հեյ,
չեմ հիշում՝ երբ, որտեղ, բայց մի տեղ հաստատ գրել եմ Բալզակի «Շագրենի կաշի»-ում կարողանալու ու ցանկանալու՝ ապրեցնող ու սպանող լինելու մասին:
էսօր նկատեցի, որ գրեթե նույնն են իմանալն ու ընդունելը: մի տարբերությամբ միայն՝ միշտ չի, որ իմանալը ապրեցնումա կամ սպանում ու նույն կերպ՝ ընդունելը:
դիցուք՝ արտահայտություն՝ կյանքը անարդարա: միգուցե ճիշտ, միգուցե՝ սխալ, բայց համոզմունքա: սա որպես օրինակ եմ ընտրել, էդքան էլ լավը չի, ինչևէ:
իմանալ, որ կյանքն անարդարա, կախված հոգեկան վիճակից, ջղայնացնումա, կոտրումա, տխրեցնումա, թուլացնումա, կարճ ասած՝ սպանումա:
ընդունել կյանքի անարդար լինելը, ինչքան էլ զարմանալիա, ապրեցնողա: ընդունելը, պարտադիր ա, որ նշեմ, համաձայնելը չի, հավանելը չի, պարզապես խորապես ընկալումնա, որ իրականությունը, որ ապրում ես, և որ ապրումա քո շուրջ, երազածդ չի, պատկերացրածդ չի, իդեալականդ չի:
ու մի հրաշալի, նույնիսկ աննախադեպ առաջարկա ընդունելուց հետո փոխելու ու բարելավելու վրա աշխատելը: այ, էդ պահին կեցցես:
կողքից շատ հեշտ ու պարզ թվացող մի բանա՝ ընդունել, որ երազածդ մանկությունը չես ունեցել, երազանքներիդ համալսարանում չես սովորել, ամենալավ հեծանիվը բակում քոնը չէր, կամ որ ծնողներդ քեզանից հեռու էին (ընտրիր սեփական տրավմադ), բայց դե ամեն բջիջս անգիր գիտի դրա բարդությունը: հաճախ հանձնվել ստիպելու աստիճանի բարդ: ասաց՝ պարտավոր չեմ ընդունել: էդ մի բառը ուժեղացրեց ավելի: պարտավոր չեմ: պարտավոր եմ միայն լինել: կամ:
հոգ տար քո մասին