Կարգերով պահոցներ՝ մտքեր

Ռոզա Լին-ը ուշ ուշա եկել, բայց ոչ ուշացած

հեյ


էսօր օրս սկսելա մի հրաշալի լուրով, որը ինձ էնքանա հպարտացրել, ոնց որ արդեն աշխարհը գրավել ենք (հեռու տնից-տեղից)։ բանն այն է, որ էս տարվա եվրատեսիլի մեր պատվիրակը՝ Ռոզա Լինը, մէ հրաշալի կատարումա ունեցել Ջեյմս Քորդընի The late late show-ին (ուշ ուշ շոու)։

ու հրաշալին էն խոսքը չի է, շատ սիրուն էր ազգային երաժշտական գործիքների հետ միքսը, գորգերը, ձայնասկավառակը, մէ խոսքով, յեյ! հոլովակը՝ այստեղ։

հոգ տար քո մասին

ուսանող ժամանակների մասին

հեյ,

ուզում եմ միքիչ խոսել իմ ուսանողական փորձի մասին ու համեմատականներ տանել։ ես սովորել եմ Բրյուսովի պետական համալսարանում։ ավագ քույր-եղբայրներիս օրինակից ելնելով պատկերացրել էի, որ համալսարանում քեզանից չի պահանջվում ամեն օր դաս անել, դե գնում ես դասի, լսում, գրում ես լեկցիաներ ու քննություններից առաջ կարդում ես դրանք, որպեսզի կարողանաս պատասխանել հարցերին։ հետո սկսեցին անակնկալները։

հենց առաջին օրը, երբ գնացի տուն ու ասեցի, որ ես տնային առաջադրանքներ ունեմ, մեր տան երկու մյուս ուսանողները զարմացան։ ուսանողը տնային առաջադրանք ունի։ հո դպրոցական չես։

բրյուսովում կարևորում էին ուսանողի ամենօրյա աշխատանքը, ամեն օր ունեիր առաջադրանքներ օրվա երեք առարկաների համար։ ես տնային առաջադրանք ունեցել եմ նույնիսկ ֆիզկուլտուրա առարկայից, քանի որ հատուկ խմբում էի ու էնտեղ ավելի շատ քննարկում էինք առողջ ապրելակերպը, սթրեսից զերծ մնալու ձևեր, օրվա մեջ հանգստի կազմակերպման ձևեր։ հատուկ խմբի յուրաքանչյուր ուսանող պիտի ուսումնասիրեր էն «հիվանդությունը», որի պատճառով հատուկ խմբում էր հայտնվել՝ կարճատեսություն, սկոլիոզ, ողնաշարի անոմալիաներ ու տենց…

հայոց լեզվի ժամին խոսում էինք ոչ միայն քերականությունից. էսօրվա նման հիշում եմ՝ ոնց էինք թռուցիկներ պատրաստել սովորում։ գրական թարգմանության ժամին ընտրում էինք ժամանակակից բանաստեղծների մեր սիրած գործերը ու թարգմանում դրանք։ ու էս միգուցե մանր թվացող աշխատանքները, որ էն ժամանակ ես համարում էի անկարևոր (ինչիս ա պետք բուկլետ սարքել իմանալը), հիմա հասկանում եմ, որ ստեղծագործ միտք են ձևավորել։

ու ես մինչև վերջ էլ չսիրեցի էն առարկաները, որտեղ ես լեկցիա պիտի լսեի, որտեղ ես պետք է 90 րոպե գրեի դասախոսի ասածը ու քննությանը պատասխանեի էդ հարցերը։ դրանք լեզվաբանություն, հնչյունաբանություն առարկաններն էին, որ կախած դասախոսից՝ կարող էին թե շատ ձանձրալի անցնել, թե լարված քննարկումներով։

ոչ մի կերպ չեմ հասկանում դասախոսություն գրելու իմաստը, քանի որ էդ պահին հազար ու մի հարց էր առաջանում, իսկ հարցեր լսելը ոչ բոլոր դասախոսներին էր հարմար։ պետք էր հասցնել էդ 90 րոպեում ուսանողին հասցնել օրվա համար նախատեսված նյութը։ էլ չասեմ, որ էդ էջերով գրված նյութը անգիր պիտի անեիր նորմալ գնահատական ստանալու համար։ երևի բախտս բերեց, որ իմ համալսարանում նման առարկաները կիսամյակում մեկ-երկու հատ էին։

հիմա մեկ-մեկ լսում եմ դասախոսություններ, էն, ինչ ինձ իսկապես հետաքրքրումա, ու լսելու ընթացքում մտածում եմ՝ տեսնես էդտեղ նստած ուսանողներին իսկապես հետաքրքիրա դասը, թե մեր նման բացակա չստանալու համար են էնտեղ։ հուսամ՝ հետաքրքիր ա ու ժամերը չեն հաշվում։

հոգ տար քո մասին

հանրային

հեյ,

ես էս վերջերս վերածվել եմ անընդհատ բողոքող ու քննադատող տեսակի։ էսօր եկել եմ լավ բան ասեմ։ հանրային հեռուստատեսությունը ահագին հաճելի ա դարձել։ թե ժամանցային, թե կրթադաստիարակչական հետաքրքիր հաղորդումներ կան։ վերջապես հասկացել են, որ հանրային հեռուստաալիք են։ չկան անիմաստ սերիալներ, կան ավելի շատ ճանապարհորդական, աշխարհի մասին պատմող հաղորդումներ, խոսում են էն թեմաներից, որ երկար ժամանակ «տաբու» են եղել էս հասարակության համար, հորդորում են առողջ ապրելակերպ, կարևորում են սպորտը, որակյալ երաժշտական հաղորդումներ կան, մի խոսքով ուշքի են եկել։

համացանցի հետ պայքարում հեռուստատեսության խնդիրները շատացել են, շատ ավելի շատա պետք աշխատել, որպեսզի ժամանակի ընթացքում նեթֆլիքսը, յութուբը, խնձոր թիվին ու նմանատիպ այլ հարթակներ հեռուստատեսությունը չհանեն մարդկանց առօրյայից։

ես էդ առումով պահպանողական մարդ եմ, սիրում եմ դիտել հեռուստատեսային հաղորդումներ, սիրում եմ լսել ռադիո ու չեմ ուզում, որ թղթով նամակ գրելու ու փոստով ուղարկելու նման դրանք էլ դառնան պատմություն։ հիմա գիտեմ, որ ժամանակակից արտահայատությունա՝ «մենք հեռուստացույց չենք նայում»-ը, բայց իսկապես, քո ժամանակին արժանի հաղորդումներ են ստեղծվում ու մարդկանց աշխատանքը գնահատել է պետք։

հոգ տար քո մասին

հեյ

եթե բոլորի բոլոր երազանքները ճիշտ ժամանակին իրականանային, աշխարհում քաոս կտիրեր: նայած կլինեք ամենակարող բրյուսը: ուրեմն ամենքս մեր ժամանակն ունենք: ամենքիս երազանքը իր աստղի ընկնելունա սպասում: քիչ առաջ իմ աստղերից մեկը ընկավ:

հոգ տար քո մասին

ուպհհ aka adhd

հեյ,

քո հետ պատահելա՞, որ գիրք կամ ինչ-որ հոդված կարդալիս զգաս, որ վերջին մի քանի տողը իրականում չես էլ հասկացել, աչքերդ սահել են տողերի վրայով, իսկ միտքդ եսիմ ուրա։ սա բոլորիս հետա պատահել, երբ միտքը խառը մտքերով ա զբաղված ու նրան քաշել, գրքի մոտ բերելը բարդա ստացվել։ անհանգստանալ ու դրան ուշադրություն դարձնելա պետք էն ժամանակ, երբ էդ էնքան հաճախա լինում, որ գիրք կարդալը արդեն ոչ թե հաճույքա, այլ տանջանք քո ու ուղղեղիդ համար։ իսկ ինչնա՞ պատճառը, որ մենք էլ չենք կարողանում կենտրոնանալ մեր ցանկացած գործողության վրա։

վերջերս ամենահայտնի սոց կայքերից մեկը ուսումնասիրությունա իրականացրել, որի ժամանակ պարզվելա, որ սոց կայքում ամենաշատ ժամանակ անցկացրած մարդիկ թերթում, անցնում են երկար տեքստերը ու կարդում կարճ ստատուսներ կարգավիճակներ, նայում մի քանի վայրկյանանոց հոլովակներ։ սրանից ելնելով էլ մարդկանց էս ցանկություններին են հարմարեցվում սոց կայքերը։ դրա մասինա խոսում տիկ տոկ-ի վաստակած համբավը ողջ աշխարհում, ինստագրամում ռիլս-երի ավելանալը, յութուբի շորթ-երի ավելի մեծ տարածում ու դիտումներ ունենալը։ եթե ժամանակին համացանցը էլ փոստ-երի ու տասնհինգ-քսան րոպե կարդացվող բլոգների մասին էր, հիմա տասնհինգ-քսան վայրկյանանոց հոլովակներ են, երկու-երեք բառանոց նկարագրություններ։ մարդիկ էլ հավես չունեն քո մի էջանոց տեքստը կարդալու, հասկանալու։ ու ես չեմ ասում՝ ժամանակ, ասում եմ՝ հավես չունեն։ միտքը պատրաստ չի, ուշադրությունը շեղվումա շատ ավելի շուտ, քան մարդը փորձումա հասկանալ ու հետ բերել նրան։

աշխարհում շատ հայտնի ու տարածված համախտանիշ կա, որի մասին մեր երկրում չի էլ խոսվում կամ քննարկվում։ խոսքը ուշադրության պակասի ու հիպերակտիվության համախտանիշն է։ լուրջ հոգեբանական խնդիր, որը, կախված լրջության աստիճանից բուժվում է հոգեթերապիայով կամ դեղորայքով։ սա ավելի հաճախ սկսվում է մանկական տարիքում։

էս էն կարևոր պատճառնա, որ չթողնես տասնվեց տարեկանը չլրացած երեխան օրվա մեջ քսանութ ժամ սքրոլ անի գալարի սնեփչատն ու տիկտոկը, ուղեղին սովորացնի, որ տասներկու վայրկյանանոց կենտրոնացումը հերիքա տեղեկատվություն ստանալու համար։ ու ես նրա համար չեմ ասում, որ երեխան պարտադիր պետք է գիրք կարդա կամ գիտնական դառնալու ճանապարհինա, այլ նրա համար, որ հետագայում ցանկացած աշխատանքի ու առօրյայի վրա կազդի նրա՝ կենտրոնանալ չկարողանալը։

ծնողները հաճախ միայն մտածում են երեխայի կուշտ ու տաք հագնված լինելու մասին, իսկ էն երկարաժամկետ դաստիարակությունը, որն ավելի կարևոր է, մղվում է հազարերորդ պլան։ վերցրեք էդ հեռախոսները երեխեքի ձեռքից։

հոգ տար քո մասին

էսօր առավոտյան հիշում էինք նախորդ երկու տարին։ չէինք հիշում ամեն օր արթնանալ-նախաճաշել-աշխատել օրերը։ հիշում էինք կարևորները, հիշում էինք առանձնացողները, հետաքրքիրները։

How I met your mother-ում (ամերիկյան ֆիլմաշար՝ «Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին») հերոսներից մեկը որոշում է ամեն երեկոն դարձնել “legendary” (առասպելական, անհավանական)։ ու ընկերները միքիչ ավելի ուշ հուշում են, որ եթե ամեն օրդ անհավանական լինի, արդյունքում բոլոր օրերդ կլինեն անհավանական և ոչ մի օր չի լինի անհավանական միևնույն ժամանակ։

կարիք չկա կյանքը արհեստականորեն հետաքրքիր դարձնելու, էդ պահի քո տրամադրության ու էներգիայի հետ ներդաշնակ կյանքը լավագույնն է, որ կարող ես ապրել։

հոգ տար քո մասին

Օրգանական

մեքենայից նայում եմ գովազդներ են՝ օրգանական …. օրգանական: ուրախանում եմ՝ օրգանական սննդի ցանցա՞, նոր խանութա՞: ավելի ուշադիր եմ կարդում՝ օրգանական օղի:

(ան)փոփոխ — ություններ

հեյ

էս վերջերս ինձ հաճախ բռնացնում եմ էն մտքին, որ մի քանի տարի առաջվա էն գաղափարներս, որոնց վրա մինչև վերջ վստահ էի, էլ էդքան կայուն չեն։ արդեն ավելի հանդուրժող եմ (գրեթե) ցանկացած տարբերվող իրողության հետ։ էլ ինձ-հետ-համամիտ-չի-ուրեմն-սխալա տարբերակով չեմ շարժվում, ինչ-որ պահի հասցնում եմ մտածել իր տեսանկյունից ու պարզապես ասել՝ լավ։ սկսեցի վերլուծել պատճառները, հասկանալ՝ էլ ինչ գաղափարներ եմ վերանայել ենթագիտակցությանս մեջ։ մի բան էր անփոփոխ՝ ազատության գերակայությունը։

ինչքան որ հարգում եմ իմ ազատությունը՝ ժամանցի, հագուստի, հավատքի, խոսքի, ապրելու, ժամանակի հետ մի քանի անգամ ավել հարգում եմ դիմացինինը։ ամեն ինչ անում եմ, որ քայլերս, խոսքս, հայացքս ոչ մի կերպ մարդու ազատության սահմանները չշոշափեն։ ու զարմանալի չի, որ նույնն էլ ակնկալում եմ դիմացինից։

մեր հասարակությունը, նկատի ունեմ հատկապես հետսովետական մշակույթը տաք-տաք պահող սերունդը, սովոր են փշրել էն քո փակած դռները ու իմանալ՝ ինչա կատարվում դրանց հետևում, սովոր են քննարկել, համոզել, համեմատել, ու էստեղ «ազատությունը» սահմանվումա «որպես դե հո ձեռքերդ չենք կապել» -ով։ էն ինչ՝ միտքդա կապվում։ իսկ էդ վատագույն սցենարնա։

հոգ տար քո մասին

փին

ամրակ

ինչքան էլ էստեղ քիչմ հայհոյանքային բառախաղ եք տեսնում, իմ համար էս փինը (հայ. ամրակ) ասումա՝ գնա ու փորձիր քեզ էն իրավիճակներում, որ երբեք չես եղել, տես քո արձագանքը, փորձիր մի բան, որ երբեք չեա արել, քչփորիր հոգիդ, տես՝ ինչ տեսակներ ունես, որոնց մասին տեղյակ էլ չես:

Հեքինգը իմ համար համակարգին անսպասելի կողմից մոտենալնա, զարմացնելը, անակնկալի բերելը, լավացնելու ու ամրացնելու նպատակով կոտրելը:

Մենք էլ ենք համակարգ, մեզ էլա կոտրվել պետք ուժեղանալու համար:

գնա հեք արա քեզ (:

հոգ տար քո մասին