հեյ
ահավոր ցուրտա քաղաքում։
երթուղայինի էի սպասում։ դե մենակ չէի՝ իրենք գրեթե միշտ իմ հետ են ու մենք միասին ենք պայքարում երևանյան ցրտի/մառախուղի/աղմուկի/բացասական էներգիայի հորդանքների դեմ։ արդեն տասը րոպե անցավ, իսկ երթուղայինիցս հույս չկար, բայց դե շտապելու տեղ չունեի, աշխատանքից հետո մաքուր ու սառը օդը (եթե, իհարկե, դիմակի այն կողմից կարող ես զգալ դրանք) շատ հաճելի են։ մի խոսքով՝ քովիդ, Երևան, մեր օրեր։
ինձ մոտենում է տատիկ ու առաջարկում միասին տաքսիով տուն բարձրանալ, զի ինքը շատ էր մրսում։ ես համաձայնում եմ, որովհետև տատիկը շատ էր մրսում։ ես երբեք չեմ կարողացել տաքսի պատվիրելիս հավելվածի մեջ ճիշտ դնել իմ լոքեյշընը ու եթե մենակ եմ ու չկա էն մեկը, որ կանի դա իմ փոխարեն, ես ունեմ մեկ այլ լուծում՝ զանգել վարորդին ու նկարագրել՝ ուր եմ։ զանգեցի, երկու րոպեից կգար տաքսին։ ահա, ճակատագրի հեգնանք՝ երթուղայինը եկավ տաքսուց ուղիղ երեք վայրկյան շուտ։ եթե դուք լինեիք տատիկ, ո՞նց կվարվեիք։ իհարկե, տատիկը թողեց ինձ ու գնաց երթուղայինով։ ես զարմացա, ես ծիծաղեցի ահագին ու եկավ իմ տաքսին։
հասնում ենք շենքի մոտ ու վարորդը հարցրեց, թե պետք է արդյոք, որ կանաչ լույս վառի, որպեսզի մեր շենքի բնակիչները իմանան, որ մեքենան տաքսի է։
աստվածնե՜ր․․․ մի՞թե․․․ ես, իհարկե, ճշտում եմ ժամանակաշրջանը, ծիծաղում ենք ու հետո ես լրջանում եմ․
մենք չենք կարող մեղադրել հասարակությանը, որ խոսում են մեր հետևից, եթե մենք վարժեցրել ենք նրան, որ մենք հաշվետու ենք մեր քայլերի համար։ եթե աղջկան պարզապես չհետաքրքրի՝ ինչ են խոսում իր՝ մեքենայից իջնելուց հետո, հասարակությունը վաղը կխոսի, իսկ մյուս օրը կլռի ո,ւ էլ չեն լինի քննարկումներ մեքենաներից իջնելու, տուն գնալու ժամերի, հետերի, առանցների մասին։
մեր ամենքիս խնդիրները առանց պատուհանից կախվելու ու բակ մտած մեքենաները հաշվելու էլ շատ են․․․ եկեք դրանցով հագենանք, եկեք չհետաքրքրվենք, թե Աննան ու Գայանեն որ մեքենայի միջոցով կենտրոնից հասան մասիվ։
տենց․․․
Կանաչ լոյսը վառի, որ քեզ կարմիր աչքերով չնայեն։
կամ որ քեզ կարմիր քարտ չտան ։Ճ