ընտրությունների մասին

հեյ,

մենք ամեն օր կանգնում ենք տարբեր ընտրությունների առջև. ինչ հագնել, երբ արթնանալ, ինչ պատրաստել, ինչ սննդակարգ ունենալ, ինչի վրա ծախսել գումարը, գրել հայատա՞ռ, թե՞ լատինատառ ու ընդհանրապես գրե՞լ։ մենք ընտրում ենք մարդկանց, որ կառավարեն մեր երկիրը, իսկ նրանք ընտրում են՝ ինչպես կառավարել, որ օրենքներն ընդունել, ինչ հարկեր սահմանել։ ընտրում ենք սու՞րճ, թե՞ թեյ, կաթո՞վ, թե՞ առանց։ ու ինձ հետաքրքեց՝ ի վերջո ինչպե՞ս ենք ընտրում, մե՞նք ենք մեր ընտրությունների պատասխանատուն, մե՞նք ենք իսկապես ընտրում, թե՞ արհեստական գործոններ կան, որ իսկապես ազդում են մեր ընտրության վրա առանց մեր գիտակցելու։ և վերջապես՝ ո՞ր ընտրություններն են ճիշտ ու կյանքում գալի՞ս է մի օր, որ հասնակում ենք՝ արել ենք ճիշտ կամ սխալ ընտրություն։

ուղեղի՝ որոշում կայացնելու իրական մեխանիզմները, դրանց ամբողջական աշխատանքը դեռ անհայտ են, բայց մի բան հաստատ է՝ որոշում ընդունելու համար պատասխանատու են prefrontal cortex-ն ու hippocampus-ը։ տերմինների հայերեն համարժեքները գտնել չկարողացա, բայց գտա, որ առաջինը ներկայիս, գործող հիշողությունն է, իսկ երկրորդը՝ երկարաժամկետ հիշողությունը։ ես հասկանում եմ էսպես՝ էն ամբողջ ինֆորմացիան, որ կա ակտիվ ու երկարաժամկետ հիշողություններում համագործակցում են ու քեզ հասկացնում՝ սուրճ ես ուզում, թե թեյ։

սա շատ պարզ բացատրություն կլիներ, ու շատ ավելի հեշտ կլիներ, եթե մեր ընտրությունները արհեստական գործոնների ազդեցության տակ չլինեին։ եթե իսկապես ուղեղը գիտի՝ ինչպես որոշել, ինչի՞ ենք մենք հաճախ հայտնվում իրավիճակներում, որտեղ չենք կարողանում ընտրություն կատարել։ ինչի՞ ենք ասում՝ չգիտեմ։

առաջին պատճառներից մեկը, թե ինչու չենք կարողանում ընտրություն կատարել, կատարելության հասնելու ձգտումնա, կամ պերֆեկցիոնիստ լինելը։ Արիստոտելը հայտնի թեզ ուներ, որ եթե հավասար սոված ու ծարավ մարդու առաջ դնենք սնունդ ու խմելիք, նա կմեռնի, քանի որ չի կարողանա ընտրել՝ խմել, թե ուտել։ էն մի փոքր սխալը, որ կարող է հետևել մեր ընտրությանը, մեզ հետա պահում էդ վերջնական որոշումը կայացնելուց։ ես էսօր միգուցե տնից դուրս չգայի, ուզածս գուլպան ընտրել չկարողանալու պատճառով։ ու ես մինչև հիմա չգիտեմ էլ՝ ճի՞շտ գուլպա եմ ընտրել, թե՞՝ չէ։ ինչևէ, դեռ չեմ փոշմանել, ուրեմն էդքան էլ վատ ընտրություն չէր։

հաջորդ խոչնդոտը ընտրություն կատարելու վախնա սխալվելուց։ փոքր ժամանակ մեր սխալները ուղղում են կարմիր գրիչով, մեզ պատժում են ուշ տուն գնալու կամ կեխտոտ շորերով տուն գնալու համար, մեզ զգուշացնում են կամ սպառնում են մյուս անգամ չկրկնելու համար։ ու ինչքան ապրում ենք, էնքան շատանում են մեր սխալները, ինչքան շատանում են մեր սխալները, մենք էնքան դանդաղ ենք որոշում կայացնում՝ վախենալով սխալներից։

ամենավատ պատճառներից մեկը ինչ-որ մեկին դուր գալն է։ «ես իրականում պաստա եմ ուզում ուտել, բայց եթե ես հիմա ընտրեմ աղցան նա կմտածի, որ ես առողջ եմ սնվում, դե սա մեր առաջին հանդիպումնա, բայց եթե աղցան կերա, սոված կմնամ»։ կա՞ աղջիկ, որ առաջին հանդիպմանը էս մտքերի մեջա եղել։ կամ էլ՝ «մերոնք չեն սիրում, որ ես էսպես եմ հագնվում, հաստատ դուր չի գա, բայց ես սիրում եմ էս շորս ու ուզում եմ էս հագնեմ, հիմա ի՞նչ անեմ»։ ծանո՞թ մտքեր են։ իրականում ինչքան քեզ չհետաքրքրի դիմացինի կարծիքը, ինչքան թքած ուենանք, թե ում ենք դուր գալիս, ում՝ չէ, էնքան հեշտ կլինի ընտրություն կատարելը ու ընդհանրապես կյանքը։

վստահության պակասը ևս կարող է խանգարել քեզ ընտրություն կատարել։ ես չգիտեմ՝ որ սրճարան գնալ, իրականում մեկը գիտեմ, բայց վստահ չեմ, թե ընկերներիս դա դուր կգա, ես գցում եմ պատասխանատվությունը իմ վրայից ու թույլ եմ տալիս, որ իրենք ընտրեն։ ես չգիտեմ՝ թե էդ ֆիլմը դուր կգա ընկերոջս, թույլ եմ տալիս, որ ինքը ֆիլմ ընտրի։ ես չեմ խոսում ոչ իմ ցանկության մասին, ոչ էլ անում եմ ընտրություն։ սա կհանգեցնի մի պահի, որ դու հետ կվարժեցնես ուղեղիդ ու նա էլ չի կարողանա ընտրություն կատարել։ դու ստիպված կլինես մի օր մեկից հարցնել՝ ինչ ուտեմ կամ ինչ հագնեմ, երբ արթնանամ կամ ուր գնամ։ ուրեմն՝ մի գցիր պատասխանատվությունը քո վրայից ու արա քո ընտրությունը, երբ քեզ իրոք հարկավոր է։

ի վերջո ընտրությունը ինչքան էլ բարդ, էնքան էլ հաճելի իրողություն է։ պետք է կարողանանք գնահատել, որ ունենք ընտրության հնարավորություն։ ունենք դեմոկրատ կյանք, որտեղ մենք ենք ղեկավարն ու սպառողը։

դու կարող էիր չկարդալ էս բլոգը մինչև վերջ, բայց եթե կարդացիր, շնորհակալ եմ էդ ընտրությանդ համար։

հոգ տար քո մասին