մի վճարման պատմություն

հեյ,

որոշեցինք էս շիրակին Վանաձորում անցկացնել։ շատ հարմարա gg shuttle-ով մարզեր գնալը։ տենց մի կերպ շուտ արթնացանք ու ուղևորվեցինք դբա լավը։

Վանաձորում առաջին ու վերջին անգամ եղել էի 2021-ին, հիշում եմ, որ ազատություն էի գտել էս քաղաքում, որին չէի էլ ուզում քաղաք կոչել, այլ հարազատ անկյուն։ ճանապարհին նայում էի՝ ինչ նոր սրճարաններ կան, ուր կարելիա գնալ, որովհետև ես ես չեմ առանց իմ նուշի կաթով կապուչինոյի։ ու գտանք Բու-ն։ նկարներից արդեն երևում էր, որ շատ հավես տեղա՝ անտառի մեջ տնակ՝ հրաշալի տեսարանով։

բայց դե էստեղ հասնել էր պետք։ մեր Երևան-Վանաձոր երթի համար արդեն քարտով վճարել էինք, խնդրեցինք վարորդին, որ մեզ կենտրոնում իջեցնելու փոխարեն բերի սրճարան, ու ասեցինք, որ ավել կվճարենք իհարկե։ բայց դե մեր մոր երբեք կանխիկ գումար չի եղել, ես արդեն պանիկայի մեջ էի՝ ոնց ենք վճարելու էդ մարդուն։ հասանք տեղ, ասում եմ՝ քարտ ունե՞ք, քարտին փոխանցենք գումարը։ ասումա՝ ունեմ, բայց ես շատ գիտեմ թվերը, քարտը տունը գցածա։

Անդրանիկի մտքով հրաշալի բան անցավ։ gg-ն թույլա տալիս երթի վերջում թեյավճար թողնել, էդ թեյավճարով պատրաստվում էր հազար դրամ փոխանցել։ էս մեր վարորդն էլ թե բա՝ էդ որտեղա գնալու, ես շատ գիտեմ, 700 դրամ տվեք, ես գնամ։ ասում ենք, որ չունենք։ ասումա՝ հազար տվեք, ես մանրը կտամ։ նորից ասում ենք, որ չունենք։ ասում եմ՝ ձեզ հիմա էստեղ բերելու համար քարտով ենք վճարել, ձեր քարտը ինչա gg-ին կցված, ասումա չունեմ ես gg քարտ, ամելիա ունեմ ու էդա։

ու էդ պահին ես լսում եմ իմ կյանքի ամենաուրիշ մոլորակից զանգը։ վարորդը զանգումա տուն՝ ամելյայի քարտի մոտ ե՞ս։ (ոչ թե ամերիայի քարտը մոտդա) դե թվերն ասա էս ժողովուրդը մի երկու կոպեկ գցեն քարտի վրա։ ու թելադրումա թվերը, ու ամեն թվից հետո ասումա էլի ասեմ՞։ Ասում եմ՝ քարտապանի անունն ինչա։ վարորդը ասումա ես շատ գիտեմ, ինչ պիտի լինի, Աշոտ Ղազարյան էլի։ փոխանցում ենք։ ասումա՝ դե որ տենց արագ լինում էր ասեիք հեռախոսիս փոխանցեիք էլի։

ու ես մտածում եմ։ կա՞ արդարացում էդքան չտեղեկացված լինելուն։ դու աշխատում ես մի ընկերությունում, որը քարտային վճարում ունի։ դու ինչի՞ չգիտես, որ դու դրան կցել ես քո ամելիայի ։Դ քարտը։ ինչիա՞ քարտը տունը գցած ու ինչի պետք է մեկը քարտի մոտ լինի։ ես համոզված եմ, որ եթե CVV կոդն էլ հարցնեինք, կտար։

ու ինչի՞ ենք սպասում, որ էս մարդիկ ֆիշինգի չենթարկվեն, չուրախանան մի միլիոն դոլար խոստացող sms-ներից։ ավելին ասեմ՝ էս մարդիկ ունեն ընտրության իրավունք ու ընտրում են նաև մեր համար։

ամերիա բանկը ոտի վրա ռեբրենդինգ արեց մարդը, նստել ասում ես թեյավճարով փոխանցեմ։

սրան հակառակ the boo cafe-ն հրաշալի վայր էր, համով կոֆեով ու լիքը շներով, որ անընդհատ հետդ խաղալ են ուզում։ տեսնենք էլ ինչից կզարմանանք Վանաձորում։

հոգ տար քո մասին

շարունակելի….