կօֆէ-ի շուրջ

Հեյ,

միայնակ սրճարան գնալը իմ ամենասիրած, բայց ամենավախենալու բաներիցա: անցած տարի մի անգամ փորձեցի ու շատ հաճելի էր ու կարծես թե ոչ մի վատ բան չեղավ, ոչ մեկ չկերավ ինձ:

էս տարի փորձեցի միքիչ ավելի բարդ մարտահրավեր նետել ինձ՝ նստել սրճարանի ներսում ու խմել սուրճ, առանց հեռախոս ու կարգիչ, առանց գիրք:

դե մտա ներս ու վերցրի նուշի կաթով լատեն, վճարեցի ու նստեցի երկու սեղաններից մեկի մոտ: մյուսը ազատ չէր: դեռ մտնելիս նկատել էի մյուս սեղանի մոտ նստած արտասահմանցուն ու մտածել՝ երևի տուրիստա:

սկսեց ներքին կռիվս: Գոգին, որ պատմեցի, զարմացավ, որ դա ներքին կռվի առիթա: ինքը ինձ շատ ավելի շփվող ու առանց ավելորդ կոմպլեքսների մարդ գիտի: մինչդեռ, հա, իմ մեջ մի ամբողջ ճակատամարտա սկսում՝ խոսեցնել անծանոթին, թե ոչ թեմայով:

հաղթեց շփվող ու սանգվինիկ տեսակը: Բյորնը Նորվեգիայից ա: կմնա էստեղ մինչև հունիս: գրեթե ամեն ինչից խոսեցինք՝ երաժշտությունից մինչև կրոն, աշխարհաքաղաքական վիճակներ: որբանոցումա աշխատելու: հետաքրքիրա ինձ շատ: փոխանակվեցինք կոնտակտներով ու իրեն ասեցի, որ կարող է համարել, որ մի ընկեր արդեն ունի Երևանում, ու, իմանալով Անդրանիկին, երկու ընկեր:

մի քանի խորհուրդ տվեցի՝ տուն ոնց գտնի, տաքսի ոնց պատվիրի և այլն:

խոսակցության կեսից պատկերացրի սրճարանը, եթե ես նրան չասեի՝ կներեք, անգլերեն խոսու՞մ եք:

Լուռ էր, ամենքն իր հեռախոսի մեջ մտած կոֆէ էր խմում, հեչ հաճելի չէր, անկապ էր:

Լավ էր, որ հարցրի:

հոգ տար քո մասին