մուլտիտիեզերքներ

հեյ,

չգիտեմ մարվելի կինոներն են պատճառը, թե արմքոմեդիի մոտակա ստենդափը, բայց էս վերջերս շատ եմ մտածում մուլտիտիեզերքների մասին։ ինչ խոսք, շատ հանգիստ կլինեմ՝ իմանալով, որ ինչ-որ այլ իրականությունում ես ոչ մի գրամ overthink (խնդրում եմ էս բառի հայերենը ասեք) չանող, ամեն ինչ շատ թեթև տանող ու ամեն ծուռ գնացած պահից պանիկող անձ չեմ։

ու էսօր մտքովս անցավ, որ հենց մեր միակ պստլո մոլորակում էլ կան մուլտիտիեզերքներ։ ինչ-որ մեկը քննարկումա հոգեբանական ու ֆիզիկական տրավմաներ, մինչդեռ մեկը քննարկումա հարևանի տան մաքրությունը, մեկի ամենօրյա խնդիրը աշխարհին կարևոր մասնիկ թողնելնա, մյուսինը՝ իմանալ սրա աշխատավարձի չափը, մեկի գլխավոր նպատակը խաղաղություննա, մեկինը՝ պատերազմով նոր հողեր գրավելը։

ի վերջո սրանք էլ փոքր տիեզերքիկներ են, աշխարհներ են, որ էնքան տարբեր են։ մյուս կողմից դու էլ ես տարբեր։ դու էլ ունես քո տարբերակները էդ տարբեր աշխարհներում։ մեկի հետ կարող ես ժամերով զրուցել աշխարհաքաղաքական խնդիրներից, մեկի հետ խոսելու ոչինչ չկա ու դու թվում ես շատ փակ ու տափակ անձնավորություն։ մեկի հետ ջրիկի մեկն ես, մյուսի հետ խոսում ես ամենալուրջ բառարանային բառերով։

խնդրեմ՝ էս էլ ձեզ մուլտիտիեզերք մեր էս տիեզերքում չնկատվող, իրենից ոչինչ չներկայացնող, հավանաբար չլսված մոլորակում։

մնումա՝ հասկանալ, թե էդ քո տեսակներից որնա քեզ ամենահարազատը, որտեղ ես քեզ իրական զգում ու ավելի շատ մնալ էդ տեսակի հետ, էն միջավայրում, որը քեզ ստիպումա ու օգնումա դառնալ էդ տեսակը։ մնումա էս փոխող, պահանջող, ահռելի սպասելիքներով հասարակությունում լինել քեզ հավատարիմ ու պահպանել քո՝ քո սիրած տեսակը։

հոգ տար քո մասին