հեյ,
ասում են՝ երեխեքը տան հայելին են։ ես էսօր հասկացա, որ նույնիսկ հասարակության հայելին են երեխեքը։
Արդեն վեց դաս ա երեխեքին սովորացնում եմ հարցեր տալ։ Դիտմամբ լռում եմ, սպասում եմ, որ հարցեր տան ու զգում եմ՝ ինչքան են վախենում հարցեր տալուց։ Մտածում են՝ սխալ հարցա, մտածում են՝ ամոթա հարցնելը, կոմպլեքսավորված են։ ու ստեղ իրանք հեչ մեղավոր չեն։ մեղավորա դպրոցական համակարգը, քառակուսի դպրոցները, քառակուսի մտածելակերպը։
քեզ դասավանդեցին, սովորեցիր, քննությունդ հանձնեցիր, էդքանը։ էլ ինչ հարց, էլ ինչ քննարկում, ինչ խոսել, ինչ բանավիճել։ ու դպրոցից դուրս են գալիս հասուն մարդիկ, որ խոսել չգիտեն, բառերն իրար կապել չգիտեն։ հարց տալ չգիտեն։
հիմա աշխատում ենք դրա ուղղությամբ։ երեխեքը պետք է սովորեն հարցեր տալ, պետք է սովորեն փնտրել էդ հարցերի պատասխանները։
լավ նորությունն էնա, որ համեմատած առաջին դասերին հիմա լսում եմ հարցեր, ուրեմն ընդամենը սովորացնել էր պետք, երեխեքը ամեն ինչ էլ կարող են։
հոգ տար քո մասին
շարունակելի….