Կարգերով պահոցներ՝ մտքեր

ինչքան հաճելիա տեսնել, որ քո սիրած սրճարանի աշխատողները սիրում են իրենց գործն ու գործընկերներին։ «գնա, հաց կեր, հանգստացի, կգաս միասին սուրճ կխմենք»,-ասումա մեկը մյուսին։

հավեսա շատ էդ մթնոլորտում աշխատելն ու կօֆէ խմելը։

ֆուտբոլի մասին

սիրել ու նայել ֆուտբոլ, իմանալով ՖԻՖԱ-ի կոռումպացված լինելու, Քաթարում նոր քաղաք ու մարզադաշտեր կառուցողների անմարդկային վերաբերմունքի մասին, նույննա, որ սիրում ես հայրենիքդ, բայց չես սիրում կառավարությանը: (:

սկզբից սկսելու մասին

հեյ

էսօր շատ պատահական բացահայտեցի, որ Lego education-ը (լեգո կրթություն) Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչ ունի:

ասեմ՝ ինչի հետաքրքրեց թեման, ապա շարունակեմ պատմել, թե ինչ տեսանք ներսում: մի քանի օր առաջ զարմիկներիս հարցնում էի, թե ինչ նոր առարկաներ են անցնում դպրոցում, որն է դուր գալիս, որը՝ չէ: պարզվեց ինֆորմատիկան էր նորություն: սովորել էին ներմուծող ու արտածող սարքեր, բայց ինչքան էլ զարմանալի ու տխուր լինի, երեխան սովորել էր դասագրքային նյութը ու չէր էլ ուշադրություն դարձրել, որ էն հեռախոսը, որը 24/7 ձեռքինա… մի րոպե, ըմ, հիմա հեռախոսը ներմուծող սարքա՞, թե արտածող: էն, որ հեռախոսով շատ բան չես կարող ստեղծել, բայց կարող ես ու սպառում ես գրեթե ամեն ինչ, էդ հաստատ: իսկ պլանշետները՞, էս պահին ես բլոգում եմ Անդրանիկի iPad-ով, երեխաները Լեգո կրթություն լաբ-ում ռոբոտներին կենդանություն տալիս էին ու կառավարում էին պլանշետներով, ուրեմն պլանշետը ինչ-որ տեղ կարող ենք համարել ոչ միայն սպառելու, այլ նաև ստեղծելու գործիք: ինչևէ, խնդիրն էն էր, որ ուսուցչից ակնկալվում էր երեխուն ասել, որ ստեղնաշարդ ներմուծող, իսկ էկրանը արտածող սարք է, օրինակ, իսկ նա սովորել էր գրքի ճոխ բառապաշարով կանոնը, որը ինքս էլ չհասկացա:

բոլորս էլ գիտենք, թե ինչքան արագ ու անկանխատեսելի ա փոխվում աշխարհը, որոշ մասնագիտություններ դառնում են ոչ անհրաժեշտ, առաջանում են նորերը, ու մեր կրթական համակարգը սրանից կմ-երով հեռուա, վեցերորդ դասարանցին սովորումա ներմուծող-արտածող սարքեր: իսկ այ օրինակ Լեգո կրթություն-ում առաջին դասարանցին կսովորի ստեղծել ռոբոտ, կոդ գրել, կառավարել ռոբոտը ու երեխու մոտ հետաքրքրություններ կառաջանան դեպի եկող հարյուրամյակի սարքեր: ինչքան բարձր ու վստահ ենք ասում, որ Հայաստանը նորագույն տեխնոլոգիաների առաջատար երկրներիցա, էնքան սերունդը միայն սովորում ա տիկտոկի համար պարային վիդեոներ սարքել ու ինստագրամի սթորիներ դնել:

չեմ ակնկալում, որ ամեն դպրոցականի կսովորացնեն ռոբոտ ստեղծել, բայց հաշվի առեք, որ վեցերորդ դասարանցին էս պահին շատ ավելի տեխնիկական գիտելիքներ ունի, քան ինֆորմատիկայի դաագիրքը կտա, միգուցե սկսել 3րդ դասարանից, միգուցե միքիչ ժամանակին համընթաց քայլել ու միգուցե երեխեքին դաս սովորացնել, ոչ թե դասը անցնել:

ու քանի էս ուտոպիական օրերը չեն եկել, ձեր երեխեքին զարգացնելու համար շատ լավ հնարավորությունա cet.am-ը: ես իսկապես հաճույք ստացա՝ ինչ սիրուն էր կազմակերպված ամեն ինչ: եթե սերունդը միքիչ ավելի ապագային նայող լինի, միքիչ կառուցողական միտք ունենա, բողոքներս կքչանան:

հոգ տար քո մասին

վերլուծում

ահավոր բարդ շաբաթա եղել, գժանոց, խառը, մտքերով ու վախերով լի ու հիմա պարզապես դատարկող գրառումա։

շատ բարդա չթողնել, որ հուզականությունը չազդի քո առօրյային։ մեկ-մեկ երազում ես՝ ռոբոտ լինել։

ես ինչ-որ լուծում եմ գտել, մի տեսակ խորհուրդ եմ տալիս։ որոշում ես ժամ ու տեղ, որտեղ մենակ դու ես լինելու ու հույզերդ՝ լաց, ջղայնություն, անկարողության զգացում, ցավ ու ինչու ոչ՝ երջանկություն, խլվլիկներ, էյֆորիա…

հետո թե դու գժի նման կպարես, որ էդ հույզերն ու լիցքերը դուրս գան, թե դու կմիացնես աշխարհի ամենասպանիչ երգացանկը ու չորս տարեկանի նման կլացես, դու ես որոշում։

հոգ տար քո մասին

կիրակի

հեյ,

ես էսօր էլի մայրամուտին եմ արթնացել, ու նախաճաշել եմ ընթրիքի ժամից հետո։

ես էլի անպատասխան եմ թողել զանգեր ու նամակներ ու հիմա փորձում եմ սոդայով ու քացախով մաքրել թավաներս։ բայց ինձ թվումա, որ «տապակա»-ն ավելի սիրուն բառա։

ես էլի ալարել եմ լվալ մազերս ու հիմա խուսափում եմ հայելուց։

ես էլի միացրել եմ մի քանի հազար անգամ տեսած հեռուստաշոուն ու կերպարներից մի քանի վայրկյան առաջ ասում եմ իրենց խոսքը։ մտքերիցս լավ գիտեմ իրենց ասելիքը։

ես էլի մի թեմայի շուրջ հազար անգամ մտածել եմ էսօր, մի քանի հնարավոր սցենարներ եմ պատկերացրել, որոնցից ոչ մեկը սրտովս չէր։

ես էլի պայմանավորվել եմ հանդիպելու համար ու խոստացել եմ ճիշտ ժամին ճիշտ տեղում լինել։

ես էլի խոստացել եմ այցելել ու հետաձգել եմ ամեն ինչ, ինչ հնարավոր էր։

ես էլի գրել եմ անելիքների ցանկ ու դեռ ոչ մեկի առաջ «պծիչկա» չեմ դրել։

ես էլի փորձել եմ ուրախանալ էն փոքր բաներով, որ կան իմ կյանքում, խմել եմ բավականաչափ ջուր ու չեմ մոռացել վիտամիններս։

ես էլի ասել եմ «լավ եմ» ու մտքումս ավելացրել՝ «լինելու»։

սա ծույլ կիրակիա, էներգիա հավաքելու, մտավոր, հոգեպես ու ֆիզիկապես հանգստանալու կիրակիա։ ապագայի եսիս խնդիրներ թողնելու ու դրանց մասին մի քանի րոպե գոնե չմտածելու կիրակիա։

հուսամ՝ քո կիրակին ավելի հետաքրքիրա անցնում։ հուսամ՝ դու հասցրել ես բոլոր անելիքներդ։

հոգ տար քո մասին

խոպան գնալու մասին

միացնել սարկազմն ու ասել՝ իսկ ես արդեն մտածում էի, որ Հայաստաննա դանդաղ, բայց վստահ դառնում «խոպան» գնալու երկիր։

մեկ էլ՝ հը՞։ ես հասկանում եմ, որ love is մաստակներից հայտնի կաղապարն են վերցրել, բայց դե չգիտեմ…մի տեսակ ոնց որ…եսիմ, չգիտեմ, դուք ասեք։

վաղը

հեյ

մի տեղ կարդացի, որ զարթուցիչ լարող մարդիկ լռելյայն լավատեսներ են ու մտածեցի՝ ինչքան ավելի լավատես ու ուժեղ կամք ունեցողներ են քնելուց առաջ նախաճաշի համար վարսակի փաթիլներ թրջողները (overnight oatmeal).

հոգ տար քո մասին

պատմություններ, որ մի օր ավարտվում են

հեյ,

էլոն մասկը որոշեց գնել թվիթերը ու շատերը պանիկայի խուճապի մեջ են, շատերն էլ տեղափոխվում են մաստոդոն՝ տանել չկարողանալով փոփոխությունները։ երբ ինստագրամն ու ֆեյսբուքը ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով արգելափակվեցին կամ հեռացան ռուսաստանից, էն օգտատերերը, որոնց միակ հույսը սոց կայքերի հետևորդներն են, գովազդները, սկսեցին շատ արագ տելեգրամ ալիքներ ստեղծել։ էդ ալիքները հիմա մեծամասամբ դատարկ ու անտեր են մնացել։ մի քանի օր առաջ էլ ինստագրամում ուղղակի ջնջվում էին մարդկանց հաշիվները, որի մասին ինստագրամը թվիթ արեց՝

եթե հիշենք Հարարիին, սրանք բոլորը պատմություններ են, ու բոլոր պատմություններն էլ մի օր ավարտվում են։

հոգ տար քո մասին

հասարակություն-անձ կապի մասին

հեյ,

վիկի հանրագիտարանում «անձ» հասկացությունը սահմանվում է որպես՝ սոցիալականացված անհատ՝ անկրկնելի բնածին և ձեռքբերովի որակների ամբողջություն։ եթե փորձենք էս սահմանումը բացել՝ անձի, մարդու որակները կախված են թե նրա գեներից, թե դաստիարակությունից, թե ինքնակրթությունից, շրջապատից ու տենց… ու էս սահմանման մեջ շատ կարևոր դեր ունի նաև «սոցիալականացված» արտահայտությունը։ իբր պետք է այլոց հետ շփվել, սոցիումի մաս կազմել լիարժեք անձ համարվելու նպատակով։

սոցիումը՝ հասարակությունը, հազարավոր պահանջներա դնում մարդու առաջ՝ իր մի մասը դառնալու թույլտվություն տալու համար։ պահանջների մեծ մասը ինչքան էլ արդարացված են, մի մասը լրիվ անընդունելի են ու անիմաստ։ գլոբալ առումով հասարակության անդամ կարող են համարվել բոլորը, բայց շատ դժվարա հենց լոկալ առումով սոցիումի մասը լինել։ հասարակությունը սիրումա գրկաբաց ընդունել իր նմաններին, իր կարողություններն ունեցողներին, իր մտածելակերպն ու աշխարահայացքը կիսողներին։

իսկ ի՞նչ դեր ունեն տարբերվողներն ու այլախոհները։ նրանք դառնում են հասարակության քննարկման առարկա։ քննարկվում են էդ անհատների թե արտաքինը, ոճը և թե մտքերը, ընտրությունները։ ու էն տեսակները, որ չեն սիրում լսել էդ կարծիքներն ու քննադատությունները, ինչքան էլ չուզեն՝ էդ հասարակության անդամ չեն զգում իրենց, գտնում են իրենց նման քննադատվածներին ու ստեղծում են պղպջակ՝ էդպես էլ պատնեշ ստեղծելով հասարակության երկու տարրերի միջև։

երբ շատ փոքր էի ու նայիվ, նոր գիտեի, որ աշխարհում կան հարուստներ ու աղքատներ, անընդհատ մտածում էի՝ ինչի չեն մարդիկ աշխարհի ամբողջ հարստությունը գումարում իրար ու հավասար բաժանում բոլորի մեջ, կամ ինչի չեն հարուստները աղքատների հետ շփվում, սովորեցնում՝ ինչպես հարստանալ, ինչքան աշխատել։ դե սխալ կլինի, որ հիմա ասեմ, թե հոգու խորքում հասկացել եմ՝ ինչիա էդ անհնար։

եթե էս նույնը պրոյեկտենք հասարակության ոչ թե ֆինանսական, այլ մտածելակերպային «խավերի» խնդրի վրա, կթվա, որ մի խումբը մյուսին պետք է պարտադրի սեփական կարծիքն ու պետք է բոլորը սկսեն միանման մտածել։ դե սրանից անհետաքրքիր սցենար չէր կարելի պատկերացնել։ պատահելա՞, որ լվացքի մեքենայում սպիտակ շորերի հետ մի գունավոր գուլպա թողնեք։ ինչա՞ անում էդ գունավոր գուլպան սպիտակներին։

ուրեմն հասարակության բոլոր խմբերից պահանջվում ա միայն մի բան՝ հանդուրժող լինել։ ինչքան էլ չկարողանաս ընդունել դիմացինի աչքերի, մազերի, հագուստի գույնը, ընտրությունը, կողմնորոշումը, մի դարձրու անձին քննարկաման առարկա։ հասարակությունից, սոցիումի ցանկացած խմբից ակնկալվում ա միայն ազատություն տալ դիմացինին, նրա կենսակերպին ու ամեն քայլին չանվանել ուրիշ՝ վատ իմաստով։

արդար չի լինի հարուստների համար, թե իրենց ողջ գումարը խլենք ու բաժանենք բոլորին։ մարդիկ աշխատել են։ նույն կերպ էլ արդար չի մարդուց պահանջել՝ հետ կանգնել իր գաղափարներից. մարդը ինքնակրթվել, փորձել, տեսել, համեմատել ա ու նոր հասել էդ գաղափարին։

եթե հետ գնանք «անձ»-ի սահմանմանը, կտեսնենք ամենակարևոր բառը՝ անկրկնելի։

հոգ տար քո մասին

քիչ ենք

մի քանի օրա արդեն, որ մարմնիս ջերմաստիճանն ու դոլարի կուրսը իրար հակադարձ են. ավելի պարզ՝ ջերմությունս լավ բարձրա ու ավելի շատ ժամանակ եմ անցկացնում սոց ցանցերում, նայում եմ՝ ինչա կատարվում դրսում, երբ ես ներսում նույնիսկ մրսում եմ:

ու էս ուսումնասիրություններս ցույց տվեցին, կամ ավելի ճիշտ՝ ապացուցեցին, թե ինչքան քիչ ենք, ինչքան փոքր ենք: օրվա մեջ կա քննարկվող միայն մի թեմա, կա միայն մի նոր ներկայացում, կա միայն մի նոր շնորհանդես: ու բոլորը պարտադիր, ժամանակից կամ քաղաքի առօրյայից հետ չմնալու համար գնում են էդ միջոցառմանը՝ օրվա միակ միջոցառմանը ու դե նկարներ, կարճ հոլովակներ հրապարակում:

էդ՝ միջազգային ստանդարտներով միջին վիճակագրական իրադարձությունն էլ որակում են հրաշալի, փառահեղ, կատարյալ ու այլ հոմանշային շարքերով, դե որովհետև իրենց ընկերը, գործընկերը, խաղընկերը, հարևանը կամ բարեկամը ներառված են, չեն կարա միանգամից ասեն՝ անկապ բան էր, մի նայեք:

ես էլ չար ու նախանձ եմ դուրս գալիս, երբ ասում եմ, որ էդ ֆիլմը արտասհմանյան էսինչ ֆիլմի վատ կրկնօրինակնա, էդ «շուկաները» գերագնահատված ապրանքների հավաքածուա, որ էդ ծուռ հայելին իրականում էդքան չարժի:

հա, ասածս իրականում էն պիտի լիներ, որ շատ քիչ ենք ու փոքր, ու ցանկացած միիիիիի քիչ տարբերվող բան միանգամից շատա բարձրա գնահատվում ու իջացնում ա նշաձողը:

գիտեմ, վատն եմ: ուղղակի էդա էս պահին իրականությունը՝ վազենք, ամեն ինչ հասցնենք տեսնել… չէ, չտեսնել՝ նկարել ու հրապարակել:

հոգ տար քո մասին