հեյ
նայել ե՞ս ամերիկյան հեռուստատեսային շոու The big bang theory-ն (մեծ պայթյունի տեսությունը)։ կարևոր չի, եթե չէ։ շոուի հերոսները մի քանի անգամ ֆիլմում խոսում են հայերի ու հայկական մշակույթի մասին։ մի քանի օրինակներ՝
— …ստիպված էի պատուհանով մտնել երրորդ հարկի տներից մեկը։ պարզվեց այնտեղ ապրում է մի հայկական ընտանիք, որը ստիպեց միանալ ճաշին ու քիչ էր մնում ինձ ամուսնացնեին իրենց տղայի հետ։
— …ես ամբողջ կեսօր մնացի հայկական եկեղեցում, որպեսզի հանդիպեմ Հայր Սոլախյանին….
— … ես առավոտները հաճախ եմ գնում հարևան տիկին Վարդապետյանի տուն նախաճաշելու…
իմ ամենասիրելի շոունա, եթե ժամանակ ունես ու սիրում ես ամերիկյան հումոր, նայիր անպայման, բայց սրա համար չենք հավաքվել։ խնդիրն էնա, որ մենք աշխարհի մոտ տպավորություն ենք թողել, որ ամեն տեղ ունենք եկեղեցիներ, հյուրասեր ենք, մարդասեր ենք և այլն։ եղելա էդպես, այո։ կառուցած եկեղեցիներն էլ կան։ բայց ի՞նչ եղավ մեզ։ ինչի՞ եկավ մի ժամանակաշրջան, երբ ազգի որակը ընկավ Արագածի գագաթից։ երբ ամեն հայ սկսեց մտածել միայն սեփական շահի մասին, սկսեց ոտնահարել դիմացինին, անցնել նրա վրայով, մենակ թե կառուցի իր չորս պատը։
ես էլի հասկանում եմ, որ ինչպես մարդնա ունենում մանկությունից եկած տրավմաներ ու ավելի հասուն տարիքում ապրում ըստ էդ տրավմաների, մեր ազգն էլ երջանիկ մանկություն չի ունեցել, խնդիրներ շատ կային, այո։ բայց էդ ամենից հետո էլի եղել ենք էն ազգը, որ աշխարհին սովորեցրել ա բաղնիք ստեղծելու արվեստը, աշխարհին տվելա գյուտարարներ (պաղպաղակի կոնից մինչև վարսահարդարման սարք, մագնիսառեզոնանսային պատկերի ախտորոշման սարքից մինչև ՄԻԳ ռազմական օդանավեր), մշակութային գործիչներ, իսկ էսօր մի քանի քառակուսի մետր հողի վրա իրար են ատում, ամեն ինչ անում իրար դեմ։
հայ ազգը որակազրկվելա։ կներես։ եթե չէ, գոնե ահավոր մեծ անկումա ապրել իր որակի հարցում։ դարձել ենք մեզ ու մեր շրջապատը չսիրող, մեր լեզուն ու մշակույթը չգնահատող մարդիկ, որ շուտով հարցականի տակ են դնելու իրենց պետականությունը։ իսկ էդ մի բանա, որ եթե չեղավ, մենք հրեա չենք, պարզապես կվերանանք։ ու ոնց որ հինգերորդ դասարանում հպարտորեն կարդում էինք, որ Ասորեստանի նման հզոր պետությունը իջավ պատմության թատերաբեմից, այ էդ նույն ձև ավելի փառահեղ կերպով մենք ենք իջնելու։
ինչնա՞ խանգարում հային միքիչ ավելի հայ լինել… ու սա հռետորական հարց չի։
բացասական էներգիա եմ տարածում օդում, կներես։ հիասթափված եմ շատ։
հոգ տար քո շրջապատի մասին
հոգ տար քո մասին