բարի կիրակի քեզ։
ուրեմն Հայաստանում թե մի բան չի աշխատում, դու մեղավոր չես, սարքը մեղավոր չի, սարքը շատ լավ աշխատումա, զուտ պետք է մի բան հասկանալ՝ սարքի լեզուն…ըըը ավելի ճիշտ՝ սարքը տեղադրողների ինտելեկտն ու մտածողությունը։
նոր տան գազօջախը հեչ էլ գազօջախ չի, այլ (չգիտեմ էլ դրանք ոնց են կոչվում) երկտեղանոց էլեկտրոօջախ (էլեկտրո երաժշտության խոհանոցային կիրառությունը)։ սա ունի երեք մակարդակ՝ 1, 2, 3… ուրեմն տրամաբանությունն ասումա՝ դիր 1-ի վրա, եթե կրակը պիտի լինի մարմանդ-մարմանդ, սոխը՝ բարակ-բարակ։ դե տենց եմ անում։ մի խոսքով փորձում եմ հարմարվել նորագույն տեխնոլոգիաներին, մինչև մի օր՝ հարմարվելուց մոտավորապես մեկուկես ամիս անց հասկացա՝ էլէկտրոօջախը տեղադրողները հեչ էլ չեն ուզել հարմարվել նորագույն տեխնոլոգիաներին։ էդ գործընթացը ես պատկերացնում եմ էսպես՝ «Պողոս (դե հիմա, ծնողներն են անունը ընտել, ոչ թե՝ ես), չնեղանաս, բայց ինձ մի տեսակ թվումա, որ էս սխալ ենք տեղադրում»։ Պողոսը նեղացկոտ էր։ ու տենց մի օր, երբ մարմանդ կրակ, բարակ սոխ վիճակներ էր ու մեծ «աչքը» դրել էի առաջին մակարդակի տակ, զգացի որ բարակ սոխերը (ռասիստ չհնչեմ) սևանում են։ ահա’ թե ինչ։ Հայաստանում վարդակների 90%-ը միացնելու համար անջատել է պետք, դա գիտեմ էն ժամանակվանից, երբ հասակս ու իր տարիների փորձը հերիքում էր վարդակներից օգտվել, ինչու՞ սա ավեի շուտ չէի «ֆայմել»։ էս մարդկանց համար 1-ը բարձր մակարդակնա, 3-ը՝ ցածր։ բայց միայն մի տեղի համար, մյուսի համար լրիվ հակառակն է։ հոգոց։
մենք ստեղ ամեն ինչ մեր ձևով ենք անում։ եթե պետք է ամրագոտին գցել, քանի որ դե օրենք կա, բան կա, հենց տեսնում ենք ոստիկանի մեքենան, ամրագոտին ձեռքով մի քանի րոպե պահում ենք, մինչև չարը գնա։ եթե պետք է հերթ կանգնել, մենք սենց մի տեսակ թեք ենք կանգնում, որ ցանկացած պահի գոնե մի վայրկյան հերթից շուտ առաջանանք, և ի վերջո, ինչ է հերթը։ եթե պետք է աղբը գցել մոտ տասը մետր հեռու դրված աղբամանի մեջ, մենք դե դնում ենք մուտքի դռան մոտ, մինչև բակի խելացի շները գան, տանեն։ մենք տեսնում ենք, որ անցում չկա կամ կարմիր լույս է, ինչ խոսք, մեզ Flash-ի տեղն ենք դնում։ ու տենց տարբեր իրավիճակներում ունենք մեր ձևը, որը համաշխարհային մակարդակին ոչ մի կերպ չի համապատասխանում, բայց մեր կյանքը ինչ խոսք, բավականին հեշտացնումա։ Պողոսը էդ օրը շուտ գնաց տուն, աղբը շները տարան, ամրագոտին արագ հետ կախվեց տեղում, կանաչ լույսի վրա խնայած ժամանակն էլ կօգտագործենք մի քանի անիմաստ սթորի նայելու վրա։
սա Հայաստաննա, ու եթե մի օր այլմոլորակայինները գան ու ի տարբերություն Մարվելի ֆիլմերի, չընտրեն ԱՄՆ-ը, այլ՝ Ասիան ու ընկնեն Կովկաս, ոչ մի բան չեն հասկանալու, քանի որ վերոնշյալ հատկանիշներից ոչ մեկը տրամաբանություն ու օրինաչափություն չունեն։ խառն ենք, շատ խառն ենք։
հոգ տար քո մասին