Գիշերվա ձայների ու ռաբիսի մասին

#SyuneciBlog
Բարի լույս: Բրիտանացի գիտնականները պարզել են, ))) որ մարդը օրվա մեջ առնվազն 10 րոպե պետք է լռության մեջ նստի ու ոչինչ չանի, ոչ մի ձայն չլսի: Ես իմ օրակարգում մի քիչ փոխել եմ այդ ոսկե օրենքն ու գիշերվա ձայնն եմ լսում: Լսել ե՞ք գիշերվա ձայնը երբևէ:  էն որ ծղրիդները սկսում են երգել է, ու թույլ քամին սկսում խաղալ ծառերի տերևների հետ, կամ անձրևի կաթիլները հատ-հատ ընկնում են խոտերին, սկսում նվագել…էդ գիշերվա ձայննա: Ու էդ ամեն ինչին միանումա ներքին ձայնդ, սկսումա դժվար ու խառը հարցեր տալ, մինչև մեկին պատասխանում ես, մյուսնա թափում գլխիդ: Էդքանը իմ լռության տասը րոպեներն են, որ մենակ իմն են, ու ոչ մեկի հետ չեմ կիսի:

Հիմա պատմեմ երեկվա 10 րոպեներիս մասին: էլի նստած էի մթության մեջ, էլի ներքին ձայնիս հարցերին էի պատասխանում, ու հեռվից ինձ հասան ինչ-որ անիմաստ երաժշտության ելևէջներ: Մի պահ հույս ունեի, որ չեն մոտենա, որ էդ անփոխարինելի անդորրս չի խանգարվի: Բայց հույսս մեռավ, չհասցրեց վերջին բառերն էլ ասել:
Մի պահ վախեցա, որ հեսա մեր տուն կմտնի էդ երգը, բայց բարեբախտաբար դարեր թվացող այդ մի քանի վայրկյանը ավարտվեց: Ուշքի գալու համար արագ միացրի Դինջերի Մոռանալ-ը: https://www.youtube.com/watch?v=tqig3d8IicM Ու լսելու ընթացքում ես ու ներքին ձայնս սկսեցինք վիճել:
Ես: Իբր ինչ, ի՞նչ հաճույք են ստանում էս անիմաստ ու ոչինչ չտվող երգերը լսելով:
Ն.Ձ.: Դու քո երգերից ի՞նչ հաճույք ես ստանում, նույնն էլ իրենք՝ իրենց երգերից:
Ես: Հա, բայց իմ երգերը հանգստացնում են չէ, կտրում են աշխարհից, բայց ես ոչ մի կերպ չեմ պատկերացնում, որ էդ կլկլոցը իրեն աշխարհից կկտրի:
Ն.Ձ.: Ամեն մարդ իր ճաշակն ունի, հո բոլորը չեն կարող Դինջեր լսել:

Ես: Ինքդ էլ գիտես, որ ինձ պետք չի, որ բոլորը Դինջեր կամ Ռամշտեյն լսեն, էդ դեպքում ես էլ չեմ լսի, (չեմ սիրում, որ իմ սիրած երգերը բոլորը լսում են) բայց մենակ ոչ էդ մուղամները էլի, ինչքան կարելիա ասել՝ մեր մշակույթին ու պատմությանը սազական չեն: Հիմա էլի կասես նորից սկսեց, բայց եթե խոսում ենք, պետք է մինչև վերջ ասեմ: Մի քանի օր առաջ բանակի քեֆ էր, եղբորս էինք բանակ ճանապարհում: Սրտիցս արյուն էր կաթում, որ ոչ մեկը Յարխուշտա չպարեց, ոչ մի ռազմապ
ար: Մեր ջահելները, որոնցից մեկն էլ, համոզված եմ, վերոնշյալ մեքենայի ղեկին էր, ինչքան անիմաստ ու անտաղանդ երգ ու երգիչ գիտեին հիշեցրին մեզ ու մեղմ ասած ստիպեցին պարել էդ երգերի տակ: (Հո չեն նեղվի, որ կարդան)
Ն.Ձ.: Երգդ ավարտվեց:
Ես: Ոչինչ, Հախվերդյաննա սկսում: https://www.youtube.com/watch?v=qeRzlMLb-lg (Ռուբեն Հախվերդյան-Լուսինն ու շունը)


One thought on “Գիշերվա ձայների ու ռաբիսի մասին

Մեկնաբանությունները փակված են։