հասարակություն-անձ կապի մասին

հեյ,

վիկի հանրագիտարանում «անձ» հասկացությունը սահմանվում է որպես՝ սոցիալականացված անհատ՝ անկրկնելի բնածին և ձեռքբերովի որակների ամբողջություն։ եթե փորձենք էս սահմանումը բացել՝ անձի, մարդու որակները կախված են թե նրա գեներից, թե դաստիարակությունից, թե ինքնակրթությունից, շրջապատից ու տենց… ու էս սահմանման մեջ շատ կարևոր դեր ունի նաև «սոցիալականացված» արտահայտությունը։ իբր պետք է այլոց հետ շփվել, սոցիումի մաս կազմել լիարժեք անձ համարվելու նպատակով։

սոցիումը՝ հասարակությունը, հազարավոր պահանջներա դնում մարդու առաջ՝ իր մի մասը դառնալու թույլտվություն տալու համար։ պահանջների մեծ մասը ինչքան էլ արդարացված են, մի մասը լրիվ անընդունելի են ու անիմաստ։ գլոբալ առումով հասարակության անդամ կարող են համարվել բոլորը, բայց շատ դժվարա հենց լոկալ առումով սոցիումի մասը լինել։ հասարակությունը սիրումա գրկաբաց ընդունել իր նմաններին, իր կարողություններն ունեցողներին, իր մտածելակերպն ու աշխարահայացքը կիսողներին։

իսկ ի՞նչ դեր ունեն տարբերվողներն ու այլախոհները։ նրանք դառնում են հասարակության քննարկման առարկա։ քննարկվում են էդ անհատների թե արտաքինը, ոճը և թե մտքերը, ընտրությունները։ ու էն տեսակները, որ չեն սիրում լսել էդ կարծիքներն ու քննադատությունները, ինչքան էլ չուզեն՝ էդ հասարակության անդամ չեն զգում իրենց, գտնում են իրենց նման քննադատվածներին ու ստեղծում են պղպջակ՝ էդպես էլ պատնեշ ստեղծելով հասարակության երկու տարրերի միջև։

երբ շատ փոքր էի ու նայիվ, նոր գիտեի, որ աշխարհում կան հարուստներ ու աղքատներ, անընդհատ մտածում էի՝ ինչի չեն մարդիկ աշխարհի ամբողջ հարստությունը գումարում իրար ու հավասար բաժանում բոլորի մեջ, կամ ինչի չեն հարուստները աղքատների հետ շփվում, սովորեցնում՝ ինչպես հարստանալ, ինչքան աշխատել։ դե սխալ կլինի, որ հիմա ասեմ, թե հոգու խորքում հասկացել եմ՝ ինչիա էդ անհնար։

եթե էս նույնը պրոյեկտենք հասարակության ոչ թե ֆինանսական, այլ մտածելակերպային «խավերի» խնդրի վրա, կթվա, որ մի խումբը մյուսին պետք է պարտադրի սեփական կարծիքն ու պետք է բոլորը սկսեն միանման մտածել։ դե սրանից անհետաքրքիր սցենար չէր կարելի պատկերացնել։ պատահելա՞, որ լվացքի մեքենայում սպիտակ շորերի հետ մի գունավոր գուլպա թողնեք։ ինչա՞ անում էդ գունավոր գուլպան սպիտակներին։

ուրեմն հասարակության բոլոր խմբերից պահանջվում ա միայն մի բան՝ հանդուրժող լինել։ ինչքան էլ չկարողանաս ընդունել դիմացինի աչքերի, մազերի, հագուստի գույնը, ընտրությունը, կողմնորոշումը, մի դարձրու անձին քննարկաման առարկա։ հասարակությունից, սոցիումի ցանկացած խմբից ակնկալվում ա միայն ազատություն տալ դիմացինին, նրա կենսակերպին ու ամեն քայլին չանվանել ուրիշ՝ վատ իմաստով։

արդար չի լինի հարուստների համար, թե իրենց ողջ գումարը խլենք ու բաժանենք բոլորին։ մարդիկ աշխատել են։ նույն կերպ էլ արդար չի մարդուց պահանջել՝ հետ կանգնել իր գաղափարներից. մարդը ինքնակրթվել, փորձել, տեսել, համեմատել ա ու նոր հասել էդ գաղափարին։

եթե հետ գնանք «անձ»-ի սահմանմանը, կտեսնենք ամենակարևոր բառը՝ անկրկնելի։

հոգ տար քո մասին