված համախտանիշ կա, որի մասին մեր երկրում չի էլ խոսվում կամ քննարկվում։ խոսքը ուշադրության պակասի ու հիպերակտիվության համախտանիշն է։ լուրջ հոգեբանական խնդիր, որը, կախված լրջության աստիճանից բուժվում է հոգեթերապիայով կամ դեղորայքով։ սա ավելի հաճախ սկսվում է մանկական տարիքում։

էս էն կարևոր պատճառնա, որ չթողնես տասնվեց տարեկանը չլրացած երեխան օրվա մեջ քսանութ ժամ սքրոլ անի գալարի սնեփչատն ու տիկտոկը, ուղեղին սովորացնի, որ տասներկու վայրկյանանոց կենտրոնացումը հերիքա տեղեկատվություն ստանալու համար։ ու ես նրա համար չեմ ասում, որ երեխան պարտադիր պետք է գիրք կարդա կամ գիտնական դառնալու ճանապարհինա, այլ նրա համար, որ հետագայում ցանկացած աշխատանքի ու առօրյայի վրա կազդի նրա՝ կենտրոնանալ չկարողանալը։

ծնողները հաճախ միայն մտածում են երեխայի կուշտ ու տաք հագնված լինելու մասին, իսկ էն երկարաժամկետ դաստիարակությունը, որն ավելի կարևոր է, մղվում է հազարերորդ պլան։ վերցրեք էդ հեռախոսները երեխեքի ձեռքից։

հոգ տար քո մասին

One thought on “ուպհհ aka adhd

  1. շղարշ🇦🇲

    @syuneci որպես adhd վկա1. կարճ կոնտենտը միշտ օգնումա, գուցե բոլոին2. ես վստահ չեմ որ դա "բուժվում ա" կարծում եմ անցնում ա, քանզի դա ուղեղի կառուցվածքի հետ ա կապված, դժվարա կառուցվածքը փոխելը, ես միշտ ունեցել եմ ու ունեմ3. չնայած չեմ ուզենա երեխաս սաղ օրը սոց ցանցերում անցկացնի բայց դե կմեծանանան բոլորն էլ նոռմալ մարդ, գուցե տրավմաներով բայց կարծում եմ դոցիումը շատ չի տուժիԱսեմ դրական կողմ, կորպորատիվ սոց ցանցերը պակասեցնում են չտեսությունը երեխաների մոտ,ինչը լավ ա

Մեկնաբանությունները փակված են։