Բժիշկը համակարգչի էկրանին շարում է անունս ու ազգանունս, տանը մնալու ու չաշխատելու մի քանի ամսաթիվ ու գրում է դեղատոմսս։ Լուրջ բան չկա, ասում է բժիշկը։ Շատ տարածված բողոքներ են, ասում է բժիշկը, երբ ես նկարագրում եմ, որ ինչ-որ պարան կա գլխիս շուրջ փաթաթված ու վզակոթիս մոտ անդեմ հրեշներ են նստած, սև են, քաշում են էդ պարանը ամենքը իր կողմ։ Ձեզ միքիչ հանգիստ է պետք,ասում է բժիշկը, երբ պատմում եմ, որ ականջներիս մեջ ամենավատ համերգներն են, ամենաչստացված ցույցերը, պահանջները, պայքարներն ու հեղափոխությունները։ Ուղղակի միքիչ սկսեք թեթև նայել ամեն ինչին, ավելացնում է բժիշկը, երբ ասում եմ, որ հոգնել եմ արդեն ամեն օր նույն ու ամենահիմար թեմաները կարդալուց ու պատասխան չգտնելուց։ որոշել ենք, որ ամենագլխավոր թեման էս պահին սեռի կողմորոշվածությունը կամ դեռ չկողմնորոշված լինելնա։ մի կենտրոնացեք, պատասխանումա բժիշկը, երբ ասում եմ, որ միակ տեղը, որ գտնում եմ ինձ ու իմ հանգիստը վերմակիս տակ կուչ եկած անվերջ փլեյլիստներ լսելնա, ոչ մեկին չնայել, չլսելնա, անունս չասելն ու մոռանալնա, աշխարհագրական դիրքին կարևորություն չտալնա։ Վերցնում եմ դեղատոմսն ու պատյանս գլխիս քաշած գնում եմ դեպի սենյակս, սողում եմ դռան տակից։ Բանալին կողպեքի մեջ պտտելն աղմկոտ կլիներ։ Վերարկուս ու կոշիկներս թողնում եմ միջանցքում։ Վերմակս քաշում եմ գլխիս ու չեն հետաքրքրում ինձ ձեր սեռային կողմորոշումները, ձեր լուրջ մեծական թեմաները, տեսլականները, աշխարհը, ճանապարհը, որ ընտրել եք ու մեզ էլ քարշ եք տալիս էդ ճանապարհով։ Դուք բարին եք, բարոն, իսկ կյանքն ու ազատությունն ընտրածները չարն են ու շեղված են բարոյականության ձեր նորմերից։ Դե դուք վեհ եք․․․