հեյ,
ես էս վերջերս վերածվել եմ անընդհատ բողոքող ու քննադատող տեսակի։ էսօր եկել եմ լավ բան ասեմ։ հանրային հեռուստատեսությունը ահագին հաճելի ա դարձել։ թե ժամանցային, թե կրթադաստիարակչական հետաքրքիր հաղորդումներ կան։ վերջապես հասկացել են, որ հանրային հեռուստաալիք են։ չկան անիմաստ սերիալներ, կան ավելի շատ ճանապարհորդական, աշխարհի մասին պատմող հաղորդումներ, խոսում են էն թեմաներից, որ երկար ժամանակ «տաբու» են եղել էս հասարակության համար, հորդորում են առողջ ապրելակերպ, կարևորում են սպորտը, որակյալ երաժշտական հաղորդումներ կան, մի խոսքով ուշքի են եկել։
համացանցի հետ պայքարում հեռուստատեսության խնդիրները շատացել են, շատ ավելի շատա պետք աշխատել, որպեսզի ժամանակի ընթացքում նեթֆլիքսը, յութուբը, խնձոր թիվին ու նմանատիպ այլ հարթակներ հեռուստատեսությունը չհանեն մարդկանց առօրյայից։
ես էդ առումով պահպանողական մարդ եմ, սիրում եմ դիտել հեռուստատեսային հաղորդումներ, սիրում եմ լսել ռադիո ու չեմ ուզում, որ թղթով նամակ գրելու ու փոստով ուղարկելու նման դրանք էլ դառնան պատմություն։ հիմա գիտեմ, որ ժամանակակից արտահայատությունա՝ «մենք հեռուստացույց չենք նայում»-ը, բայց իսկապես, քո ժամանակին արժանի հաղորդումներ են ստեղծվում ու մարդկանց աշխատանքը գնահատել է պետք։
հոգ տար քո մասին