հեյ
երեկ օֆիսում թեման ֆեմինիզմն էր (դե երեկ որտեղ չէր թեման ֆեմինիզմը)։ ու պարզվեց, որ հա, ես էդքան էլ ֆեմինիստ չեմ։ եթե ուզեք՝ ընդհանրապես ֆեմինիստ չեմ։
սիրում եմ էս անկյունը արդեն |
եթե ֆեմինիզմը պետք է արտահայտվի ինձ համար դուռ բացելով, երթուղայինում տեղ զիջելով կամ ծանր իրերը ինձ համար տեղափոխելով, ոչ շնորհակալություն։ ինձ հաճելի չէ, երբ կարծում են, թե ես ակնկալում եմ ծաղիկներ ինչ֊որ տոնի ժամանակ ու ինչ֊որ տեղ նույնիսկ պարտավորված ինձ նվիրում են էդ ծաղիկները ու անունը դնում՝ ֆեմինիստ ենք, կնոջը հարգում ենք։ ու էստեղ մի պահ նույնիսկ մոռանանք, որ էդ ինձ նվիրած ծաղիկը շատ ավելի երկար կյանք կունենար, եթե չպոկեին արմատից, չփաթեթավորեին շխշխկան թղթերով ու թերթերով ու չկապեին գունավոր թելերով։
եթե ֆեմինիզմը տարին մի անգամ կնոջը մի տեղ հրավիրելն է, ու էդ մի ամիսը անընդհատ հումորներ անելը՝ դե էդ մի ամիսնա, քեզ լավ զգա, ոչ շնորհակալություն։
կինը, նախ և առաջ, սեռից ու իգականից վեր, մարդ է։ ու նրան հարգելը չպետք է դրսևորվի «թույլ սեռ» համարելով։ պետք է հարգել կնոջը, որվհետև ինքն էլ ունի զգացմունք, ունի պահանջներ, կարիքներ, իրավունքներ ու ընդհանրապես, եթե մանկուց դաստիարակվել ես այնպես, որ հարգում ես, ուրեմն պետք է հարգել կնոջը։ նույն կերպ պետք է հարգել բոլորին՝ մեծին֊փոքրին, տղամարդուն֊փոքրիկ տղային։
երբ առավոտյան կինը ստանում է ծաղիկներ ու հետո միայնակ հոգ տանում ամբողջ ընտանիքի մասին, գնումներն անում, պատրաստում, մաքրում, խնդրում եմ․․․․երբ կինը տոնական օրերին ստանում է զարդեր ու չտոնական օրերին նրան արգելում են օր․՝ ինչ֊որ տեղ գնալ, ինչ֊որ հագուստ հագնել, ինչ֊որ բան գնել, ձեզ պահեք էդ զարդը։ երբ կնոջ համար աշխատանքի գնալիս բացում են դուռը, բայց նա նույն աշխատաժամանակի համար ավելի քիչ է վարձատրվում, քան նույն աշխատանքը կատարող տղամարդը, ինչ տարբերություն, թե ով բացեց դուռը։
կանանցից էլ պահանջվում է սեփական արժեքը դուռ բացել֊փակելուն չհասցնել։ դուք «թույլ էակ» չեք, օկ՞։
օկ, իրար պետք է վերջում ճիշտ հասկանալ, երբ վերոնշյալ բոլոր կետերը կան, դուռը բացելը շատերի համար ինչ֊խոսք, հաճելի է։ նույնիսկ ինձ համար (օկ֊հոգոց)։ բայց երբեք չի կարելի թույլ տալ, որ դրանք փոխարինելու գան կնոջն իսկապես հարգելու ձևերին ու կանոններին։
հավասարություն ու ազատություն։
թե չէ ֆեմինիզմ․․․սեքսիզմ․․․ առանց ֊իզմերի, բնական ու սովորական կյանք։
լավ ես, չէ՞ ։ ։Դ