ընտրություններ

Հեյ,

բլոգի վերջում կարող եք ինձ անվանել էյջիստ, ռասիստ, սադիստ, ինչ ուզում եք, բայց էսա իրականությունը:

Վ րոդե քաղաքակիրթ երկիր ենք, ես էլ պատասխանատու քաղաքացի եմ: չի ստացվում ընտրություններին մասնակցելու համար գնալ Սյունիք, շատ կուզեի, բայց դե…. արձակուրդները հետաձգվում են:

Պետք է փոխեմ ընտրատեղամասս: դրա համար եկել եմ կենտրոնի անձնագրային ինչ-որ տեղ, որ խնդրեմ, փոխեն: խնդրելը որնա՝ դիմեմ:

Վ րոդե քաղաքակիրթ երկիր ենք, մի հատ սարք կա դրված, սեղմում ես վրան, կտրոն ա տալիս: կտրոնիս վրա գրվածա՝

Օկ, շատ հարմարա, շատ էլ նորմալա: բայց դե՝ պետը, որի մոտ պիտի մտնեմ, լիքը ծանոթներ ունի, խառն են:

Էկրան կա, էկրանի վրա գրվումա J13 — Պետ, մեկ էլ գալիսա R38-ը, թե բա կներեք ես վռազ եմ: ներսից եսիմում անունն են գոռում, աստված գիտի՝ ինչ թերթիկա քաշել, թե բա տեղ տվեք թող մտնի:

Վ րոդե քաղաքակիրթ երկիր ենք, կես ժամից ավել սպասում եմ, պետի մոտ գնալու համար թիվը չի փոխվում էկրանին: է ոնց փոխվի, մարդու մոտ անհերթ էնքան մարդ կա, չի հասցնում հերթին նայի:

Մեկ էլ գլուխը բարձրացրեց՝ էս ինչա կատարվում ստեղ՞, բայց էդ բան չփոխեց:

Մարդիկ կան՝ ինձնից առաջ եկած մարդիկ, որ մի քառասուն հատ թերթիկ են քաշել ու ինձնից հետո եկածներին արագ հերթ են տրամադրում: շուստրի են: քիչա մնում՝ էժանով հերթ ծախեն:

Էս մարդիկ, էս ամեն ինչը, իրավունք չպիտի ունենա գոյության: սենց չպիտի լինի գրողը տանի: ջղայնանում եմ ահավոր: եթե էս մարդիկ են ընտրելու էս երկրի ապագան, հաջող:

Ի դեպ, ափդեյթ, ոչ մի ափդեյթ էլ չեղավ, ինչ թիվ գրված ա էկրանին էդ թիվն էլ մնաց, բայց պետի մոտ մի քսան հոգի արդեն մտավ-ելավ: մալաձեց պետ:

2 thoughts on “ընտրություններ

Մեկնաբանությունները փակված են։