ուշացած

Հեյ,

եկեք մի պահ մոռանանք, որ արդեն տասնչորս օրա՝ երկու հազար քսանհինգը դարձելա քսանվեց, ու ամփոփենք տարին, դիմավորենք նորը:

ուղղակի դեկտեմբերի վերջին էնքան չկայի թե էմոցիոնալ, թե ֆիզիկապես, թե հոգեպես, որ անցած երեք հարյուր վաթսունհինգ օրվա մասին մտածելու ժամանակ ու էներգիա չգտա: դե ոչինչ: շատ բան չեմ կորցրել, գրեթե անիմաստ տարի էր:

միգուցե շատ կոպիտ ու արժեզրկող հնչեց, բայց դե ամբոդջ տարվա մեջ մի անգամ, էն էլ մի վիքենդով ընդամենը արձակուրդ ունենալը հեչ հաճելի չէր: տան չորս պատին նայելը ու դուրս չուզելը ամենաջերմ հիշողությունները չեն ու ընդհանրապես՝ միջին վիճակագրական տարի էր շատ:

մի շատ լավ ֆիլմ՝ Արջամկան օրը, հրաշալի նկարագրումա անցած տարին: ուղղակի խնդիրն էնա, որ ես իմ մոտեցումը չփոխեցի, որ օրս փոխվեր: արդեն հաջորդ տարվա տասնչորսերորդ օրնա, դեռ գրեթե ոչնչով չի տարբերվում նախորդից: չգիտեմ՝ ում եմ բողոքում, երբ միակ պատասխանատուն ես եմ: ինչևէ:

շատ մեծ հույս ունեմ ու դրա պատասխանատվությունն էլ եմ վերցնում՝ ունենալ այլ տարի: ապրել այլ կյանք: չեմ ասի՝ նոր տարի, նոր ես: էդ ամենամեծ սուտնա: բայց որ տեսանկյուններս կփոխվեն, մոտեցումներս տարբեր կլինեն, պոտենցիալը կա:

ընդհանուր առմամբ, չեմ կարծում, որ մեր նորանալը տարվա սկզբի, ամսվա սկզբի կամ երկուշաբթիի հետ կապ ունի: ոչ մի տեղ գրված չի, որ հունիսի կեսերին ինչ-որ չորեքշաբթի օր չես կարող նորովի ապրել, ինչ-որ դուր չեկած սովորություններին վերջ տալ, բայց դե չգիտեմ, շատ ունիկալ չեմ, որ նոր տարվա սկսելուն զուգահեռ միտքս չորոշի ինչ-որ բան փոխել ու հունվարի մեկին վերաբերվի որպես սովորական մի օր:

եթե անկեղծ լինեմ, ուզում եմ էս տարի ավելի շատ ջուր խմել: ուրիշ ոչինչ չեմ պարտադրում եսիս: նույնն անցած տարի էի արել: գոնե դեկտեմբերի վերջին օրը, երբ էլ փոստ եմ ստանում ֆյուչըրմիով, շատ չեմ հիասթափվում ինձանից:

չեմ ուզում հանձնված մարդու տպավորություն թողնել, էլի կփորձեմ, էլի կհորինեմ, էլի կստեղծեմ, կձգտեմ, բայց դե, որ չստացվի (արդարանալու տեղ եմ թողնում) եկեք չկոտրվեմ էլի, հերիքա:

ու դե, ամեն օր գոնե մի տող կբլոգեմ: էդ մեկը կանեմ:

հոգ տար քո մասին