(չ)գոհացնելու մասին

հեյ,

էսօր իմացա, որ երեք տարեկանում արդեն մեր մոտ ձևավորվում են մեր՝ հույզերի նկատմամբ վերաբերմունքն ու դրանից բխվող վարքագիծը՝ «տղա ես, ամոթա մի լացի», «աղջիկ ես, ամոթա մի գոռա», «ձայնդ ցածրացրու», «մի բողոքի, ամոթա», «չի կարելի, մի լացի» ու տենց լիքը արտահայտություններով, որ ծնողներն անում են երևի իրենց՝ արդեն սխալ ձևավորված վարքագծից ելնելով։ լուփա էլի՝ արդեն ձևավորված մի հատ (ան)բնական շղթա, որ մեր կյանքը բարդացնումա, էն էլ ոնց ա բարդացնում։

իսկ մեր ուղեղը, որ մեր կարծիքով շատ ուժեղ մեխանիզմա, շատ թույլիկի մեկնա, նա արդեն էդ տարիքում տենց սովորեց, էլ չի վիճարկում՝ հա՞ որ, կարող ա ես եմ, լացել եմ ուզում էդ պահին, որովհետև ինձ ցավումա, ինչ անենք, որ ես տղա եմ։ ուղեղին ասել ես արդեն, չուզելով, չհասկանալով պարտադրել ես արդեն, որ չի կարելի, ու ցույց ես տվել ոնցա կարելի։ ու էդ ժամանակ, երբ չես լացել, երբ չես բարկացել, երբ ցույց չես տվել դժգոհություններդ, ընդունվել ես հասարակության կողմից՝ ծնողներիցդ սկսած. մեր երեխեն խելոքա, չի լացում, մեր երեխեն խելոքա, ամեն ինչ ուտումա, չի բողոքում։ ուղեղիդ էլ ինչ էր պետք՝ դուր գալ։ դուր ես եկել, որովհետև արել ես էն, ինչ քեզնից սպասում էին, ինչ միգուցե քեզ չէ, բայց ուրիշներին դուր էր գալիս։

ու սովորել ես, ու խարազանվելա քո վրա, որ ԵՍ ՄԱՐԴԿԱՆՑ ԴՈՒՐ ԵՄ ԳԱԼԻՍ ՄԻԱՅՆ ԷՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ԱՐԴԱՐԱՑՆՈԻՄ ԵՄ ԻՐԵՆՑ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ կամ ԵՍ ՊԵՏՔ Է ԱՐԴԱՐԱՑՆԵՄ ԲՈԼՈՐԻ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ, ՈՐՊԵՍԶԻ ԸՆԴՈՒՆՎԵՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ։

«միանշանակա՞ սա»,-հարցնում ա նա։

ու ինչքան ա ցավում, երբ պատասխանս «հա»-ա։ ինչքան հեշտ կլիներ, որ առնվազն «երևի» ասեի կամ ինչ հրաշալի կլիներ, երբ «չէ» ասեի։

մի քանի օր առաջ մի քննարկման ժամանակ ասեցի՝ ես պաղպաղակ չեմ, որ բոլորի դուրը գամ։ ես դրան էլ եմ հավատում, չի կարա մարդը բոլորի դուրը գա, անհանարա դա, ուրեմն մի բան էն չի էդ մարդու հետ, որ բոլորի դուրը գալիսա։ ու ես հարցնում եմ՝ որտեղա էդ բարակ թելով գծած սահմանը՝ ուրիշներին ու ինքդ քեզ դուր գալու։ ուրիշների ու ինքդ քո կողմից ընդունվելու գիծը որտեղ ես գծել։

միգուցե պետք ա նախ և առաջ դու քեզ դուր գաս, վերանաս հասարակության ամեն կարծիքից, դու նայես քեզ, ներսդ ու ասես՝ մի հրաշալի անձնավորություն, ու դրանից հետո մտածես՝ պողոսն ինչ ասեց էդ անձնավորության մասին։ էն էլ հիմիկվա պողոս հասարակությունը, որ առանց հաշվի առնելու դիմացինի մտքերը, հույզերը, խնդիրները, պատճառները, կարող են բնութագրել, կարող են թողնել մեկնաբանություն, ինքնահաստատվել ու առաջ գնալ։ արժե՞ բարդացնել կյանքը էդ հասարակության կողմից ընդունվելու համար։ արժե՞ էներգիա ծախսել, ժամանակ վատնել էդ հասարակության կարիքներն ու սպասելիքները արդարացնելու համար։ որտեղա՞ գրված ու ովա՞ գրել, որ հենց դու պետք է արդարացնես մարդկանց սպասելիքները, ովա՞ ասել, որ դրանք արդարացված սպասելիքներ են։

ենթադրենք վաղը հասարակությունա, որն ուզումա քեզնից մեկին սպանել, կսպանե՞ս դուր գալու համար։ հիմա կասես՝ չէ։ իսկ ինչի՞ ես ինքդ քեզ ու քո կարիքները սպանում։

մի սպանիր քեզ ու ներքին խաղաղությունդ աջ ու ձախ դուր գալու համար։ քեզ ամեն օր դիմավորումա հայելու մեջ կանգնած, քեզ նայող անձնավորությունը, նախ հոգ տար իր կարիքների մասին, որ աչքերի մեջ նայելու ուժ ու համարձակություն ունենաս, չամաչես, հետո մտածիր դրսի աշխարհի մասին։

հոգ տար ՔՈ մասին

շարունակելի…