Հեղինակների պահոցներ՝ սյունեցի
առաջին երազս ․․․․ շատ #անկեղծ
իմիջիայլոց
իսկ ինչ կլիներ եթե կարողանայի ցուցամատս ու բթամատս կպցնել իրար, պահել քո դիմաց, հետո իրարից դանդաղ առանձնացնելով քեզ մոտեցնել ինձ։ ոնց ասենք մոտեցնում ենք նկարը, որ ավելի լավ տեսնենք մանրամասներն ու ետին պլանի շանը (ասենք) կամ ծանոթ թվացողի դեմքը։ էդպես ավելի լավ ենք ճանաչում նկարը։ էդպես ավելի լավ կճանաչեի քեզ։
նկատել ե՞ս ինչքան ծիծաղելի են շտապողները։ ֆիզիկական շարժումներն ու նրանց չհաշվարկած քայլերը․․․երկու անգամ նույն ոտքով քայլելն ու թղթերը աջ ու ձախ թափթփելը, բառերը մոռանալը․․․
ծիծաղում եմ գրելիս, որովհետև․․․․էդպես ես մեկ-մեկ ու շատ հաճախ մոռանում եմ ասելիքս, երբ նայում եմ քեզ։ կամ էլ դու ես նայում։ կամ էլ խոսում ես։ ժպտում ես։
ինձ կօգնի միայն ժամանակը։ ես չեմ խանգարի ստվերներին, քամուն, տողերին․․․ ես նայում եմ կողքից։ աչքերս, հա, կկոցում եմ, բայց քեզ ինձ չեմ մոտեցնում բթամատով ու ցուցամատով։ որովհետև դա ևս շտապելու օրինակ է։ իսկ շտապողները, ախր հա, շատ ծիծաղելի են կողքից։
ծննդյան չերազած մի օր կամ #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ
Բարբարիս կոնֆետներ ու չոկոպայ ենք դնում տուփերի մեջ, աղջիկներից մեկը մեկումեջ շոկոլադներա գաղտնի ավելացնում` տղերքին էներգիայա պետք, էդ ձեր կոնֆետները հերիք չեն էդ ԱԹՍ-ների համար:
ինչ են խոսում քո մասին ծերուկները
ա դե չեմ ուզում, չգիտեմ
ի՞նչ լսել
ի վերջո՝ ինչ ա կյանքը

ինչու ենք դպրոցում շարադրություն գրում և ինչքան հարցեր պետք է տալ պատասխանների համար
Դպրոցում հաճույքո՞վ էիք գրում շարադրությունները․ օրինակ՝ ինչպես անցկացրի ամառային արձակուրդները կամ իմ երազանքը․․․Անկե՞ղծ․ ես՝ չէ։ Արհեստական էր, որովհետև էն, ինչի մասին կգրեի անկեղծ ու բնական, չէի ուզենա ոչ կարդացվեր, ոչ գնահատվեր։ Գրում էի գրելու համար ու ամեն անգամ ինձ հարցնում՝ ինչի՞ ենք գրում էս շարադրությունները։ Մի օր գտա պատասխանը։Ժամանակը ճիշտ բաշխելու ու չէ-եր ասելու մասին
Ինչու՞ մեզ ոչ մի տեղ չեն սովորեցնում կառավարել մեր ժամանակը։ Բարեբախտաբար մեզ տրված է մէ հրաշալի tool` համացանցը ու մի շատ կարևոր հատկություն, որ պետք է ունենալ՝ ինքնակրթվելու ձգտում։ Էսօր օրս նվիրեցի
#timemanagement -ի ուսումնասիրմանը, #prioritizing-ին։
Մենք բոլորս (հուսով եմ) օրվա սկզբում գրում ենք to do list ու ինչպես ասում էր Ռոսը Friends-ում՝ we stick to the list 🙂 Իհարկե կարող ենք սկսել վերևից, հերթով անել բոլոր task-երը ու բարեհաջող ու էֆեկտիվ ավարտին հասցնել օրը։ Բայց հաստա՞տ էդպես կարող ենք լավագույնս ներկայանալ մեզ ու մեր շրջապատին, հաստա՞տ չենք խառնի կարևորն ու անկարևորը․․․
Եկեք սկսենք ամենապարզից։ Սրան անվանում են Eisenhower matrix:
Թուղթը բաժանեք չորս մասի։ Երկու սյունակները վերնագրեք՝ կարևոր և ոչ կարևոր, իսկ երկու տողերը՝ շտապ և ոչ շտապ։ Կարևոր և շտապ դաշտում ձեր առաջնահերթություններ են, անհետաձգելի ու կարևոր գործերը՝ ասենք ընտանիքիդ անդամների հետ որոշել ես ֆիլմ դիտելու գնալ, պետք է պատվիրել տոմսերը, ընտրել ֆիլմը և այլն։ (Հա, ինչքան էլ զարմանալի է, կարևոր և շտապ դաշտում կարելի է խոսել ընտանիքի անդամների մասին) Կարևոր և ոչ շտապ դաշտում հիմնականում ձեր առողջությունն է, առողջ ապրելակերպին հետևելը, սպորտը, յոգան, որովհետև այդ մասին հոգ չտանելու դեպքում մի օր դա կդառնա կարևոր ու շտապ ու մեծ խնդիրներ կառաջացնի։ Շտապ ու ոչ կարևոր․ մի տեսակ խառնվում ենք իրար՝ ինչը կարող է լինել շտապ, բայց ոչ կարևոր։ Պարզվում է՝ կան այդպիսինները՝ էլ փոստ, սոց ցանցերդ, անվերջ զնգացող հեռախոսները, երբ ուրիշները քեզ խնդրում են իրենց գործերն անել։ Շատ կարևոր է թույլ չտալ մարդականց ձեր վզին փաթաթել իրենց առաջնահերթությունները։ Էս դաշտի գրոծերը, իհարկե, կարող ես հետաձգել, կարող ես նույիսկ մերժել։ Ոչ շտապ և ոչ կարևոր․ ես զարմանում եմ ո՞նց ես էս դաշտում ինչ-որ բան գրել։ Եթե գրել ես (TV նայել, համակարգչային խաղեր խաղալ կամ էլի ինչ-որ ոչ օգտակար պարապ բան) շատ ավելի լավ կլինի, որ չանես․․․ առաջ անցիր։
Tim Ferriss-ը ամերիկացի պոդկաստեր է։ Առաջարկում է #task-երդ կարգավորելու երեք կետ։
* Առաջինում էն թասկերն են, որ նույնիսկ ձախողվելու դեպքում քեզ որոշակի կապեր ու հմտություններ կտան։
*Երկրորդում նրանք են, որ անելու դեպքում մնացած թասկերը կամ շատ ավելի հեշտ կդարձնեն, կամ ուղղակի մնացածը էլ անհրաժեշտ չի լինի անել։
*Երրորդում էն առաջադրանքներն են, որոնց մասին մտածում ես քնելիս, որոնցով սկսում ես օրդ, այլ կերպ ասած՝ սրտիդ թելադրանքն են։ (Իր դեպքում դա ընկերոջ հետ մի շիշ գինի խմելն ու զրուցելն էր, իսկ այդ զրույցները հետագայում դարձան պոդկաստներ)
“Follow the excitement”— ասում է Ֆերիսը։
Brian Tracy-ն մի շատ ավելի կրեածիվ ցանկ ունի, որն անվանում է ABCDE:
A-Գործեր, որ պետք է արվեն (like you must do it) ու եթե շատ են այդպիսինները, կարող ես գրանցել A1, A2…
B-Գործեր, որ խորհուրդ է տրվում անել, (like you should do it), եթե չանես, մեղմ հետևանքներ կունենան
C-Գործեր, որ լավ կլինի, որ անես, բայց որ չանես էլ, աշխարհը շուռ չի գա (like it would be nice if you do it)
D-Առաջադրանքներ, որ կարող ես փոխանցել ուրիշին, ուրիշն էլ կարող է անել
E-Առաջադրանքներ, որ կարող ես անտեսել
Ինչպես ասում են՝ the last but not the least կամ ամենակարևորը վերջում։ Էսօրվա կարևորագույն դասս եղավ կենտրոնանալ իմ առաջնահերթությունների վրա ու վատ չզգալ “չէ, կներես” ասելուց։ Երբեք մի թողեք ձեր գործերը C-ում ու մի գրեք ուրիշների խնդրանքները A-B-ում։ Մի ապրեք ուրիշների օրակարգով։ Էդ ձեզ չի խանգարի լինել բարի, քանի որ ձեր գործերին ուշադրություն դարձնելով ձեզ հաստատ ժամանակ կմնա ոչ միայն կարևորել ձեր կյանքն ու առաջնահերթությունները (սրա մասին հաջորդիվ) այլ նաև ժամանակ կլինի ուրիշներին էլ ինչ-որ կերպ օգտակար լինելուն։




