իդեալականի որոնումներում

հեյ,

բլոգը գրում եմ սա լսելով, ու եթե ուզում ես մի պահ նույնանանք, խնդրեմ։

կյանքը մեկ-մեկ շատ անարդարա, կյանքը սխալա, կյանքը իդեալական չի, ու դա մենք նկատում ենք գրեթե ամեն օր, մենք կամ բարձրաձայնում ենք էդ մասին, կամ նեղվում ենք էդ մտքից ու ետ քաշվում։

իսկ ինչ, եթե ուղղակի բաց թողնենք կյանքը, սենց մի տեսակ քամոտ եղանակին մի կտոր ծուռտիկ թղթով անհավասար թևերով ինքնաթիռի նման։ թողնենք։

ամեն օր ինքս մեր հետ կռիվ ենք տալիս, այ էստեղ փոշի կա, պետք է իդեալական մաքրեմ, հագուստները դարակում խառնել ես, ես կոկիկ դասավորել էի, բաժակներին թեյի հետքեր կան, բեր սոդայով շփենք, որ փայլի, ձեռագիրս լավը չի էս մի գրվածքում, բեր նորից գրեմ, գրքերը ուղիղ չենք դասավորել, նորից ուղղենք գրապահարանը, կոշիկներդ չես դրել դարակում, հիմա էստեղ փոշեկուլել չեմ կարող, վարագույրը ծխից մգացելա, պետքա լվանալ, նորից կախել, էս սթորիում սխալ արտահայտվեցի, նորից նկարենք, էս հոլովակում մազս ծուռ էր, նորից ասեմ….շունչս կտրվեց։ ինչի՞ համար ենք իդեալականին ձգտում, եթե կա շատ սիրուն, շատ ներդաշնակ, շատ հանգիստ մի բառ՝ ՆՈՐՄԱԼ։

էս վազվզոցի մեջ, էս կյանքի անողոք (չեմ էլ վախենում էս ճոռոմ բառը օգտագործելուց) պայքարի մեջ ինչքան կարելիա ձգտել իդեալականի։ ախր դա սպանումա։ դա հյուծումա։ մեր ցանկանալուն չհամապատասխանած կարողանալը սպանումա մեզ։ հայտնվում ենք պատի առաջ, որին ուղղակի գլխով տալիս ենք առանց մի երևելի արդյունքի։

օկ, շորերը պահարանում կարող են նորմալ դասավորված լինել, էս անգամ էլ կոշիկները թող չդնի պահարանում, վարագույրը կլվանք, երբ հասցնենք, իսկ բաժակի թեյի հետքերը չգիտեմ, մի հինգ տարի հետո չենք էլ հիշելու, որ էդ օրը բաժակին թեյի հետքեր կային։

երկու կարևոր բան կա, որ սովորել եմ վերջին շրջանի իմ փնտրտուքներում՝

1)եթե մարդու թերությունը չի կարող ուղղվել հինգ րոպեի ընթացքում, մի խոսա դրանից

2)եթե հինգ տարի հետո էդ մասին չես հիշելու, ուրեմն դա երկրորդական բանա, մի էդքան կարևորի դա ու մի դարձրու խնդիր

ուր ու ինչի համար ենք վազում, ում համար ու որ նպատակով ենք կռվում։ հինգ տարի հետո մեզ հիշող լինելուա՞ ու ինչի՞ համարա հիշելու։ էդ ա միակ իմաստը։ յեյ։ վերջապես գտա իմաստը։ էդքան խոսում էինք դրա մասին ու էդքան չկար ինքը։ հիմա գտա։

գնամ ֆուտբոլս նայեմ ու թողնեմ վարագույրը ծխից սևացած։ մի օր կլվանամ։

հոգ տար ՔՈ մասին

շարունակելի…

2 thoughts on “իդեալականի որոնումներում

  1. Goog :verified:

    @syuneci միտքդ շատ լավն էր, բայց եթե դեմ չես մի բան հարցնեմ, միտքը շարունակող

    եթե դու ապրես քո կյանքը ՆՈՐՄԱԼ, աճիդ տևողությունը ինչքա՞ն կլինի։

    ըստ իս դա կարևոր ա իդեալականին ձգտելը, որովհետև ըտեղ մենք սովորում ենք՝

    1. պայքարել,
    2. զարգանալ,
    3. սովորել,
    4. և ինչու ոչ լավը լինել, կամ քո ասած իդեալական լինել,

    ճիշտա չափը անցնելու կարիքը չկա որոշ մանրուքներում, բայց հաշվի առնելով թե որտեղ ենք մենք ապրում, ինչ աշխարհում ենք ապրում, կարծում եմ պետքա հետ չմնալ իդեալականին ձգտող աշխարհից։

  2. Կօֆէ

    @gugbarseghyan @syuneci@blog.syuneci.am մերսի շատ կարդալու համար, լրիվ համաձայն, իդեալականի, աճի ձգտել կարելիա էն բաներում, ասածս էդ էր, որ հինգ տարուց հիշվելուա, ասենք՝ մասնագիտական, ստեղծագործ, մի բան թողնելու, ասենք՝ նկարում ես, շատ լավա, որ դրա մեջ ձգտես լավագույնը լինել, բայց էն մանրուքներ կան է, որ սկի վաղը չեն հիշվելու, ինչի ենք դրա դեմ կռվում:

Մեկնաբանությունները փակված են։