չկարդացվելու ու չհասկացվելու մասին

ասումա՝ որնա տարբերությունը, ես ֆեյսբուքում եմ գրում, ինձ մեկնաբանում են, քննարկում են իմ հետ, հավանումներ եմ ունենում, դու էլ գրում ես քո բլոգում։ քանի՞ հոգիա կարդում կամ մեկնաբանում, քանի հոգիա հետդ քննարկման մեջ մտնում։


ճիշտա ասում։ բլոգս ավելի շատ մենախոսությունա, ավելի շատ ինձ դատարկելու միջոց։ նույնիսկ մոտիկ մարդիկ ունեմ շատ, որ երբեք չեն բացել ու չեն կարդացել՝ ինչա կատարվում ստեղ։ բայց էդ ոչ մի դեպքում ինձ հետ չի պահում հենց իմ հարթակում գրելուց ու ոչ մի դեպքում չի ստիպի ինձ վերադառնալ ֆեյսբուք։


մի օր, երբ ցորենը դառնա ընկույզի չափ, գետերը հուները փոխեն…. մարդիկ կսովորեն, որ համացանցը ֆեյսբուքը չի, բլոգելը մշակույթա, ոչ մի աղերս չունի ստատուս գրելու հետ, ու տենց…
իսկ ես թող շարունակեմ իմ վեց-քսան հոգու համար գրել։

հոգ տար քո մասին