հեյ,
մի քանի օր առաջ խոսել եմ բոլորին դուր չգալու մասին։ էսօր էլի մտածում էի մեր մեջ արմատացած էդ հատկության մասին ու հիմա ուզում եմ կիսվել ձեր հետ իմ մտքերով։
ինչքան անիմաստ ու լարվածա դառնում օրը ու ընդհանրապես կյանքը, երբ մտածում ես, որ այ էս բանն արեցի, հիմա սա կմտածի էսպես, էս բանը մոռացա անել ու էս մեկին դա դուր չի գա և այլն։
սա հատուկ ա էն մարդկանց, որոնք կոչվում են people pleaser (բոլորին գոհացնող)։ նրանք կարող են չափից շատ աշխատել մենակ նրա համար, որ իրեն գովեն աշխատավայրում, կարող են մարդկանց հետ չհամաձայնել, բայց լռել էդ մասին, կարող են վիրավորված լինել, բայց չասել էդ մասին, միայն թե չկորցնեն էդ հարաբերությունները, միտված են նմանակել ուրիշներին, չգիտեն «ոչ» ասել։
հոգեբանությունը սա բացատրումա ցածր ինքնագնահատականով։ մարդն իրեն կարևոր է զգում միայն ուրիշներին օգնելիս, այլապես համոզված է, որ ինքը արժեք չունի հասարակության մեջ։ այլ պատճառ կարող է լինել կոնֆլիկտներից ոչ միայն խուսափելը, այլ նաև վախենալը։ շատ մեծ նշանակություն ունի մշակույթը, որտեղ ձևավորվել է անձը։ երբ մանկուց լսում ենք՝ մի հակադարձիր ոչ մեկին, նախ օգնիր կողքինիդ, ապա՝ մտածիր քո մասին, ձևավորվում ենք որպես բոլորին գոհացնող ու իր մասին չմտածող անձ։ այստեղ մեծ դեր ունի նաև մշակույթում տիրող սեքսիզմը, երբ, օրինակ կանանցից ակնկալվում է միշտ հոգատար ու ուշադիր լինել տղամարդկանց նկատմամբ։ շատերի համար նույնիսկ դեպրեսիվ է ուրիշներին ինչ-որ չափով նեղացնելը կամ «ոչ» ասելը։
ինչքան էլ, որ գիտեմ, որ սա հոգեբանական լուրջ խնդիր է ու թերապիաներ են հարկավոր հաղթահարելու համար, էսօր մի բան անցավ մտքովս, որ ուզում եմ քեզ էլ պատմել, միգուցե դու էլ էդ ստրատեգիան ընտրես քո համար։
ինչքա՞ն անկեղծ ենք մենք ինքներս մեզ հետ։ ինքներս մեր մասին գիտենք ամեն ինչ։ մեզ տեսել ենք ամենավատ ու ամենալավ վիճակներում։ կամ էն մարդիկ, ում իսկապես հավատում ենք ու վստահում, ում պատմում ենք մեր ամենաթաքուն հույզերը։ նրանք էլ գիտեն մեր ամենավատ որակների մասին։ բայց մենք էլի շարունակում ենք սիրել մեզ, էդ կողքի մարդիկ շարունակում են մեզ հետ մնալ, տանել մեր չփայլող տեսակը։ այսքանից հետո կա՞ ինչ-որ մեկը, որին դուր չգալը կարող է անհանգստացնել մեզ։ ամենաթանկ մարդկանց մոտ, քո սեփական եսի մոտ դու կատարյալ չես, ու դա չի փոխում ոչինչ։ ի՞նչ կարիք կա էլ փորձել դուր գալ բոլորին։
հոգ տար քո մասին