հեյ,
ուզում եմ խնդիրների պատճառներ գտնել, արի միասին քննարկենք։
ուրեմն գիտենք, հուսով եմ գիտենք, որ համացանցը արդեն մենակ կատուների մասին հոլովակներ ուղարկելու համար չի։ արդեն, շատ վաղուց համացանցը օգտագործվումա ինչ-որ ֆինանսական գործարքներ անելու համար։ բանկերը (խոսում եմ հայաստանյան բանկերի մասին) օգտվեցին առիթից։ իրենց եկամտի մոտ 25 տոկոսը, ըստ վերջին հաշվարկների, գոյանումա վարկերից։ դե էդ առթիվ բանկերը որոշեցին ունենալ օնլայն վարկերի հնարավորություն։ գիշերվա միլիոննա, բանկերը փակ են, մարդուն գումարա պետք շտապ, ընդամենը մտնումա բանկի հավելված կամ կայքի իր հաշիվ, մի քանի քլիքի օգնությամբ ստանումա հաճախ one click կոչված վարկը։ ուրախա մարդը, ուրախա բանկը։ բայց ստեղ մի հոգի էլ ա ահավոր ուրախ՝ էդ սկամերնա։ սկամերը գտնումա շատ հեշտ ձև ոմն Սիրանույշ ծյոծյայի հաշվով վարկ ձևակերպելու ու Սիրանույշ ծյոծյան ընկնումա կրակը։ էդ ոնց։ բացատրեմ։ էս վերջերս հիմնականում տեսնում եմ ֆիշինգ անող կայքեր, որ հետևայլ սխեման ունեն։ ինչ-որ անիմաստ դոմեյնա, նույնիսկ Սիրանույշ ծյոծյան, եթե տեղյակ էլ լինի, որ իր բանկի հասցեն irakanbank.am — ա, ինքը տեսնում ա URL shortener s.id, tinyurl.com, t.co և այլն, որը վերահասցեավորումա ախմախ մի հատ կայքի։ կայքը ասումա լրացրու էս հարցաթերթիկը, գնահատի քո բանկի աշխատանքը, ստացիր 50000 դրամ։ Սիրանույշին էլ 50000-ը չէր խանգարի։ լրացնումա, հետո կայքը ասումա դե ապա մի նշիր որն էր քո բանկը։ Սիրանույշը վստահ սեղմումա իրա բանկի լոգոյի վրա։ Կայքը ասումա դե մուտք գործի քո հաշիվ, որ փողը նստի հաշվիդ։
Անցնումա մի որոշ ժամանակ, Սիրանույշին ԴԱՀԿ-ից նամակա գալիս, թե բա վարկդ ինչի չես մարում։
եթե ասեմ, որ հոգնել եմ արդեն ֆիշինգի մասին խոսելուց, չեք հասկանա, թե ինչքան եմ զզվում արդեն էս թեմայից։ ու խոսում են բոլորը։ հեռուստատեսությունով ասվումա, ազգը կառավարող ֆեյսբուքում անընդհատ գրում են բանկերը էդ մասին, ոստիկանությունը էս վերջերս հոլովակ էր պատրաստել էդ մասին։ ուրեմն որտեղա՞ բացը։ ովա՞ էս պատմության մեղավորը։ սկամերներ եղել են, հա էլ լինելու են։ ու իրանք օգտվել ու օգտվում են մարդկանց անուշադրությունից, թակարդն ընկնելու հակումներից։
երեկ մտածում էի եթե ունենայի անվերջ ժամանակ ու անվերջ էներգիա, հերթով բոլորի դռները կծեծեի, կմտնեի իրանց տուն, կբացատրեի, դուրս կգայի։
քարկոծեք ինձ։ սերունդ կա, որ նույնիսկ սովորական հեռախոսից նորմալ օգտվել չգիտեն։ բայց ունեն բանկային հավելված։ ունեն սոց կայքի հաշիվներ։ էդ նորմալ չի։ մի տեղ մի բան բաց են թողել, մի քայլ թռել են։ ու հիմա բողոքում են պետությանը, թե բա մենք էդ վարկը չենք վճարելու։
ես ոչ մի կերպ չեմ գտնում էս հարցի լուծումը։ ես չգիտեմ՝ ինչ աղբյուրով գտնեմ Սիրանույշ ծյոծյայի ուշադրությունը, որ կարդա, լսի, նայի սովորական բանկային հաշիվներից օգտվելու, ֆիշինգի հարձակման չենթարկվելու ձևերը ու ամեն տեղ չգրի իր բանկի մուտքանունն ու գաղտանաբառը։
մենք մեր պղպջակի մեջ մեր սիրած երգերով, մեր թեմաներով, մեր կինոներով ապրում ենք։ էդ պղպջակից դուրս կան մի խումբ մարդիկ, որ մի քանի օր առաջ ցույց էին անում, թե բա մենք վարկ չենք վերցրել, ինչի պիտի վճարենք։ ու՞մ ձեռքերն են հասնում էդ պղպջակից դուրս մնացած մարդկանց, ու՞մ են լսում իրանք։
էդ ցույցին զուգահեռ հիսունանց կանանց մի խումբ էլ ցույց էր անում, թե վարդան ղուկասյանին հեսա դեպորտ են անելու, պետությունը բան չի անում։ վարդան ղուկասյանին են լսում, եկեք իրան ասենք բացատրի էս ամեն ինչը։ ես էլ ձև չգիտեմ։
հոգ տար քո մասին