ուսանող ժամանակների մասին

հեյ,

ուզում եմ միքիչ խոսել իմ ուսանողական փորձի մասին ու համեմատականներ տանել։ ես սովորել եմ Բրյուսովի պետական համալսարանում։ ավագ քույր-եղբայրներիս օրինակից ելնելով պատկերացրել էի, որ համալսարանում քեզանից չի պահանջվում ամեն օր դաս անել, դե գնում ես դասի, լսում, գրում ես լեկցիաներ ու քննություններից առաջ կարդում ես դրանք, որպեսզի կարողանաս պատասխանել հարցերին։ հետո սկսեցին անակնկալները։

հենց առաջին օրը, երբ գնացի տուն ու ասեցի, որ ես տնային առաջադրանքներ ունեմ, մեր տան երկու մյուս ուսանողները զարմացան։ ուսանողը տնային առաջադրանք ունի։ հո դպրոցական չես։

բրյուսովում կարևորում էին ուսանողի ամենօրյա աշխատանքը, ամեն օր ունեիր առաջադրանքներ օրվա երեք առարկաների համար։ ես տնային առաջադրանք ունեցել եմ նույնիսկ ֆիզկուլտուրա առարկայից, քանի որ հատուկ խմբում էի ու էնտեղ ավելի շատ քննարկում էինք առողջ ապրելակերպը, սթրեսից զերծ մնալու ձևեր, օրվա մեջ հանգստի կազմակերպման ձևեր։ հատուկ խմբի յուրաքանչյուր ուսանող պիտի ուսումնասիրեր էն «հիվանդությունը», որի պատճառով հատուկ խմբում էր հայտնվել՝ կարճատեսություն, սկոլիոզ, ողնաշարի անոմալիաներ ու տենց…

հայոց լեզվի ժամին խոսում էինք ոչ միայն քերականությունից. էսօրվա նման հիշում եմ՝ ոնց էինք թռուցիկներ պատրաստել սովորում։ գրական թարգմանության ժամին ընտրում էինք ժամանակակից բանաստեղծների մեր սիրած գործերը ու թարգմանում դրանք։ ու էս միգուցե մանր թվացող աշխատանքները, որ էն ժամանակ ես համարում էի անկարևոր (ինչիս ա պետք բուկլետ սարքել իմանալը), հիմա հասկանում եմ, որ ստեղծագործ միտք են ձևավորել։

ու ես մինչև վերջ էլ չսիրեցի էն առարկաները, որտեղ ես լեկցիա պիտի լսեի, որտեղ ես պետք է 90 րոպե գրեի դասախոսի ասածը ու քննությանը պատասխանեի էդ հարցերը։ դրանք լեզվաբանություն, հնչյունաբանություն առարկաններն էին, որ կախած դասախոսից՝ կարող էին թե շատ ձանձրալի անցնել, թե լարված քննարկումներով։

ոչ մի կերպ չեմ հասկանում դասախոսություն գրելու իմաստը, քանի որ էդ պահին հազար ու մի հարց էր առաջանում, իսկ հարցեր լսելը ոչ բոլոր դասախոսներին էր հարմար։ պետք էր հասցնել էդ 90 րոպեում ուսանողին հասցնել օրվա համար նախատեսված նյութը։ էլ չասեմ, որ էդ էջերով գրված նյութը անգիր պիտի անեիր նորմալ գնահատական ստանալու համար։ երևի բախտս բերեց, որ իմ համալսարանում նման առարկաները կիսամյակում մեկ-երկու հատ էին։

հիմա մեկ-մեկ լսում եմ դասախոսություններ, էն, ինչ ինձ իսկապես հետաքրքրումա, ու լսելու ընթացքում մտածում եմ՝ տեսնես էդտեղ նստած ուսանողներին իսկապես հետաքրքիրա դասը, թե մեր նման բացակա չստանալու համար են էնտեղ։ հուսամ՝ հետաքրքիր ա ու ժամերը չեն հաշվում։

հոգ տար քո մասին