Հեղինակների պահոցներ՝ սյունեցի
Էնին Կայարան թաղամասից
Ջիմը նախապատրաստվելու նման դեռ միջանցքից սկսել էր քանդել վերնաշապիկի կոճակները։ Ամեն կերպ փորձում էր չքրտնել, թե չէ ամեն ինչ ջուրն էր ընկնելու բառի հենց բուն իմաստով։ Պետք էր չափից շատ համոզիչ լինել, պետք էր կանգնել վստահ, ասես ամեն ինչ բնական է, ամեն ինչ իսկական ու սպասել։ Գլխում արդեն հազար ու մի պատասխաններ էր լսել, ինքն իր համար հարցեր հորինել, վախեցել էր սխալ պատասխան ընտրելուց ու հպարտացել, երբ գտել էր ամենկարճն ու դիպուկը։ Քսանվեց, քսանյոթ․․․հասավ երրորդ հարկ, պետք էր ընդամենը քայլել միջանցքի վերջն ու թակել աջ կողմի դուռը։ «Գույների հստակեցման գրասենյակ» կարդաց Ջիմը դռան վրա, «Գլխավոր Հստակեցնող՝ Ուայթ Սըր Քալըր»։ «Հստակեցնող, ճիշտ էլ հորինել են, այ քեզ մասնագիտություն, այ մի օր հանդիպես մի փոքրիկի ու հարցնես, թե ինչ է ուզում դառնալ, երբ մեծանա։ Միգուցե մեկը մի օր պատասխանի՝ գլխավոր հստակեցնող»։ Ջիմը սև աջ ձեռքով թակեց դուռը։ Ներսից լսվեց, որ դուռը բաց է ու կարելի է ներս մտնել։ Բռնակն իջավ ներքև։ Երրորդ երկիր
![]() |
Էս գլխացավերը փոքր երակներ էին մի մեծ «արյունա-փողա-տնտեսա-սոցիալական» համակարգի, որի անունը Երրորդ երկիր է ու որ էդ ժամանակ իմ համար առաջին տեղում էր ու ոչ մի հեռանկար չուներ տեղը զիջելու։ Երրորդ երկիր արտահայտությունը մինչև Գերմանիա գալս երբեք չէի լսել։ Բոլորս էլ ինչ-որ երազ ունենք, որ դեռ փոքր տարիքից կրկնվում է անընդհատ, հիմնականում էդ երազներում ուզում ենք վազել կամ գոռալ, բայց չենք կարողանում, ընկնում ենք բարձր տեղերից․․․ Իմ մանկության երազներից ամենաշատ կրկնվողի մեջ մեր հարևաններից մեկը (կոնֆիդենցիալությունից ելնելով չեմ նշում անունը) ուզում էր սպանել ինձ։ Ես վազում եմ, թաքնվում, ինքը գտնում է ինձ ու ատրճանակը թրիլլեր ֆիլմերի բառապաշարով դեմ տալիս քունքիս։ Առանց մի րոպե մտածելու կրակում է, բայց էդ կրակոցի ձայնը խլանում է ու փափուշտը սվվոցով մտնում է ուղեղիս մեջ (Ֆրոյդը կասեր քո բոլոր գլխացավերը այդ երազի արդյունքն են)։ Էդ սվվոցի նման ուղեղս մտավ Երորրդ երկիր արտահայտությունը, երբ միջազգային ծրագրի համար ինչ-որ հարցաթերթիկ էի լրացնում։
վեր(ք)ադարձ
կմեռնեի, եթե չասեի
Ութին
-Կխաղա՞ս իմ հետ էսօր։
Ես Ութիին երբեք չէ չէի ասում։ Ամանները լվալուց հետո ոնց եք լվանում սպունգը, որ օճառը մաքրվի միջից, էդ նույն կերպ կծկվում էր հոգիս ամեն անգամ, երբ ինքը հինգ տարեկանի պես ուրախանում էր, երբ ոտքի էի կանգնում ու ժպտալով ասում՝ հաճույքով, Ութի։
Շատ լավ չեմ խաղում, գլուխ չեմ գովի, բայց Ութիի հետ հատուկ ավելի թույլ էի խաղում, ավելի շատ մտքերիս հետ էի խաղում, քան Ութիի, ու ավելի շատ էի վազում գնդակի հետևից ու ավելի շատ էր ծիծաղում Ութին ու ավելի շատ էի գլուխս քորում, թե՝ ախր շատ ուժեղ ես Ութի, ես քո պես չեմ կարող։
-Դեռ պետք է պարապես․․․Ութին ձեռքի մեջ մի քանի անգամ պտտում էր ռակետկան հետո հարվածում էր ձախ ձեռքի ափին՝ դե, շուտ արա, ժամանակ չունենք․․․
Կամավորական ծրագիրս մի տարով էր, իսկ մի տարին քիչ հինգշաբթիներ չունի։ Էնքան, որ վերջին օրը դժվար էր լինելու թուքը կուլ տալ ու ասել Մարկուսին, բոլորին ու Ութիին, որ․․․
-Գնում ե՞ս, քո տու՞ն, էլ չես գալու՞։
Էս նույն հարցերը տվել էին Հայաստանի հարավային քաղաքներից մեկի գիշերօթիկի երեխեքը, մի քանի տարի առաջ։ Էս նույն հարցը տալիս էր երեսունին էլ, քառասունին էլ վաղուց ձեռքով արած մի կին, բայց նայում էր երեխու նման, խոսում էր երեխու նման ու գլուխը թեք էր երեխու նման ու աչքերն էլ փայլում էին, ոնց երեխեքի աչքերն են փայլում, երբ գնալուց սպասում են, որ մի բան քեզնից թողնելու ես գոնե, կամ վերջին պահին որոշելու ես մնալ։
-Գնում եմ, Ութի, մի տարով էի ձեր քաղաքում, մի տարին անցավ արդեն,-արդարանում եմ առանց մեղավոր լինելու, նրա համար, որ ինքը իրեն հանկարծ մեղավոր չզգա, որովհետև պատմության մեջ միշտ գնացողն ա մեղավոր․․․
Կողք կողքի էինք նստած, բայց Ութին էլ չէր նայում վրաս։ Նայում էր դիմացի պատին, ուշ-ուշ էր թարթում, հետո շնչառությունը արագացավ, կտրուկ նայեց վրաս, անսովոր ու հանկարծ, հենց նոր եկած ժպիտով հիշելու նման ասաց՝
-Բա եթե գնում ես, ուրեմն էս վերջին առիթն ա քեզ հաղթելու, կխաղա՞ս իմ հետ։
Միանգամից չհասկացա Ութիին, մի տեսակ շփոթվածի նման, մի տեսակ անունս մոռացած արդեն ոտքի կանգնեցի ու վարակված ժպիտով՝
-Հաճույքով, Ութի․․․
նույնը մնալու անիմաստ արվեստը
Կատվի կղզին
3
ես քեզ չմոռացա,
***
կիրակի առավոտ, ձմեռ,
մոխրագույն բաժակ, սուրճ,
եսերս՝
սեղանի շուրջ։
մեկը սիրում է ծուխ ու գոլորշի
մյուսն ուզում է ինքը որշել՝
երբ է արթնանում
ու ինչքան խմում,
մեկը խոսքի մեջ Կաֆկա է ցիտում,
մեկը լռում է խորհրդի նիստում,
ոչինչ չի ասում։
բայց էս բոլորին մի բան է կապում
ես եմ եսերս
ես եմ ներսերս
ես ու կիրակին,
մոխրագույն բաժակ
սուրճը՝ կրակին․․․
