հեյ,
ես էսօր էլի մայրամուտին եմ արթնացել, ու նախաճաշել եմ ընթրիքի ժամից հետո։
ես էլի անպատասխան եմ թողել զանգեր ու նամակներ ու հիմա փորձում եմ սոդայով ու քացախով մաքրել թավաներս։ բայց ինձ թվումա, որ «տապակա»-ն ավելի սիրուն բառա։
ես էլի ալարել եմ լվալ մազերս ու հիմա խուսափում եմ հայելուց։
ես էլի միացրել եմ մի քանի հազար անգամ տեսած հեռուստաշոուն ու կերպարներից մի քանի վայրկյան առաջ ասում եմ իրենց խոսքը։ մտքերիցս լավ գիտեմ իրենց ասելիքը։
ես էլի մի թեմայի շուրջ հազար անգամ մտածել եմ էսօր, մի քանի հնարավոր սցենարներ եմ պատկերացրել, որոնցից ոչ մեկը սրտովս չէր։
ես էլի պայմանավորվել եմ հանդիպելու համար ու խոստացել եմ ճիշտ ժամին ճիշտ տեղում լինել։
ես էլի խոստացել եմ այցելել ու հետաձգել եմ ամեն ինչ, ինչ հնարավոր էր։
ես էլի գրել եմ անելիքների ցանկ ու դեռ ոչ մեկի առաջ «պծիչկա» չեմ դրել։
ես էլի փորձել եմ ուրախանալ էն փոքր բաներով, որ կան իմ կյանքում, խմել եմ բավականաչափ ջուր ու չեմ մոռացել վիտամիններս։
ես էլի ասել եմ «լավ եմ» ու մտքումս ավելացրել՝ «լինելու»։
սա ծույլ կիրակիա, էներգիա հավաքելու, մտավոր, հոգեպես ու ֆիզիկապես հանգստանալու կիրակիա։ ապագայի եսիս խնդիրներ թողնելու ու դրանց մասին մի քանի րոպե գոնե չմտածելու կիրակիա։
հուսամ՝ քո կիրակին ավելի հետաքրքիրա անցնում։ հուսամ՝ դու հասցրել ես բոլոր անելիքներդ։
հոգ տար քո մասին