Հեյ,
Քիչ առաջ մի մանկական խաղի գովազդ եկավ էկրանիս: Որոշեցի նայել՝ տեսնեմ էդ ինչ խաղեր են խաղում փոքրերը: Նկարագրում եմ խաղը՝
Աղջիկը գնումա տուն, տեսնումա իր ընկերոջը ուրիշ աղջկա հետ: Ու որոշումա վրեժ լուծել: Հաջորդ պահին մտնումա ինչ-որ սրահ, որտեղ խաղացողը պետք է նրա մազերը հարդարի, հեռացնի ոտքերի անցանկալի մազերը, նիհարեցնի աղջկան, շպար անի, որ աղջիկը ավելի գեղեցկանա ու, դե հետևաբար ընկերը փոշմանի, որ դավաճանելա իրան: WTF!!!!
Խնդրում եմ՝ եկեք հաշվենք քանի բացասական կետ կա էս խաղում ու գուշակենք՝ ինչով են մտածում խաղը ստեղծողները:
Նախ՝ տղա երեխաների մոտ սերմանվումա էն գաղափարը, որ, օկա դավաճանելը, եթե ընկերուհիդ թոփ մոդելի տեսք չունի, նրանք ենթագիտակցորեն հասկանում են, որ էդա պատճառը: Երկրորդ՝ աղջիկները անառողջ նիհարելուն, իրենց տանջելուն են տրվում, մտածում, եթե ուզում են սիրված լինել, պետք է համապատասխանեն ընդունված հիմար ստանդարտներին. նիհար, երկար մազերով, առանց մի հատիկ մազի մարմին ունենալ…
Խաղի մեջ ձախողման նկարագրություն կար, երբ աղջկա մազերը կարճ ես կտրում, նա սկսումա լացել: Զարմանալի չի, որ մեր մշակույթում կարճ մազերը քննադատվում են, ինչքան էլ, որ սիրուն են, թեթև են, հաճելի են:
Խնդրում եմ, մի թողեք երեխաներին խաղալ այնպիսի խաղեր, որ կազդի գեղեցկության, ինքնագնահատականի մասին իրենց պատկերացումների մասին: Մի սովորեցրեք, որ սիրված լինելու համար պետք է անթերի լինել՝ ըստ որոշ կանոնների: Էդ անտեր խաղի մեջ աղջիկը չգնաց աշխատելու, չգնաց կրթվելու, չգնաց զարգանալու, ճամփորդելու:
Ոչ մի տիպի չհասկացա՝ ինչով են մտածել խաղը ստեղծողները: Հեռու պահեք երեխաներին նման անիմաստ խաղերից:
հոգ տարեք ձեր երեխաների ինքնագնահատականի մասին
Հոգ տար քո մասին