ինչից ամաչել

հեյ,

մի քանի օր առաջ սրճարաններից մեկում էինք, գնացի լվացարան, տեսնում եմ, որ կա տղամարդկանց և կանանց առաձին զուգարաններ։ մի կին սպասում էր կանանց համար նախատեսված զուգարանի մոտ ու երբ հարցրի՝ սպասու՞մ եք, նա մուննաթեց՝ հա, զբաղվածա։ դե հիմա տեքստի մեջ մուննաթը դժվար զգաք։

ես շտապում էի։ մտա տղամարդկանց համար նախատեսված սրահը ։Դ դուրս եկա, նա դեռ սպասում էր։ պետք ա ասել, որ էդ երկու սրահները իրարից տարբերվում էին մենակ դռան վրա փակցված նկարից։

միքիչ հետո կողքի սեղանի տղաներից մեկն էր ուզում լվացարան գնալ, վեր կացավ, տղաներից տեղը հարցրեց ու մեկ էլ մեկը՝ նայի աղջիկներինը չմտնես։

եկել նստել եմ ու մտածում եմ՝ մարդիկ սխալ բաներից են ամաչում։ ամաչում են «զուգարան» բառը ասել, ամաչում են բնական կարիքներից, բայց չեն ամաչում անծանոթին մուննաթելուց, չեն ամաչում սրճարանով մեկ գոռալուց։ մարդիկ էլ չեն ամաչում բամբասելուց, ստելուց չեն ամաչում, ուրիշին վատը ցանկանալուց չեն ամաչում։

պետք ա սկսել ճիշտ բաներից ամաչել, թե չէ սենց որ գնա…եսիմ

հոգ տար քո մասին

շարունակելի…