update-ներ

հեյ,

կորած եմ, գիտեմ։ խառը ժամանակներ են։ ու էդ խառը ժամանակներում գնահատում ես էն մարդկանց, որ մնում են, որ չնայած շաբաթվա մեջ մի անգամ ես հասցնում հարցնել՝ ոնց ես, իրանք կան, իրանք չեն նեղանում, իրանք հասկանում են, իրանք կողքիդ են։ քչերն են մնացել, բայց որակյալ մարդիկ են մնացել։ հաճելիա իրանց հետ դարդերից խոսել, հա, նույնիսկ դարդերից։

սկսել եմ դասավանդել։ ինչ-որ cyber hygiene-ի դասընթաց եմ վարում։ հետաքրքրասեր ու խելացի երեխեք են, որ լիքը բաց տեղեր ունեն լրացնելու։ ինչ խոսք շատ հավեսա նորից «ընկեր Լիլիթ» լինել։ փոքր բաներ ենք հեք անում արդեն ու ուրախանում էդ հաջողություններով։ երեխեքին էլ դուրա գալիս, ասում են, որ սիրում են բաց ծրագրակազմեր ու ուզում են red team-ում աշխատել, երբ կիբերանվտանգության ոլորտում լինեն։ ուրախանում եմ էդ ոգևորությունից։

ոչ մի բան հեշտ չի տրվում։ երևի լավն էլ էդա, հեշտ լիներ, չէինք գնահատի։ ամեն ինչի համար երկար, էներգիա տանող կռիվ եմ տալիս, ինչ-որ օրեր հաղթող եմ դուրս գալիս, ինչ-որ օրեր հանձնվում եմ, բայց նա ասումա, որ էդ շատ մարդկայինա, ես էլ թույլ եմ տալիս ինձ հանձնվել։ մեկ-մեկ լավագույն որոշումը ոչ մի բան չորոշելնա ու լավագույն քայլը ոչ մի քայլ չանելնա։ ուղղակի լինելնա։ շնչել-արտաշնչելը արդեն հերիք ա որոշ օրեր։ ես էլ տենց եմ անում։ ու էդ նորմալա։ ու էդ ընդունելիա։ ու էդ կարելիա։

մեզ սովորացրել են, որ պետք ա ինչ-որ բան անել, որպեսզի ընդունվել։ պետք ա սովորել ընդունել սեփական եսը առանց ինչ-որ բան ստեղծելու, առանց ինչ-որ մեկին օգնելու, ընդունել սեփական եսը, որը կա ու էդքանը։ բարդա, գիտեմ, բայց ի՞նչնա հեշտ։

էսքան բան

հոգ տար քո մասին

շարունակելի….