քաղաքակրթությունների չէ, սերունդների բախում

հեյ

այս պատմության արմատները գնում են դեպի վաղ մանկություն, պատանեկություն ու ինձ մի տեսակ թվումա, որ էս թեման ավարտ չի ունենալու։ ինչքան ես կամ, կան էս պայքարները, որքան կան էս պայքարները՝ կամ ես… 
գերմանացին կասեր՝ worum es geht? (ինչի՞ մասին է խոսքը գնում)….
ուրեմն մարդը անհատ է, անկրկնելի, ուրույն։ ինչքան էլ գրեթե նույն կաղապարն ենք, նույն մեխանիզմով ենք աշխատում, կարողանում ենք ինչ-որ կերպ և ինչ-որ տեղ համայանքներ ձևավորել, ենթարկվել կամ չէ համակեցության կանոններին, բոլորս անհատներ ենք։ ու ինչպես փոփոխությունը միակ հաստատունն է, այնպես էլ միակ ու գլխավոր ընդհանրությունը բոլորիս մեջ մեր անհատ լինելն է։ ու սա ենթադրում է տարբերվող, անհատական, ուրույն մոտեցում շրջապատի յուրաքանչյուր մարդու։ սա ենթադրում է նաև, որ շրջապատող աշխարհի ամեն տարր յուրովի է ազդում ամեն անհատի վրա։ պարզ օրինակ՝ մեկի համար հաճելիա ցուրտ եղանակը (էդ Գոգնա), մյուսը ամբողջ ձմեռ արև ու ամառ է կարոտում (էդ էլ ես եմ)։ նույն կերպ մեկը սիրում է աղմուկ, մյուսը խուսափում է դրանից, մեկ այլը՝ նենց ոչինչ։ 
ու էս անհատները՝ AKA մենք, մեզ ավելի լավ ենք ճանաչում, քան ինչ-որ մեկը մեր շրջապատում, նույնիսկ ամենա-ամենա-ամենամոտիկ մարդկանցից առավել, ինձ ինձանից ավելի լավ ճանաչող մարդ չկա։ երբևէ մտածել ե՞ք, ինչքան հետաքրքիրա, որ մեր մտքերը մենակ մենք ենք լսում։ էդ նույն կերպ էլ միայն ու միայն մենք գիտենք՝ ինչ է կատարվում մեր ուղեղում, մարմնում, հոգում։ ուրեմն հենց մենակ էդ պատճառով բոլորս ունենք էդ մտքերի, հոգու, խղճի ու որոշումների ազատությունը։ էդ տրվածա ոչ թե հուլիսի 5-ին ընդունված Սահմանադրությամբ, այլ՝ ի սկզբանե՝ բնությունով ու բնույթով։
կարևորա նաև նշել, որ էդ որոշումների, խղճի, մտքերի ու հոգու ազատությունը չի ժխտում դրանց պատասխանատվությունը, ավելին՝ ընդգծումա, ուրեմն ես նաև պատասխանատու եմ իմ կայացրած որոշումների համար (դե որ ասում եմ ես, դու էլ էլի)։ ու ինչպես ցանկացած նորմալ մարդ՝ որոշումներ կայացնելուց առաջ շատ կարևորա հաշվարկել հետագա պատասխանատվության մակարդակը։ 
էս վերևի բոլոր պարագրաֆները կարելիա պարզապես ջնջել ու ասել՝ գիտեմ ինչ եմ անում։ Դեկարտը ասում էր՝ եկեք աչք փակենք բոլոր նախորդ փորձերի վրա և ցանկացած իրողության ապացույց ընդունեք միայն մեր սեփական փորձը. ես մտածում եմ, ուրեմն՝ կամ։ ես էդ աստիճանի ռացիոնալիստ չեմ անցյալի ամբողջ փորձն ու գիտելիքները արհամարհելու համար, բայց սիրում եմ սեփական փորձերի արդյունքում ինչ-որ բաներ հասկանալ։ ու, անկեղծ ասած, դեմ չեմ նույնիսկ սխալվել։ ամեն դեպքում ճիշտը ուշ թե շուտ պարզվումա, ես էլ գտնում եմ ինչ-որ այլընտրանքային լուծումներ, եթե կանխատեսումներս ճիշտ դուրս չեն եկել։ 
էս դարը ու իր բոլոր հնարավորությունները թույլ տալիս են կարդալ, ուսումնասիրել, պրպտել (էսօր մոտս հայերենի overdose ա) ու, ինչու ոչ, նաև մի քանի փորձեր անել։ պահպանողական սերունդը ու իրենց դաստիարակությունը ստացած ջահելները դրան միքիչ թարս են նայում, մեղմ ասած՝ չեն ընդունում։ միակ խնդիրը էդ պահին ընտրելնա՝ պայքարել, կռվել, հակառակը բացատրել, թե՞ ասել հա, հասկացա, բայց շարունակել անելիքդ։ ես մի տեսակ աստղակերպերին (իբր) հավատալով՝ զերծ եմ մնում կռիվներից, կշեռք եմ, եթե ինչ, ուրեմն ասում եմ «հա», բայց դե շարունակում եմ իմը։ 
շատ խառն ու անբովանդակ կարա թվա էս ամեն ինչը, քանի որ ամենքս մեր կռիվներն ունենք, մեր պայքարն ենք տանում, բայց էն, որ հիմա սերունդների բախումը գնալով ծայրահեղանումա, հաստատ ա։ ուղղակի պետք է գտնեք պայքարի ձեր պատճառը։ ի վերջո կարևոր չի ինչ անելը, ավելի կարևորա նպատակն ու պատճառները՝ ինչու-ն։ ինչ-ը անընդհատ կփոխվի, բայց նպատակն ու վերջնակետը ձեր համար կմնա նույնը, եթե իրական ու անկեղծ «ինչու» ա։ 
գտիր ինչու-դ, գնա դրա հետևից, փորձիր, սխալվիր, ուղղվիր, բայց կրկնիր դա ամեն օր։ երբեք մի դադարիր առաջ գնալուց։ 
հոգ տար քո մասին