մի քանի օրա արդեն, որ մարմնիս ջերմաստիճանն ու դոլարի կուրսը իրար հակադարձ են. ավելի պարզ՝ ջերմությունս լավ բարձրա ու ավելի շատ ժամանակ եմ անցկացնում սոց ցանցերում, նայում եմ՝ ինչա կատարվում դրսում, երբ ես ներսում նույնիսկ մրսում եմ:
ու էս ուսումնասիրություններս ցույց տվեցին, կամ ավելի ճիշտ՝ ապացուցեցին, թե ինչքան քիչ ենք, ինչքան փոքր ենք: օրվա մեջ կա քննարկվող միայն մի թեմա, կա միայն մի նոր ներկայացում, կա միայն մի նոր շնորհանդես: ու բոլորը պարտադիր, ժամանակից կամ քաղաքի առօրյայից հետ չմնալու համար գնում են էդ միջոցառմանը՝ օրվա միակ միջոցառմանը ու դե նկարներ, կարճ հոլովակներ հրապարակում:
էդ՝ միջազգային ստանդարտներով միջին վիճակագրական իրադարձությունն էլ որակում են հրաշալի, փառահեղ, կատարյալ ու այլ հոմանշային շարքերով, դե որովհետև իրենց ընկերը, գործընկերը, խաղընկերը, հարևանը կամ բարեկամը ներառված են, չեն կարա միանգամից ասեն՝ անկապ բան էր, մի նայեք:
ես էլ չար ու նախանձ եմ դուրս գալիս, երբ ասում եմ, որ էդ ֆիլմը արտասհմանյան էսինչ ֆիլմի վատ կրկնօրինակնա, էդ «շուկաները» գերագնահատված ապրանքների հավաքածուա, որ էդ ծուռ հայելին իրականում էդքան չարժի:
հա, ասածս իրականում էն պիտի լիներ, որ շատ քիչ ենք ու փոքր, ու ցանկացած միիիիիի քիչ տարբերվող բան միանգամից շատա բարձրա գնահատվում ու իջացնում ա նշաձողը:
գիտեմ, վատն եմ: ուղղակի էդա էս պահին իրականությունը՝ վազենք, ամեն ինչ հասցնենք տեսնել… չէ, չտեսնել՝ նկարել ու հրապարակել:
հոգ տար քո մասին
@syuneci շատ ճիշտ միտք ես ասում, շատ կտրվսծ ենք կարծում եմ, մեծ շուկայի համար չենք աշխատումԻսկ որ ոլորտները աշխատում են լավ արդյունքներ ցույց են տալիս, մեր քանակից չի կարծում եմ, շուկայից ա
@syuneci հա ու մի բան էլ, նենց չի որ, մենակ մերը վատնա սաղինը լավնաԼիքը վատ բան մնացածը անում են, ուղղակի մեզ շատ դեպքերում ֆիլտրված ա հասնում, ու մենք էն ենք տեսնում ինչ "լավն" ա