նորից անստվեր մարմինների անմտածված ու տխուր հետևանքներով արարքներից հոգնած, հույսն ու միքիչ արևը երգերի մեջ փնտրելով բարձրանում եմ երթուղային ու սպասելիքս, որ հաստատ տեղ չի լինի նստելու, աչքերը փակելու, աշխատանք-տուն ճանապարհը երազանքների միջով լողալով անցնելու համար, միանգամից արդարանում է: կանգնում եմ դռան մոտ, փնտրում ճանապարհս կարճեցնող մի հոդված ու հարմարվում էդ երեսուն րոպեն կանգնած երթևեկելու ճակատագրին:
երեկոյան Երևան, խցանումներին հաջորդում են խցանումները, ազդանշաններին հաջորդում են հայհոյանքները…մեկ-մեկ լսում եմ, մեկ-մեկ ականջակալների երգը հաղթում է, մեկ-մեկ սարկազմով խնդում եմ ներսից, մեկ էլ ատելի նայում ազդանշան տվող վարորդներին, գոռգոռացողներին…գնում ենք:
կանգառում իջնող կար, բայց նստող չկար: վարորդը չլսելու տվեց՝ ստե պաի-ն: հերոսը իջավ հաջորդ կանգառում: դուռը կամաց ջարդեք գրությամբ դուռը ծանր հոգոց կհաներ, եթե արդեն սովոր չլիներ ջարդվելուն: հետո գրածները նրա համար են, որ չհետևենք, օրենքները խախտելու համար, կարոտը խեղդելու համար է, խնդրանքները մերժելու համար են….չենք երկրարացնում:
սա ստացեք հաջորդին կիջնեմ ասող աղջիկը մետաղադրամը պարզեց վարորդին: ձեռքը օդում մնաց: սա ստացեք հաջորդի համար ասող աղջիկը կրկնեց նորից, վարորդը կամ մտքերով էր, կամ ծխախոտի ծխի հետ զրույցի էր բռնվել. չլսեց: աղջիկը ձեռքը քաշեց հետ, սպասեց, որ հասնենք կարմիր լույսին:
ստե ես իշնըմ…չէ՞, դե էն մեկին կտաս, վռազ են տո…քշի արա…քնելա…
վարորդն էր, էս ամեն ինչի ղեկավարը: ղեկավարն էլ զուտ նրա համար, որ ղեկ կար մի ձեռքում, դե մյուսը ծխախոտ էր մատուցում թոքերին:
աղջիկը հաջորդին իջնելիս մեկնեց մետաղադրամը: չիջավ: սպասում էր:
մանրս չեք տա՞…
վարորդը…
ինչիդ էր պետք էդ չորս հարյուր դրամը, ղեկավա՛ր: մի տուփ ծխախոտ էս կողմ, մեկը՝ էն կողմ, մեծ չի է տարբերությունը: ցածրացար, հավասարվեցիր արագ ընթացքից էդ սև ու կեղտոտ տուփի միջից թափված կոպեկներին: ո՞նց, ո՞ր էությամբդ ձևացրիր, թե քո աչքերը ափիդ մեջ 500 դրամանոցի փոխարեն 100 դրամանոց են տեսել…
էս ամեն ինչը համեմվեց վարորդի կողքին նստած երիտասարդի քմծիծաղով. փաստորեն մենակ ես չէի նկատել:
ո՞նց…500անոցա՞… հեսա վեկալ… ղեկավարը հասցրեց մեզ տուն: