չգիտեմ, երևի, միգուցե,
կլինի, կստացվի, չէ
գուցե,
քայլ անել թե սպասել
հասցնել ուշանալ
դուռ բացել
թե բաց է
չգիտեմ, չեմ կարող
կապված եմ
վեր կենալ, թե մնալ
ընկած եմ
խեղդվում եմ, բռնել է,
կախվել եմ, քաշում է
ձգվում եմ, կծկվում եմ
դողում եմ…
թողեք ինձ, դողն է ինձ…
չի թողնում,
տարեք ինձ, գրկեք ինձ,
խեղդվում եմ,
կապված եմ,
շունչ չկա,
կծիկ եմ, կծկված եմ,
տեղ չկա…
Կարգերով պահոցներ՝ մտքեր
մի վճարման պատմություն
հեյ,
որոշեցինք էս շիրակին Վանաձորում անցկացնել։ շատ հարմարա gg shuttle-ով մարզեր գնալը։ տենց մի կերպ շուտ արթնացանք ու ուղևորվեցինք դբա լավը։
Վանաձորում առաջին ու վերջին անգամ եղել էի 2021-ին, հիշում եմ, որ ազատություն էի գտել էս քաղաքում, որին չէի էլ ուզում քաղաք կոչել, այլ հարազատ անկյուն։ ճանապարհին նայում էի՝ ինչ նոր սրճարաններ կան, ուր կարելիա գնալ, որովհետև ես ես չեմ առանց իմ նուշի կաթով կապուչինոյի։ ու գտանք Բու-ն։ նկարներից արդեն երևում էր, որ շատ հավես տեղա՝ անտառի մեջ տնակ՝ հրաշալի տեսարանով։
բայց դե էստեղ հասնել էր պետք։ մեր Երևան-Վանաձոր երթի համար արդեն քարտով վճարել էինք, խնդրեցինք վարորդին, որ մեզ կենտրոնում իջեցնելու փոխարեն բերի սրճարան, ու ասեցինք, որ ավել կվճարենք իհարկե։ բայց դե մեր մոր երբեք կանխիկ գումար չի եղել, ես արդեն պանիկայի մեջ էի՝ ոնց ենք վճարելու էդ մարդուն։ հասանք տեղ, ասում եմ՝ քարտ ունե՞ք, քարտին փոխանցենք գումարը։ ասումա՝ ունեմ, բայց ես շատ գիտեմ թվերը, քարտը տունը գցածա։
Անդրանիկի մտքով հրաշալի բան անցավ։ gg-ն թույլա տալիս երթի վերջում թեյավճար թողնել, էդ թեյավճարով պատրաստվում էր հազար դրամ փոխանցել։ էս մեր վարորդն էլ թե բա՝ էդ որտեղա գնալու, ես շատ գիտեմ, 700 դրամ տվեք, ես գնամ։ ասում ենք, որ չունենք։ ասումա՝ հազար տվեք, ես մանրը կտամ։ նորից ասում ենք, որ չունենք։ ասում եմ՝ ձեզ հիմա էստեղ բերելու համար քարտով ենք վճարել, ձեր քարտը ինչա gg-ին կցված, ասումա չունեմ ես gg քարտ, ամելիա ունեմ ու էդա։
ու էդ պահին ես լսում եմ իմ կյանքի ամենաուրիշ մոլորակից զանգը։ վարորդը զանգումա տուն՝ ամելյայի քարտի մոտ ե՞ս։ (ոչ թե ամերիայի քարտը մոտդա) դե թվերն ասա էս ժողովուրդը մի երկու կոպեկ գցեն քարտի վրա։ ու թելադրումա թվերը, ու ամեն թվից հետո ասումա էլի ասեմ՞։ Ասում եմ՝ քարտապանի անունն ինչա։ վարորդը ասումա ես շատ գիտեմ, ինչ պիտի լինի, Աշոտ Ղազարյան էլի։ փոխանցում ենք։ ասումա՝ դե որ տենց արագ լինում էր ասեիք հեռախոսիս փոխանցեիք էլի։
ու ես մտածում եմ։ կա՞ արդարացում էդքան չտեղեկացված լինելուն։ դու աշխատում ես մի ընկերությունում, որը քարտային վճարում ունի։ դու ինչի՞ չգիտես, որ դու դրան կցել ես քո ամելիայի ։Դ քարտը։ ինչիա՞ քարտը տունը գցած ու ինչի պետք է մեկը քարտի մոտ լինի։ ես համոզված եմ, որ եթե CVV կոդն էլ հարցնեինք, կտար։
ու ինչի՞ ենք սպասում, որ էս մարդիկ ֆիշինգի չենթարկվեն, չուրախանան մի միլիոն դոլար խոստացող sms-ներից։ ավելին ասեմ՝ էս մարդիկ ունեն ընտրության իրավունք ու ընտրում են նաև մեր համար։
ամերիա բանկը ոտի վրա ռեբրենդինգ արեց մարդը, նստել ասում ես թեյավճարով փոխանցեմ։
սրան հակառակ the boo cafe-ն հրաշալի վայր էր, համով կոֆեով ու լիքը շներով, որ անընդհատ հետդ խաղալ են ուզում։ տեսնենք էլ ինչից կզարմանանք Վանաձորում։
հոգ տար քո մասին
շարունակելի….
(չ)գոհացնելու մասին
հեյ,
էսօր իմացա, որ երեք տարեկանում արդեն մեր մոտ ձևավորվում են մեր՝ հույզերի նկատմամբ վերաբերմունքն ու դրանից բխվող վարքագիծը՝ «տղա ես, ամոթա մի լացի», «աղջիկ ես, ամոթա մի գոռա», «ձայնդ ցածրացրու», «մի բողոքի, ամոթա», «չի կարելի, մի լացի» ու տենց լիքը արտահայտություններով, որ ծնողներն անում են երևի իրենց՝ արդեն սխալ ձևավորված վարքագծից ելնելով։ լուփա էլի՝ արդեն ձևավորված մի հատ (ան)բնական շղթա, որ մեր կյանքը բարդացնումա, էն էլ ոնց ա բարդացնում։
իսկ մեր ուղեղը, որ մեր կարծիքով շատ ուժեղ մեխանիզմա, շատ թույլիկի մեկնա, նա արդեն էդ տարիքում տենց սովորեց, էլ չի վիճարկում՝ հա՞ որ, կարող ա ես եմ, լացել եմ ուզում էդ պահին, որովհետև ինձ ցավումա, ինչ անենք, որ ես տղա եմ։ ուղեղին ասել ես արդեն, չուզելով, չհասկանալով պարտադրել ես արդեն, որ չի կարելի, ու ցույց ես տվել ոնցա կարելի։ ու էդ ժամանակ, երբ չես լացել, երբ չես բարկացել, երբ ցույց չես տվել դժգոհություններդ, ընդունվել ես հասարակության կողմից՝ ծնողներիցդ սկսած. մեր երեխեն խելոքա, չի լացում, մեր երեխեն խելոքա, ամեն ինչ ուտումա, չի բողոքում։ ուղեղիդ էլ ինչ էր պետք՝ դուր գալ։ դուր ես եկել, որովհետև արել ես էն, ինչ քեզնից սպասում էին, ինչ միգուցե քեզ չէ, բայց ուրիշներին դուր էր գալիս։
ու սովորել ես, ու խարազանվելա քո վրա, որ ԵՍ ՄԱՐԴԿԱՆՑ ԴՈՒՐ ԵՄ ԳԱԼԻՍ ՄԻԱՅՆ ԷՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ԱՐԴԱՐԱՑՆՈԻՄ ԵՄ ԻՐԵՆՑ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ կամ ԵՍ ՊԵՏՔ Է ԱՐԴԱՐԱՑՆԵՄ ԲՈԼՈՐԻ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ, ՈՐՊԵՍԶԻ ԸՆԴՈՒՆՎԵՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ։
«միանշանակա՞ սա»,-հարցնում ա նա։
ու ինչքան ա ցավում, երբ պատասխանս «հա»-ա։ ինչքան հեշտ կլիներ, որ առնվազն «երևի» ասեի կամ ինչ հրաշալի կլիներ, երբ «չէ» ասեի։
մի քանի օր առաջ մի քննարկման ժամանակ ասեցի՝ ես պաղպաղակ չեմ, որ բոլորի դուրը գամ։ ես դրան էլ եմ հավատում, չի կարա մարդը բոլորի դուրը գա, անհանարա դա, ուրեմն մի բան էն չի էդ մարդու հետ, որ բոլորի դուրը գալիսա։ ու ես հարցնում եմ՝ որտեղա էդ բարակ թելով գծած սահմանը՝ ուրիշներին ու ինքդ քեզ դուր գալու։ ուրիշների ու ինքդ քո կողմից ընդունվելու գիծը որտեղ ես գծել։
միգուցե պետք ա նախ և առաջ դու քեզ դուր գաս, վերանաս հասարակության ամեն կարծիքից, դու նայես քեզ, ներսդ ու ասես՝ մի հրաշալի անձնավորություն, ու դրանից հետո մտածես՝ պողոսն ինչ ասեց էդ անձնավորության մասին։ էն էլ հիմիկվա պողոս հասարակությունը, որ առանց հաշվի առնելու դիմացինի մտքերը, հույզերը, խնդիրները, պատճառները, կարող են բնութագրել, կարող են թողնել մեկնաբանություն, ինքնահաստատվել ու առաջ գնալ։ արժե՞ բարդացնել կյանքը էդ հասարակության կողմից ընդունվելու համար։ արժե՞ էներգիա ծախսել, ժամանակ վատնել էդ հասարակության կարիքներն ու սպասելիքները արդարացնելու համար։ որտեղա՞ գրված ու ովա՞ գրել, որ հենց դու պետք է արդարացնես մարդկանց սպասելիքները, ովա՞ ասել, որ դրանք արդարացված սպասելիքներ են։
ենթադրենք վաղը հասարակությունա, որն ուզումա քեզնից մեկին սպանել, կսպանե՞ս դուր գալու համար։ հիմա կասես՝ չէ։ իսկ ինչի՞ ես ինքդ քեզ ու քո կարիքները սպանում։
մի սպանիր քեզ ու ներքին խաղաղությունդ աջ ու ձախ դուր գալու համար։ քեզ ամեն օր դիմավորումա հայելու մեջ կանգնած, քեզ նայող անձնավորությունը, նախ հոգ տար իր կարիքների մասին, որ աչքերի մեջ նայելու ուժ ու համարձակություն ունենաս, չամաչես, հետո մտածիր դրսի աշխարհի մասին։
հոգ տար ՔՈ մասին
շարունակելի…
վերնագիր
հեյ,
եկել եմ օրս փրկելու, ընդմիջում վերցրի գործից էլ կյանքից էլ, թող սպասեն աշխատանքն էլ, կյանքն էլ։ սառը կօֆէ սարքեցի։ ես կօֆէն սոյայի կաթով եմ սիրում։ էս վերջերս սոյայի կաթ գտնելը պոկեմոնի խաղի նման մի բանա դարձել, ամեն խանութում չկա, ալարում են բերեն։ ամբողջ քաղաքով ընկած ման ես գալիս։
ոչ մի նոր բան չի կատարվում կյանքումս, որ արժեր պատմել։ մի տեսակ սառած ու մեռածա կյանքս։ ամեն օրը նույննա։
մի դրական բանա եղել էս ընթացքում՝ նոր հավես սրճարան ենք հայտնաբերել՝ Մոկկա կամ նման մի բան։ Իսահակյանի տաշիր-պիցցայի կողքնա։ մի ժամանակ էդ նույն տեղում էլի լավ սրճարան էր, սուրճի մասնագիտացված խանութ էր։ ինձ շատ դուր եկավ իրանց նուշի կաթով կապուչինոն ու իրանց բաժակները։ մի տեսակ չեմ սիրում էն ձևիստ ապակե բաժակները, սրանք ավելի հավեսն էին։ ու նաև՝ կարաս դրսում նստես ու գնացող-եկողին նայես։ ես էս վերջերս սիրում եմ անցորդներին նայել։ ինչ-որ պատմություններ եմ հորինում իրանց մասին, մտքերս ցրվում են, չեն կռվում, թեթևանում են։
սենց հավես գրություններ են բերում կօֆէի հետ, ռոմանծիկոտա։
սենց բաներ
շարունակելի…
հոգ տար քո մասին
էնքան հոգնած եմ, արդեն քանի օրա՝ ֆիզիկապես, էմոցիոնալ, բոլոր առումներով։
ասում են աշխարհի վերջը մոտա։ հուսանք։
հունիսի մեկ
ու տենց, առանց ինչ-որ հրավառության
առանց մի երևելի նախազգուշացման
առանց մի զանգի կամ
հաղորդագրության
եկավ ամառը
առանց գարնան հետ մի ձեռքսեղմումի
առանց օրերի համար մի շնորհակալության
առանց մի հաջողի կամ
ցտեսության
եկավ ամառը
ես ու դու մնացինք էդ շեմին
գարնան ու ամառվա կեսերին
առանց մի նորմալ զգացողության
առանց կարոտի մի պարտադրության
առանց բարով մնասի մի վանկի
առանց մի կգասի մի զանգի
ու
բայց
եկավ բառը
փրկել օրը
հեյ,
հուսամ՝ լավ երկուշաբթի ես ունեցել։
մի հատ լավ բան եմ սովորել, մտածեցի՝ քո հետ էլ կիսվել, մեկ էլ տեսար՝ պետք եղավ։
կապիտալիզմը մեզ ստիպումա շաբաթվա մեջ առնվազն հինգ օր ութ ժամ աշխատել, երանի քեզ, եթե քո մոտ էս թվերը միքիչ ավելի քիչ են, եթե քո ուզած ժամերին ես աշխատում, եթե սիրով ես աշխատում։ ու մեր մի ամբողջ օրը էս ամենի արդյունքում դառնումա աշխատանքային, դրա համար էլ ասում ենք՝ աշխատանքային շաբաթ։ այսինքն մեր կյանքը էնքանա պտտվում աշխատանքի շուրջը, որ քսանչորս ժամանոց օրը, որի ընդամենը ութ ժամնա աշխատանքային, կոչվումա աշխատանքային օր։
պետք ա փրկել օրը։ հենց էս մասին էլ ուզում եմ պատմել։ օրվա մեջ գտեք մի բան, որն անում եք սիրով, էդ կարա լինի մի բաժակ թեյ ու սիրած գիրք, սիրած հաղորդում, բլոգել, օրագրել, համով մի բան պատրաստել կամ ուտել։ գտեք մի բան, որ անում եք սիրով։ ու տրամդրվեք, որ էդ ձեր օրը փրկելու միջոցնա։
մի տեսակ դրական կգա օրվա մեջ, էլ չասեմ՝ ինչ հավես կլինի, երբ օրվա մեջ մտածեք՝ ոնց եք էդ օրը փրկելու։
երեկ մեկին պատմում էի էս, ասեց՝ իր օրը փրկելու կարիք չկա, իր օրը հենց սկզբից էլ, աշխատանքն էլ ներառյալ, փրկված է։ է երանի իրեն, ինչ ասեմ։ ես որոշեցի էսօր օրս փրկել էս բլոգով։ իսկ վաղն ամեն ինչ կսկսվի նորից։
հոգ տար քո մասին
շարունակելի….
ևս մեկ շիրակի
հեյ,
խառը ժամանակներ են ու խառը եղանակներ։ անկայուն։ ոչ մի հաստատուն տեղ չկա բռնվելու։ երևի էդ նորմալա՞։ չգիտեմ։ ասում են՝ պահա, կանցնի։ ասում են՝ ուժեղ ես, դիմացի։ ու տենց լիքը բաներ են ասում։ էդքանին լսել չենք ուզում։
էսօր բագ բաունտի կա Դիլիջանում։ ժողովուրդը փորձում են հասկանալ՝ հայկական բանկերից մեկն ինչքանովա ապահով։ ես էլ դե եկել եմ, ավելի ճիշտ փախել եմ տնից։
ու որոշեցի էս ընթացքում Լեմմին թարգմանել։ ինչա՞ Լեմնին։ Lեմմին ապակենտրոնացված սոցիալական մեդիա հարթակա, որը նախատեսված ա որպես Reddit-ի նման ավանդական կենտրոնացված ֆորումների այլընտրանք: Գործումա փոխկապակցված, բայց ինքնուրույն աշխատող սերվերների հիման վրա։ Էս սերվերներն էլ իրար հետ կարողանում են շփվել հիմնականում ActivityPub-ով։
Հիմա Լեմմին հայերեն չկա, ես էլ որոշել եմ ուղղել էդ սխալը, մի բան անել համայնքի համար։
Ահա նկար էն մասին՝ որտեղից եմ աշխատում ու ինչ հավեսա անցնում ստեղ։
Պատմեք իմանամ՝ ոնցա անցնում ձեր շաբաթ-կիրակին։
հոգ տար քո մասին
շարունակելի….
ինչից ամաչել
հեյ,
մի քանի օր առաջ սրճարաններից մեկում էինք, գնացի լվացարան, տեսնում եմ, որ կա տղամարդկանց և կանանց առաձին զուգարաններ։ մի կին սպասում էր կանանց համար նախատեսված զուգարանի մոտ ու երբ հարցրի՝ սպասու՞մ եք, նա մուննաթեց՝ հա, զբաղվածա։ դե հիմա տեքստի մեջ մուննաթը դժվար զգաք։
ես շտապում էի։ մտա տղամարդկանց համար նախատեսված սրահը ։Դ դուրս եկա, նա դեռ սպասում էր։ պետք ա ասել, որ էդ երկու սրահները իրարից տարբերվում էին մենակ դռան վրա փակցված նկարից։
միքիչ հետո կողքի սեղանի տղաներից մեկն էր ուզում լվացարան գնալ, վեր կացավ, տղաներից տեղը հարցրեց ու մեկ էլ մեկը՝ նայի աղջիկներինը չմտնես։
եկել նստել եմ ու մտածում եմ՝ մարդիկ սխալ բաներից են ամաչում։ ամաչում են «զուգարան» բառը ասել, ամաչում են բնական կարիքներից, բայց չեն ամաչում անծանոթին մուննաթելուց, չեն ամաչում սրճարանով մեկ գոռալուց։ մարդիկ էլ չեն ամաչում բամբասելուց, ստելուց չեն ամաչում, ուրիշին վատը ցանկանալուց չեն ամաչում։
պետք ա սկսել ճիշտ բաներից ամաչել, թե չէ սենց որ գնա…եսիմ
հոգ տար քո մասին
շարունակելի…
չիդեմ
հեյ,
քանի որ չեք նայել կամ չեք նայելու, եթե նայել եք, շատ ավելի լավ, ինչևէ, մի հատված եմ ուզում պատմել իմ ամենասիրած ամերիկյան թիվի շոուից։
Ռեյչըլը հարսանիքի կեսից հասկացել էր, որ չի ուզում ամուսնանալ Բերիի հետ ու հարսի շորով փախել էր պատուհանից։ Որոշ ժամանակ անց Ռեյչըլը լսումա, որ իր ամենամոտիկ ընկերուհին, որը նաև իր չեղարկված հարսանիքի հարսնաքույրն էր, ամուսնանումա Բերիի հետ։
Էս ընկերուհին խնդրումա Ռեյչըլին, որ իր հարսնաքույրը լինի։ Ռեյչըլը ստիպված էր հագնել անտանելի մի զգեստ, որովհետև բոլոր հարսնաքրեր էին հագնելու դա։ Լվացարանից դուրս գալուց հետո Ռեյչըլը չի նկատում, որ շորի մի մասը չի ուղղել ու մարդիկ տեսնում են իր ներքնաշորը։ Ամոթից գետիննա մտնում, ասումա, որ էդ ավելի ամոթալի էր, քան որ դպրոցում էնքան մարդու մոտ երգելա Կոբա-կաբանա երգը։
Էդքանից հետո նա դեռ մնումա հարսանիքին։ Ազապ կոչվածը իր կենացում շատ հումորներ ա անում Ռեյչըլի՝ նախկին հարսանիքի փախնելու մասին։ Ռեյչըլը չի դիմանում ու ուզումա գնալ։ Բերին ասումա՝ խնդրեմ, էլի գնումա հարսանիքի կեսից։
Ռեյչըլը բարձրանումա բեմ, ասումա, որ ուզում էր գնար, բայց չի գնա, որովհետև խոստացելա Բերիի գոնե մի հարսանիքին մինչև վերջ մնալ։ Ասումա, որ ուզում էր էդ օրը պատվով հաղթահարել, միքիչ ավելի վեհ, բայց ոնց հասկացանք՝ էդ չի լինելու ու մի քայլա մնում, որ էս ամեն ինչը ամենավատ ձևով դրսևորվի ու երգումա էն նույն կոբա-կաբանան։ Խնդրումա հյուրերին միանալ իրեն, իր ընկերը՝ Ռոսը, հուշումա բառերը, ու բոլորը ուրախանում են։
Կյանքի ամենանվաստացուցիչ պահում պետք ա գտնել էն մի փոքր քայլը, որ քո կարծիքով էլ ավելի նվաստացուցիչա, անել ու պարզապես ծիծաղել կյանքի էլ, բախտի էլ, ճակատագրի էլ, հիմար ազապների վրա էլ։ պետքա գտնել էն կոբա-կաբանան, որ կերգես ու թքած կունենաս՝ ովա ինչ մտածում քո մասին։
հոգ տար քո մասին
շարունակելի….