կառուցվածքային

հեյ,

եկել եմ քեզ մի հրաշալի հավելվածի մասին պատմեմ, որ կօգնի ավելի պրոդուկտիվ արդյունավետ լինել։ իմ համար արդյունավետ լինելը (ցավոք կամ բարեբախտաբար) չի նշանակում օրվա ընթացքում որքան հնարավոր է, շատ աշխատել ու շատ բան հասցնել։

մի քանի օր առաջ խոսում էինք՝ ինչ-որ բան վատ անել թե չանել ընդհանրապես։ ես չանելու կողմն եմ։ այսինքն, եթե դու համոզված չես, որ էդ ոլորտում կամ էդ գործում դառնալու ես լավագույնը հնարավորինս կարճ ժամանակահատվածում, թող ուրիշին։ էդ երևի իմ պերֆեկցիոնիստ ես-ն ա խոսում՝ եթե անում ես մի բան, պետք է անես լավ կամ չանես ընդհանրապես։ սրանից ելնելով էլ, արդյունավետ լինելը իմ համար նշանակում է, ոչ թե օրվա ընթացքում հասցնել շատ գործ անել, այլ բոլոր գործերը անել լավ կամ շատ լավ։

սկսեմ ամենապարզից՝ տան կամ սենյակի մաքրություն, տանը կարգ ու կանոն հաստատել։ մինչև վերջին շաբաթը ես համոզված էի, որ ամեն օր պետք է մաքրել ամեն ինչ՝ հատակ, պահարաններ, սառնարան, խոհանոց, պատուհաններ, պետք է հասցնել գնումները, պատրաստել… ու երբ ասում եմ, որ ես համոզված էի, որ պետք է անել, չի նշանակում, որ ես անում էի։ միևնույն է, ինչ-որ պահի հասկանում էի, որ հոգնեցի, արդեն մյուս գործն անելու ժամն է, չեմ հասցնում ու դա ինձ հեչ լավ տեղ չէր տանում։ հասնում էի նրան, որ ինչքան էլ հասցնեմ օրվա ընթացքում, դժգոհ եմ ինձանից։ որոշեցի բաժանել մաքրության գործերը շաբաթվա օրերի վրա՝ մի օր միայն հատակ, մի օր միայն պահարաններ, մի օրը սառանարան ու պատուհաններ… էս առաջին քայլն էր։

որոշել էի, որ մի օրվա մեջ պետք է հասցնեի և ութ ժամ սովորելուն տրամադրել, և կարդալ մոտ մեկ ժամ, և գոնե մի պոդկաստ լսել, և բլոգել, և օրագրել։ օրագրելը շատ կարևոր է ինքդ քեզ հասկանալու համար։ օրվա ընթացքում զգացած բոլոր հույզերը՝ ուրախ ու տխուր, վերլուծելը օգնումա հոգեկան ու մտավոր հավասարակշռության հասնել։ ու էդ մի գործը գոնե ամեն օր պետք էր անել։ ու գրելու ընթացքում հասկացա, որ իմ անձի համար էական անելիքները կարող եմ ամեն օր անել, իսկ մյուսները, որոնք հոբբի են, կամ ուղղված են մտքի զարգացմանը՝ էլի տեղավորել շաբաթվա օրերի մեջ։

մի կարևոր քայլ էլ կա՝ անելիքների ցանկը։ էդ գրելիս քեզ թվումա էնքան շատ բան ես գրել, որ հաստատ օրվա ընթացքում չես հասցնի։ պատճառն էնա, որ ժամանակի զգացողություն էդ պահին չես ունենում։ օրինակ՝ ծաղիկները խնամելը քեզնից կխլի ամենաշատը հինգ րոպե, բայց դե ինքը զբաղեցնումա արդեն մի տող ու դու սկսում ես քչացնել օրվա անելիքները։

էդ պահին ես գտա մի հավելված, որը տալիս է հնարավորություն որոշել՝ որ ժամին ինչ ես անում, քանի րոպե կտևի, մի գործողությանը զուգահեռ ինչ կարող ես անել… խոսքը structured-ի մասին է (հայ. կառուցողական)։

էկրանահան structured-ից

հավելվածում ինձ դուր եկավ մինիմալիստական մոտեցումը, շատ պարզ լինելը, պատկերակները (icons), թույլ ա տալիս մի անելիքի տակ ունենալ ենթաանելիքներ, որպեսզի կարողանաս խնայել ժամանակդ ու էներգիադ, օրինակ՝ կարող ես պատրաստելն ու պոդկաստ լսելը համադրել (ես համենայն դեպս էդպես եմ անում)։ ինձ պետք էր նաև, որ ինքը ինձ հիշեցներ՝ էդ պահին ինչ ունեմ անելու, քանի րոպեից պետք է սկսեմ, ինչքան մնաց էդ գործողության ավարտին, բայց նաև մի տեսակ տպավորությն էր, որ ճնշման տակ կլինեի։ դրանից խուսափելու համար ես ամեն ինչին միքիչ ավելի շատ ժամանակ եմ տրամադրել, քան սովորաբար ինձ պետքա, որպեսզի վազքի մեջ չլինեմ։

կարևորա նաև մտավոր աշխատանքը ընդմիջել ֆիզիկականով ու հակառակը։ ու շատ հաճելիա, երբ օրվա ընթացքում ունենում ես ժամանակ մենակ քո համար՝ էդքան հայտնի ու շատ օգտագործվող արտահայտությունը՝ me time։ դու քո համար որոշիր՝ ոնց ես ուզում անցկացնել քո me time-ը։

էսքանից հետո էս ամեն ինչը ջուրը գցելու նման ասեմ, որ մեկա՝ թվային տեսքով չեմ կարողանում պատկերացնել օրը, ու ամեն դեպքում գաջեթի կողքին դրվածա նոթատետր, որտեղ էլի գրում եմ օրվա անելիքները ու մեծ սիրով ջնջում եմ ավարտածները։ հաճելի պահա։

էսքանն էի ուզում պատմել։

հոգ տար քո մասին