life hack

հեյ,

սրճարանում նստած ենք ու նկատում եմ, որ մի փոքր սեղանին երկու փոքր աղջիկ են նստած, մոտ 8-9 տարեկան։ Կողքի սեղանին 30-40 տարեկան տղամարդիկ են նստած։ ու ինչ հաճելիորեն զարմացա, երբ հասկացա, որ նրանցից մեկը էդ աղջիկների հայրնա։

այսինքն իրեն պետք էր ժամանակ ընկերների հետ անցկացնելու, որոշելա, որ երեխեքն էլ պետք է լավ ժամանակ անցկացնեն, բերել ա սրճարան, առանձին սեղանին նստել են ու իրանց մեծ են զգում։ շատ հավեսա։ չգիտեմ, հազար ու մի քննադատելու բաներ կարանք գտնենք՝ երեխեքը էդ ժամին արթուն են, պիցցա են ուտում, բլա բլա։

Արդյունքն էնա, որ երեխեքը լավ ժամանակ են անցկացնում, պապան իրանց տեղա տարել, մաման ժամանակ ունի հանգստանալու, պապան ընկերների հետ հանդիպելու ժամանակ ունի։ շատ լավ լայֆ հաքա։ սովորեք։

շարունակելի….

հոգ տար քո մասին