Որ նայում եք քարտեզին ու գտնում եք Իտալիան՝ շատերիս երազանքների երկիրը, իջեցրեք մատը հասարակածի ուղղությամբ ու Միջերկրականի մեջ Սիցիլիայի տակ մի հատ փոքր ցամաք կա։ Մալթան։
Մալթան էնքան տաք արև ու տաք ժողովուրդ ունի։ Իսկական ժպիտով մարդիկ։ Հատկապես վարորդները։ Բարձրանում ենք ավտոբուս՝ hi, have a nice drive. Տաքսի ենք վերցնում՝ hi, have a nice drive. Իջնելիս. ես՝ thank you, վարորդը՝ ciao. Իմ բոլոր հիմար հարցերին, որ ուղղակի տեղացիների հետ շփվելու նպատակին էին, կոկիկ պատասխաններ էին տալիս ու խնդրում, որ իմ ապահովության համար դռան մոտ չկանգնեմ։ Բայց քանի որ ոչ մի բան կատարյալ չի, արդարության համար նշեմ, որ ավտոբուսը առանց վարանելու կարա երթուղուց շեղվի։ Դրա համար tip՝ ինչքան էլ վստահ եք, որ ձեր ուզած ուղղության ավտոբուսն եք վերցրել, Google map-ը պատրաստ ունեցեք։
Տարեցներին զիջել ավտոբուսում։ էլ չլսեմ՝ եվրոպաներում տենց բաներ չկան։ կան։ կա անծանոթի հետ զրուցել՝ճանապարհը կարճեցնելու համար, կա ճանապարհ ցույց տալ ու կա չթույլատրված տեղով ճանապարհ անցնել (կարոտաաած)։
Կան խցանումներ։ Բայց չկան ազդանշաններ։ Կան լիքը ավտոբուսներ, բայց իրար չեն հրում։ Կան երթուղային քարտեր… Նախանձով եմ ասում, որովհետև դրանք ախր էնքան հարմար են…
Սիրուն ա Մալթան։ հին, սպիտակ շենքեր, գունավոր բալկոնչիկներ, արձաններ, աստիճաններ, նեղ փողոցներ… Կյանքով լի կյանք ու խաղաղություն կա էդ փողոցներում։ Փաբերում ու ակումբներում չեն ծխում, չեն գոռում, ռաբիս չկա։
Դե ծովը… Հազար գույնանի ծովը… Մեկ մեկ էնքան գիժ ու ալիքվող, որ հեռու մայթով քայլելիս էլ շրթունքներիդ աղի համն ես զգում։
Տարին սկսել էր Բրանդերբուրգյան դարպասների մոտ՝ գժանոց փարթիով ու հրավառությունով։ Ու մոտենում ա ավարտին խաղաղ ծովի մոտ։ Մեկ-մեկ ալիքվող ու ոտքերդ թրջող ծովի մոտ։
Ու հեսա պիտի հետ գնամ առօրյային, դրանից առաջ ասում եմ. Thank you, Malta. Ciao.