հեյ,

մտածում եմ՝ ինչնա մարդկանց խանգարում բարձրահարկերի վրա էդքան գումար ծախսելու ու քաղաքի տեսքը վերջնականապես փչացնելու փոխարեն վերանորոգել կենտրոնի՝ հատկապես Պուշկին ու Արամի փողոցների էդքան սիրուն շենքերն ու դարձնել դրանք ժամանակակից մշակույթի տներ, co-working space-ներ, օկ, գոնե սրճարաններ։

Հենց հիմա կառուցում են հսկա բարձրահարկ կամ չգիտեմ ինչ, ու մի բան ինձ հուշումա, որ հերթական անճաշակություննա լինելու։

Դրա հենց կողքին էս անհամաչափություննա՝ ավերակների կողքին նորակառույցներ։

Մայթերը օրերով ավելի նեղ են կամ ընդհանրապես չկան։

Իսկ նման տեսարանները արդեն գնալով դառնում են սովորական՝ առաքման ծառայության գովազդ դեռ չկառուցված շենքի վրա և իհարկե՝ վերամբարձ կռունկ, որ քաղաքի թռչուններից ավելի շատ են։

Ինչքան հաճելի կլիներ, որ էս շենքերը լքված չլինեին, այլ շատ կոլորիտային շենքեր՝ թատրոն, գրախանութ, գրադարան…

Ու ինչքան տրամաբանական կլիներ, որ բարձրահարկ կառուցելիս ժամանակ ու հավես ունենային շինարարական աղբը հավաքելու համար։

Երևանը իմ ամենասիրած քաղաքնա, ավելի լավ հանգստացնող քան ականջակալներով էս քաղաքի փողոցներում քայլելը դեռ չեմ գտել։ ու իսկապես շատ եմ ջղայնանում, երբ լրիվ անուշադրությանա մատնված էս ամեն ինչը։

վերջում ասեմ, որ շատ սիրուն են էս տարի պատրաստվում մանկական եվրատեսիլին ու ամանորին։ հուսանք մյուս տարի էլ կմտածեն կենտրոնի ավերակների մասին ու կհիշեն, որ քաղաքում միայն մեքենաներ չեն, կան նաև հետիոտներ։

հոք տարեք մեր քաղաքի մասին