հայկական վեգան խոհանոց

հո սոված չես, քանի որ սնունդից ենք խոսելու։

ուսումնասիրում եմ հայկական խոհանոցը, քանի որ լսում էի rearrange-ի վերջին եթերը, որտեղ Նարեկն ու Սերգեյը քննարկում էին հայկական խոհանոցը, ավելի ճիշտ՝ որ ճաշատեսակն է հայկական, որը՝ չէ։

ես լրիվ համաձայն եմ, որ էդ ամենագլխավոր խնդիրը չի, այսինքն կյանքի միակ իմաստ դարձնել ապացուցելը, որ օրինակ տոլման հայկական ուտեստա։ իհարկե, դա մշակույթի մասա, իհարկե, պետք է արժանին տրվի ազգին, երբ հնարելա համաշխարհային ճանաչում ունեցող ուտեստ, կամ ցանկացած մշակութային այլ տարր, բայց լավ էլի… մի խոսքով։ սա պատճառ դարձավ, որ ես ցանկանամ ուսումնասիրել՝ ինչ ուտելիքներ կան, որ իսկապես հայկական խոհանոցի տարր են միսը կրակի վրա տարբեր ձևերով տապակել-խորովել-խաշելուց բացի։

ճաշատեսակների մեծ մասը կապված էին կրոնական տոների հետ, հատուկ էին կրոնական օրացույցի էս կամ էն օրվան։ օրինակ՝ զատկի ժամանակ հայտնի էր անուշ անունով մի ապուր՝ անուշապուրը։ ձավար, չրեր, ընկուզեղեն։ մէ հրաշք։ էս ապուրը նաև որպես նվեր հյուր են տարել զատկի օրերին։ կամ թթվեպասը, որը պատրաստվում է արմատային բույսերով, չրերով ու քացախով, առանց ձիթայուղի։ սրա կրոնական մասն այն է, որ քացախ են օգտագործել ի հիշատակ խաչելության, որտեղ ըստ Աստվածաշնչի, Քրիստոսին քացախ են խմեցրել։

հավես մի ուտելիք՝ թաթխան։ սա զաթարի հայկական տեսակնա, քանի որ պատրաստվելա տարբեր աղացած սերմերից՝ արևածաղկի, սեխի, ձմերուկի, դդմի, ու մատուցելիս մեջը հաց են թաթախել (տրամաբանում ենք, որ անունն էլ էդտեղից է ծագում)։

պարզվեց, որ ունենք շատ սիրուն անունով ուտեստ՝ մշոշ։ ինչը համարվումա պահքի ուտեստ։ ես գտել եմ վեգան բառի հայերեն համարժեքը. պահքի մեջ։ հա, հա, կատակ էր, վեգանի հայերենը բուսակերնա, որտեղ պիտի ավելացնես՝ նաև կաթնամթերքից է հրաժարվում։ մշոշը Վանից մեզ հասած ուտեստ է՝ ծիրանաչրով (մշմշոշ նշանակում է ծիրան), ոսպով ու ընկույզով։ աստված, ես պատկերացնում եմ՝ ինչքան համով ու առողջարար բանա, մնումա ամբողջական բաղադրատոմսն ու պատրաստման եղանակը գտնել։

շատ հետաքրքիրա նաև բազրկանիի պատմությունը։ սա հովիվների ճաշնա եղել Մուսալեռում։ ձիթապտուղ, լոլիկ, ընկույզ ու ձիթապտղի ձեթ։ համարում են հովիվների ճաշը, քանի որ շատ հեշտ էր իրենց համար բաղադրիչները գտնել սարերում ու պատրաստել։ բնության հետ շփվող մարդը գիտի, որ բուսական ծագում ունեցող ուտեստները համով լինելուց բացի նաև առողջարար են ու էներգիա չեն տանում քեզնից։

համոզված եմ՝ ավելի շատ վեգան ուտեստներ ունենք, որոնց մասին երբեք չէի լսել։ մեր բուսական աշխարհը, կլիմայական պայմանները, աշխարհագրական դիրքը հրաշալի հող են ստեղծել (pun intended) բուսական խոհանոց ունենալու համար։ հետո մի օր որոշել ենք, որ էս մասին ոչ մեկին չենք ասելու, մենք էլ ենք մոռանալու ու աշխարհին մենակ պատմելու ենք, որ նայ, կենդանին էլ չի ուզում ապրի, միսը դնում ես կրակի վրա ու վուալա…

հայկական խոհանոցը մենակ խորովածը չի։ էսքանն էի ուզում ասել։

թարմացում՝ գտա մշոշի բաղադրատոմսը։ յեյ։

հոգ տար քո մասին

օրվա բառը

եկա էն եզրահանգմանը, որ ամեն ինչի հայերենն էլ ունենք, կիրառողա պետք։ մեկ-մեկ կգրեմ էն բառերը, որոնց մասին երբեք չէինք էլ լսել, օգտագործել ենք այլ լեզուներով ու մոռացել, որ հայերենն էլ կա։

burnout (անգ) — հուզական այրում

սա նույն գերհոգնածությունն է, սակայն արտահայտվում է ոչ միայն ֆիզիկական կամ հոգեբանական հոգնածությամբ, այլ նաև ցինիզմով ու աշխատանքի կամ շրջապատի նկատմամբ ծայրահեղ բացասական վերաբերմունքով։

գրողը տանի

պահա գալիս, որ էլ կռվել-պայքարել էլ չես ուզում, մտածում ես՝ ինչ ուզումա լինի:

պահա գալիս, որ բառ չկա ասելու՝ ինչքան ես հոգնել, հիասթափվել:

պահա գալիս՝ ուզում ես անտեսանելի լինես, ուզում ես չլսես, չկարդաս, չիմանաս, որովհետև ոչ մի բան անել չես կարող, իսկ անզորության զգացումը ամենահաճելիներից չի:

այ էդ պահերիցա

ոչ իմ բառերով

ես ժամերով գրեցի, գրեցի ու հետո հիշեցի Հովհաննես Գրիգորյանի էս բանաստեղծությունը, որ հազար անգամ ավելի լավ ա պատմում իմ մտքերը՝

«Այսպես նստել իրար դեմ
և այսպես երկար լռել:
Ու երբեմն թվում է ինձ,
թե երկուսս էլ
փայտից ենք պատրաստված
կամ, ասենք,
աշնան չորացած տերևներից:
Այսպես նստել իրար դեմ
ու երկար նայել իրար:
Չունենալ ոչ մի հիշողություն,
կարծես հենց նոր ենք ծնվել:
Մեր կողքին մարդիկ կծիծաղեն,
մենք չենք լսի նրանց,
կասկածանքով կնայեն մեզ,
իսկ մենք` իսկապես փայտից,
մեր կողքին մարդիկ կտխրեն
հետո դանդաղ կծերանան…
Այսպես նստել իրար դեմ
և այսպես երկար լռել:
Հետո երկնքից մոխիր կթափվի:
Հետո կլինի քամի:
Եվ քանի որ մենք պատրաստված էինք
աշնան դեղին տերևներից
կցրվենք դես ու դեն
և էլ չենք լինի»։

ուզենալ — կարողանալ

մեկ-մեկ չես ստանում էն, ինչ ուզում ես, էդ լրիվ նորմալա, ստանում ես էն, ինչ քեզ պետքա, հաճախ էդ էլ չես ստանում, էդ էլա նորմալ:

հիասթափվելուց հեշտ բան չկա, բայց դրանից օգուտ էլ չկա: պետք ա փորձել:

բալզակը ասում էր ցանկանալ-ը մեզ սպանումա, իսկ կարողանալը ապրեցնում. (թե հակառակը, եսիմ, երբ եմ կարդացել, չեմ հիշում)

չթողնես ցանկություններդ քեզ իրենց գերին դարձնեն: շատ հաճախ կյանքի հետևից ոչ թե ընկնելա պետք, այլ ծիծաղել կյանքի վրա: վերջում ինքնա հաղթող դուրս գալիս, իսկ դու քո վազքից մենակ հոգնում ես, նույնիսկ չես էլ նիհարում:

ծնվել-մահանալու մեջտեղում քեզ մնալու են պահեր, ու, եթե խելացի ես, զուտ վայելիր:

ասումա՝ նայ քո մասինա գրած, կանգնիր ու հոտ քաշիր վարդերից, դու միշտ տենց ես անում, սիրուն ծաղիկներ տեսնելիս հոտ ես քաշում:

ծնվել-մահանալու մեջտեղում քեզ մնալու են մի բաժակ կօֆէ առավոտյան, մի նոտա երաժշտություն ու մի կտոր կապույտ երկինք: երևի ուրիշ ձև չկա, դրանք նկատիր, որ գնահատես, որ հիշես:

հոգ տար քո մասին

առողջապահության անգործություն

առողջապահության նախարարությունը բացարձակ անգործության ա մատնված։ աչքիս բոլորը արձակուրդում են, մենակ մի աղջիկա մնացել՝ ցրողական պատասխանների համար։ պատմում եմ.

առավոտից զանգում եմ թեժ գծի համարին՝ 8003։ մոտավորապես մեկուկես ժամ փորձելուց հետո Անդրանիկը նկատեց, որ մի քանի րոպե առաջ թարմացրել են տելեգրամի իրենց հաշիվը՝ տեղադրելով կրծքով կերակրման օգուտների մասին նյութ։ էն վերոնշյալ աղջիկը աչքիս SMM-ն էլ ա անում։ ու մեկնաբանեց՝

պատասխանը, իհարկե, չուշացավ՝

փաստորեն ավելի արագ ու հեշտա գրել, ինչ կլիներ, եթե մեր հարցերը տալու համար էլ կարողանայինք նամակ գրել որ պատասխանեին։ հահ։ արդեն երեք օրից ավելա սպասում եմ, որ պատասխանեն էլ փոստին։ ի դեպ չափազանց ժամանակակից ու պրոֆեսիոնալ էլ փոստի հասցե ունեն՝ soc-patet@mail.ru։ ինչևէ, էդ ամենաքիչնա ինձ հետաքրքում՝ թե ինչ էլ փոստ ունեն, քաղաքապետարանում արդեն մի ամիս էր outlook չէին կարողանում տեղադրել համակարգիչների վրա, սա պիտի որ շատ ավելի բարդ լինի։

էդ հեռախոսահամարին պատասխանելը ինձ ոչ մի օգուտ չտվեց, շատ սահմանափակ ու ցրող պատասխան էր ու ես խնդրեցի այլ հեռախոսահամար։

ստորև՝ զանգերի քանակ էդ հեռախոսահամարին։

զանգերի թիվը գնալով աճումա, իսկ հույսը, որ կպատասխանեն՝ դրան հակառակ նվազում։ նորից զանգեցի թեժ գծի համարին, որ ճշտեմ, արդյո՞ք էդ համարը իրոք կատակ չի, այլ առողջապահության նախարարության հեռախոսահամար։ պարզվեց՝ կատակ չի։ յեյ։ ինձ նույնիսկ տվեցին ներքին հեռախոսահամար, որով կկարողանամ կապի դուրս գալ։

ոգևորությունս տևեց 3 րոպե, քանի որ նույնիսկ էդ ներքին հեռախոսահամարներին չեն պատասխանել։

իսկ երբ իրենց էլ ցույց տվեցի իմ անպատասխան մնացած զանգերի քանակը, իրենց ակտիվ էսէմէմշիկը պատասխանեց հետևյալը՝

չեղաք

ուզում եմ գտնել իրավիճակը մեղմացնող պատճառներ։ զանգերը շատ են, աշխատողները քիչ են, շոգա։ միգուցե մի բան անեն, միգուցե մի քանի աշխատող ավելացնեն, միգուցե ավտոմատ պատասխանող հարցեր լինեն, կամ միգուցե մի օր մի պատասխան չտան նույն հարցին, մյուս օրը՝ այլ, որ ես հիմա վերջնական ճիշտ պատասխանի համար գլուխս չտամ պատերին։

ես երբեք ընդդիմադիր չեմ եղել էս կառավարության համար, ես սպասել եմ, որ էդ գործընթացը ավարտվի, ես համբերել եմ։ բայց խնդրում եմ, մոտավորապես 6 ժամ անդադար զանգելուց ու պատասխան չստանալուց հետո մի տեսակ հիասթափվում ես էլի։

աշխատեք, արա։

հոգ տարեք էս երկրի մասին

«կատակ» քաշի մասին

բոդիշեյմինգի (հայերեն՝ ծաղրանք մարդուն՝ իր մարմնի չափսերի համար) մասին շատ են խոսում, բայց որ էդ կարելի ա իբր կատակով ասել, չգիտեի։

(չեմ նշում որ) սուպերմարկետի գանձապահները բողոքում են, որ աշխատակիցներից մեկը իրենց մեջտեղումա կանգնել ու «էս աղջիկն էլ ոնց որ պատնեշ լինի մեր մեջ, փոխվեք էլի կասսաներով»։ ես մի տեսակ ցույց տվեցի իմ վերաբերմունքը հենց իմ մոտ էդ զրույցն ունենալու մասով։ ու էդ մեջտեղում հայտնված աղջիկը նկատեց հայացքս։

-սրանք էլ միշտ ծաղրում են ինձ չաղ լինելու համար, չգիտեմ ինչ անեմ՝ նիհարեմ։

ասում եմ՝ բա չի կարելի։ ինքն էլ թե՝ կատակ են անում։ ասում եմ՝ ես էլ եմ երկար ժամանակ նիհարելու պայքարի մեջ եղել ու դեռ եմ։ ասումա՝ նիհարել ե՞ք։ ես էլ թե՝ գեր ե՞մ։ սենց դատողական նայումա ու ասում՝ բայց դուք հեչ չաղ չեք։ ասում եմ՝ բա, ասում եմ, նիհարել եմ։ ու աղջիկը, ինձ դնելով լավագույն դիետոլոգի տեղը, հարցնումա՝ ոնց։

պատմում եմ, որ անցել եմ բացարձակապես բուսական սննդի, բացառել եմ խմորային ցանկացած բան, յոգա եմ արել ու տենց…

ինքն էլ թե՝ հա, ես էլ եմ լսել, որ յոգան օգնումա, մի ժամանակ արեցի, 20 կիլո նիհարեցի, մեջքս ուղղվեց։ ես ընդեղից՝ նաև մտքի հանգստությանն ա օգնում։

էս զրույցը, մանավանդ, որ էսօրվա մեջ տեղի ունեցած միակ դրական զրույցն էր, հաճելի էր շատ, բայց իրականությունը՝ անտանելի ա։

նախ՝ մարդուն քննադատել իր գիրության կամ նիհարության համար, ամենաանտակտ բաննա, որ կարելիա անել, նույնիսկ աշխատավարձի չափը հարցնելուց անդաստիարակ մոտեցումա։ միգուցե ընկերական շրջապատում կարելիա «կատակ» անել էդ թեմայով, բայց հաճախորդի մոտ՝ չգիտեմ ինչքանովա տեղին։

ապա՝ նիհարելը բավականին աշխատատար ու լուրջ գործընթացա։ ամեն ինչա պետք հաշվի առնել՝ հորմոններից մինչև սննունդ, ապրելակերպից մինչև նյարդեր։ դու կարող ես հաշվել կալորիաները, առավոտից իրիկուն մարզվել, բայց եթե քո մոտ կա հորմոնային անոմալիա կամ դիսբալանս, չեմ կարծում, թե հեշտ կհասնես հաջողության։

ու վերջապես՝ հերիքա մարդկանց ասեք՝ իրանք ինչ ուտեն, ինչքան կշռեն ու ինչքան նիհարեն։ ձեր արած էդ «անմեղ կատակը» կարա մարդուն հոգեբանական տրավմայի հասցնի ու հասնի էնտեղ, որ մարդը չցանկանա նույնիսկ տնից դուրս գալ ու ձեր նմանների հետ շփվել։

քո գործը չի՝ ով ինչքանա կշռում, դու քո կշեռքին նայի։

հոգ տար քո մասին

գարեջուրն ու պատերազմը

ի սկզբանե նախատասված էր այս տարի չեմպիոնների լիգայի եզրափակիչը անցկացնել սանկտ պետերբուրգում։ ռուս-ուկրաինական պատերազմը, ռուսաստանին «ամեն ինչից զրկելը» մի տեսակ խանգարեցին էս իրադարձությանը, եզրափակիչը տեղի ունեցավ ֆրանսիայի սբ դենիս քաղաքում։ իսկ հայնեքենում հայ տաքսիստներ չկային, որպեսզի կանխագուշակեին էս ամեն ինչը։

մարտի 9-ին հայնեքենը հայտարարեց, որ իրենց ապրանքանիշը այլևս չի վաճառվելու ռուսաստանում։ իսկ ի՞նչ եղան արդեն արտադրված գարեջրերը. ուղարկվեցին հայաստան ու հավանաբար նաև այլ հետսովետական երկրներ։

Այսօր մենք խմում ենք իրենց նպատակին ռուսաստան չհասած գարեջրեր։

եթե մի օր ունենաք վատ օր, հիշեք էն աշխատակցին, որ արելա էս գարեջրի դիզայնը

ինչևէ։ սա չափազանց փոքր երևույթա, եթե հաշվի առնենք պատերազմի թողած մյուս այլ ճակատագրական հետևանքները։ մենակ հույս ունեմ, որ մարդիկ մի օր կսկսեն ուղեղով ու միքիչ էլ սրտով մտածել ու էս ամեն ինչը կվերջանա։

խորհուրդ

մաստոդոնում մի հաշիվ կա, որին մեծ սիրով եմ հետևում։ ամեն օր տրամադրող, ոգևորող գրառումներ են։ էսօր մի էսպիսի գրառում կար՝

մի մոռացիր, որ բոլորս տարբեր ենք։ էս գրառումները միայն առաջարկներ են, ընդունիր նրանք, որոնք քեզ հարմար են, իսկ մնացածները անտեսիր։ բարի եղիր ինքդ քեզ հետ։

ու ես նկատեցի, որ իսկապես, գոյություն ունեն արդեն մի տեղ գրված խորհուրդներ, ու առանց նկատելու՝ էդ խորհուրդը ընդհանրապես էդ մարդուն հարմարա, պետքա, առաջնայինա թե չէ, տալիս ենք՝ շատ կարդա, դուրս արի քայլելու, շուտ քնի, շուտ արթնացի։ իսկ ինչ եթե գիշերը արթուն մնացած ժամանակը էդ մարդու համար ավելի արդյունավետա, ավելի շատ բան կարող է անել, քան ցերեկները։

մարդիկ տարբեր են, բոլորին նույն խորհուրդը չի օգնի։ էդպես կաղապարում եք մարդուն, դարձնում բոլորին իրար նման։ միակ խորհուրդը, որ պետք է տալ բոլորին՝ հոգ տար քո մասին։

հոգ տար քո մասին