հեքիաթների մասին

հեյ,

երեկ իմ համար երեկոյան, ձեր համար ուշ գիշերին որոշեցի քնելուց առաջ հեքիաթներ կարդալ, որ իբր ավելի լավ քնեմ։ ընտրեցի մանկությանս հեքիաթների գիրքը։ դրանք կարդացել եմ անհաշվելի անգամներ, բայց իրականում էնքան հետաքրքիր էին, որ Թումանյանի թարգմանություններից գրեթե բոլորը կարդացի։ ու հասկացա մի բան՝ շատ դժվարա էս տարիքում զարմանալ հեքիաթներից ու տողատակերը չտեսնել։

օրինակ՝ «Մարդակերի աղջիկն ու Խորհրդավոր վարպետը» հեքիաթի վերջում երկու եղբայրներ ամուսնացնում են իրենց երեխաներին։ սա իտալական հեքիաթ է։ երևի էդ ժամանակներում ազգակցական ամուսնությունները նորմալ էր, մանավանդ, երբ թագավոր ես։

կամ՝ «Աստղերից իջած կինը» հեքիաթում մայրը որդուն խորհուրդ է տալիս միս չուտել, իսկ աստղերից իջած կինը լրիվ վեգան էր։ հեքիաթը հնդկական է։ ու սա զարմանալի չէ, հնդկական մշակույթում բուսակերությունը նախանձելի տարածում ունի։ իսկ թե ունի՞ դա ազդեցություն իմ կողմնորոշման վրա, մանկությունից տպավորվե՞լ եմ էդ հեքիաթից, ենթագիտակցությանս ինչ-որ կետում մնացելա՞, որ միսը էդքան էլ օգտակար չի, չգիտեմ։

նաև «Կախարդի Քսակը» հեքիաթում աղջիկը օգնումա ձիուն, այծին, ջրաղացին, չնայած, որ շտապում էր ու կախարդը ամեն պահ կարող էր գտնել նրան ու քար դարձնել։ էդտեղի՞ց ա ազդեցությունը, որ չեմ սովորել «չէ, կներես» ասել։

«Որոտ թագավորը» ծերից ծեր սարկազմ էր։ հիշում եմ՝ ոնց էի եղբորս համար էս հեքիաթը դերերով կարդում։ էդ օրվանիցա՞ սարկազմը կյանքիս կարևոր մաս դարձել։

«Գեղեցկուհի Վասիլիսան» էլ երևի սովորացրելա անշունչ առարկների հետ խոսել ու մի տեսակ պատասխան ակնկալել։ ափսոս տիկնիկները միայն հեքիաթներում են խոսել կարողանում։

ու վերջապես՝ «Անգին քարը» սովորեցրելա, որ արդարությունն ու խիղճը կարևոր արժեքներ են, որ պետք չի կորցնել ոչ մի դեպքում։

տենց բաներ։ ես գնամ շարունակեմ կարդալը, իսկ դու

հոգ տար քո մասին