քիչ մը բարի ըլլանք

հեյ

մի քանի օր առաջ ջիջի տաքսի էի կանչում ու ընկա հայտնի կարգին հաղորդման օրը. մեքենան գալիս էր էնտեղից, որտեղ պետք է գնայի (ախպեր էս տաքսին էլ կանգնեց ընդեղ, որտեղ պիտի իջնեինք)։ մտածեցի, որ նախ էդքան սպասելս անիմաստ կլինի, հետո էլ էդ մարդը էդքան տեղը անիմաստ պետք է գար։ զանգում եմ վարորդին.
-բարև ձեզ, կներեք ես ճիշտ ե՞մ հասկանում, որ դուք Սարյանից եք գալիս
-հա, աղջիկ ջան, Սարյանում եմ
-իսկ ձեզ հարմար կլինի՞ էսքան տեղը գալ, ուղղակի Սարյան ենք էլի նորից գնալու
-նայեք ձեզ ոնց հարմարա, եթե սպասեք, կգամ, նայեք ձեր հարմարությանը
ես զգում եմ, որ վարորդը պարզապես չի ուզում պատվերը չեղարկել, որովհետև հավանաբար վատ կազդի իր վրա։
-չէ, էսքան տեղը անիմաստ մի եկեք, ես կչեղարկեմ, խնդիր չկա
-վայ ազիզ ջան, մերսի շատ, ձեր նման հաճախորդներ որ շատ լինեն, լավ կլինի
-խնդրեմ, խնդիր չկա, ձեզ լավ օր
ու տենց մտածում եմ, որ մենք սպասարկման ոլորտից կատարյալ ծառայություններ ենք ուզում, բայց նենց չի, որ մենք էլ մեր պարտականությունների մեջ ենք անթերի ու մեկ-մեկ կարելիա էդ մարդկանց դրության մեջ մտնել։ մեր քաղաքը ոչ մի բանի հարմարացված չի, ու վարորդները ամեն օր մի քանի տասնյակ նյարդային բջիջ են սպանում էս երթևեկության մեջ, նորմալա, որ մեկ-մեկ մեր ուզած երգերը չեն միացնում (հեչ անկեղծ չեմ էս պահին, երգը իմ համար ուրիշ աշխարհա)։