բացահայտիր սյունիքը

վերջին անգամ սյունիքում եղել էի անցած տարի մայիսին։

երեկ վարդավառ էր ու, չնայած սյունիքն ու սյունեցիները եկեղեցական տոների մեծ սիրահարներ ու նվիրյալներ չեն, էդ տոնը մեծ ուրախությամբ ու ավանդույթներով են նշում։

փոքր ժամանակ ամեն տարի գնում էինք սբ Վարդան Զորավորի մատուռ՝ Անգեղակոթ գյուղում, մատաղ էին անում էդտեղ (ներսիս վեգանը հիմա տանել չի կարողանում էս երևույթը), իսկ հետո սկսում էր վարդավառի ամենասիրելի մասը՝ ջրել իրար մինչև ոսկորները։

էս տարին միքիչ տարբերվեց. չգնացինք սբ Վարդան Զորավոր, չեղավ իրար ջրել (ինչ խոսք՝ ծերացել ենք)։ Որոտնավանքում էինք։

հիմնվել է 1000 թվականին՝ սյունյաց թագուհի Շահանդուխտի կողմից
ներքևի աջ անկյունում արևի շողքն է

վանքում կարդացի, որ 2011 թվականին իտալիայից ժամանած վերականգնող ճարտարապեր Արա Զարյանն ու որմնանկարի վերականգնող մասնագետ Քրիստին Լամուղէն նախաձեռնել և վերականգնել են փիլիսոփա Հովհան Որոտնեցու հեղինակած զույգ հրեշտակների պատկերագրությունը։

մէ հրաշք բնապատկեր

ճանապարհին տեսանք նաև Աղիտուի մահարձանը՝ կառուցված 7-րդ դարում։ Վիկին ասումա, որ մահարձանի շրջակայքը հարուստ է հնագիտական հուշարձաններով, որոնք վկայում են, որ այստեղ հեթանոսական շրջանի պաշտամունքային կառույց է եղել։

7-րդ դարի միջնադարյան ճարտարապետական հուշարձան

եթե երկար ու անընհդատ նյարդայնացնող ոլորապտույտներով ճանապարհից չեք հոգնի, գնացեք սյունիք ու զարմացեք ամեն քայլափոխին։ իսկապես սիրունա ու բացահայտվելու արժանի։ ճանապարհին էլ լսեք Անդրանիկի էսօրվա բլոգի երգաշարքը ու վայելեք։ դե մենք տենց արեցինք։

հոգ տար քո մասին

ամեն դեպքում Սիրենք Հայաստանը

Հյուսիսային պողոտայում մեծ գրատախտակ են դրել, որտեղ պետք է գրել Հայաստանը սիրելու քո պատճառը:

սա ոչ միայն հաճելի քայլա, այլ նաև հրաշալի թերապիա: Ամեն անգամ, երբ մտածում եք ինչ-որ երևույթ սիրելու պատճառների մասին, դրական մտքեր ու էմոցիաներ են լցվում ներս, դրական էներգիայի հոսք կա: Մի խոսքով դուրս եկավ:

Գնացեք գրեք ձեր պատճառը, շաաաատ են (:

Մեկը գրել էր՝ boring (ձանձրալի), Անդրանիկը ընդդիմացավ՝ դիմացը not (ոչ) գրելով: Յեյ

Հոգ տար քո մասին

անցած շիրակին կադրերով

հավես շիրակի (weekend) ունեցանք անցած շաբաթ

կօֆէ Ստեփանավանի Քարահունջում
չգիտեմ՝ ում մեքենանա, բայց անտարբեր ոնց անցնես րիքի ու մորտիի կողքով
Ինքին հրաշալի սեթեր ունի
Դիլիջանի cafe N2-ի մոտ շատ սիրուն գրքային միջավայրա
իսկ Սևանը ինչպես միշտ ամենասիրուննա, ճայերն էլ բարի ու մարդամոտ

պղպջակից անդին

շատ հարցերում ես ծայրահեղական եմ։ օրինակ՝ երբ խոսքը մարդու ազատության մասին է, հազար տոկոս համոզված եմ, որ երբեք ու երբեք չի կարելի մարդուն ստիպել անել այն, ինչն ինքն ընդհանրապես չի ուզում ու դե, սա նորմալա։ բայց նաև մի քանի անգամ ավելի խիստ եմ, երբ գիծը հասնում է իմ ազատության սահմանին։ այսինքն՝ ձեր տարածքում վարվեք ինչպես ուզում եք, բայց երբեք ու երբեք նույնիսկ մոտ չգաք ազատության իմ սահմանին։

ծայրահեղական եմ նաև երեխայի դաստիարակության իմ պատկերացումներում ու համոզմունքներում։ օրինակ՝ մի քանի շաբաթ առաջ արագ սննդի կետերից մեկում 3-4 տարեկան երեխան խմում էր սառնարանից հենց նոր վերցրած ջուր ու հազում էր, իսկ մոր ու հոր մտքներով էլ չէր անցնում, որ մի բան էն չի։ էս տեսարանը իմ ուղեղից արդեն քանի շաբաթ է՝ դուրս չի գալիս, ու եթե խոսել եք հետս, հաստատ պատմել եմ ձեզ։ կամ պարզապես չեմ կարողանում արհեստական ժպտալ, երբ չդաստիարակված երեխա եմ տեսնում, չեմ կարողանում «սիրել» էդ երեխուն։ էդ պահին ուղեղումս իշխումա էն միտքը, որ ինչպես Հրանտը կասեր՝ «էս երեխեն ծնող չունի՞»։

ոչ մի կերպ չեմ հասկանում «անճաշակ» երաժշտություն լսողներին, չկարդացողներին, չփորձողներին ու էլի շատ շատ չ-եր։ ու զգում եմ, որ մի տեսակ անընդհատ պայքարի մեջ եմ, որն ինձանից ահռելի էներգիա ա խլում։ ինչպես դասական overthinker(հայ.՝ գերմտածող, չափից ավել մտածող), սկսեցի վերլուծել՝ ինչի պատճառով եմ ամենքին ինչ-որ բան սովորեցնել, ամենքի կենսակերպից բողոքել ուզում էն դեպքում, երբ մինչև հոգուս խորքը վստահ եմ, որ մարդուն հարյուր տոկոս ազատություն է պետք տալ իր աշխարհում։

պատճառը պղպջակն էր։ խոսենք դրանից։ ուրեմն մարդու ամբողջ անցյալը, կենսակերպը, աշխարհագրական դիրքը, շրջապատը և ամեն ինչ պատասխանատու են նրա տեսակի ձևավորման համար։ երբ անհատը տևական ժամանակ չի փոխում վերոնշյալներից ոչ մեկը, ստեղծում է իր պղպջակը ու մնում դրա ներսում։ թեև պղպջակը թափանցիկա, մարդը դրա ներսից չի տեսնում՝ ինչա կատարվում աշխարհում ու հանկարծ մի անգամ, մի տեղ, երբ նկատումա սառցաջուր խմող երեխա, անուշադիր ու ոչ հոգատար ծնող, (մի բան, որ չի տեսել իր պղպջակում) մի պահ ցնդումա։

ինչնա ստիպում մարդուն ստեղծել պղպջակը. ընտրելու կարողություն չունենալը։ մենք չենք ընտրում որ երկրում ծնվել, ինչպիսի ընտանիքում, որ դպրոցում սովորել… ու միշտ չի, որ կյանքը մեր համար հարմար ընտրություններա անում։ (ով գիտի ստեղ էլ են լցոնումներ)

չհասկացվելով, չհասկանալով շրջապատը, չընդունելով ինչա կատարվում մեր շուրջը՝ մենք ստեղծում ենք մեր պղպջակն ու ավելի հեռվանում դրանից։ ես ոչ փառաբանում եմ պղպջակ ունենալու ու դրա ներսում ապրելու երևույթը, ոչ էլ փնովում։ քանի դեռ քեզ հարմար է ապրել էն կյանքում, էն մոլորակում, որը հարազատ է քեզ, քանի դեռ ունես էնքան կամքի ուժ, որ չկոտրվես, երբ քեզ կորակեն քիթը բարձր, ինքնահավան, եսասեր ու էլի տենց բառերով, պղպջակը ուղեղը հանգիստ պահելու, քո աջը քաշած ապրելու, քեզ հաճելի երևույթների հետ շփվելու միջոցա։ իսկ երբ էն տեսակն ես, որ ցանկացած իրողություն դրական էս ընդունում, կարողանում ես ամեն ինչին բացատրություն գտնել, արդարացնել նույնիսկ քեզ դուր չեկած քայլերը, քեզ պղպջակ պետք չի, հալալա քեզ։

տեսակները տարբեր են, ամեն մարդ յուրօրինակ արվեստի գործա՝ դասական ու ժամանակակից, սյուրռեալիստական ու վերածննդի, էդքանին հասկանալը, ընդունելը մի տեսակ էս աշխարհից չի, հնարավոր չի բոլորի հետ համաձայնել։ մեզ միայն մի բանա մնում՝ ընդունել մարդուն ոնց կա, թողնել նրան մեր առօրյա կամ չէ, և միևնույն ժամանակ բարի լինել բոլոր դեպքերում։ որոշել եմ էլ չզարմանալ իմ պղպջակից դուրս երևույթների վրա ու անընդհատ ասել՝ «է հիմա իրանք էլ տենց են»։ ինձ թվումա կօգնի։

հոգ տար քո մասին

օրվա լսելիք

ասումա՝ մի ժամանակ աշխատանքի ճանապարհին էիր պոդկաստներ կամ թեդեր լսում, իսկ հիմա, երբ չես աշխատում, երբ ես հասցնում։ ես պատասխանում եմ՝ ինչքան էլ սպասելի չի երևի, տան գործեր անելիս։

ֆիզիկական աշխատանքը մի կողմից դատարկումա վատ մտքերն ու էներգիան, մյուս կողմից լսում ես ինչ-որ հաճելի զրույց կամ երաժշտություն, իդեալական ա։ մի քանի օր առաջ նայում էինք Limitless (անսահմանափակ) ֆիլմը, որտեղ մեր հերոսը իր գերբնական ուժերը ստանալուց անմիջապես հետո որոշեց մաքրել տունը։ Իշխանն էլ էր ասում չէ՞՝ ամեն առավոտ, երբ արթնանաս, չմոռանաս մաքրել քո մոլորակը` լինի սա փոխաբերական, թե ուղղակի իմաստով։ նույնն ասում էր Փեթերսոնը՝ clean your room (մաքրիր/կարգի բեր սենյակդ)։ մի խոսքով՝ սենյակը, տունը, էն տարածքը, որտեղ ապրում և ստեղծագործում ես, պետք է մաքուր ու կանոնակարգված, ճաշակով լինի, քանի որ էդտեղից սկսումա ա ամեն ինչ։

թեմայից շեղվեցի։ ասածս էն էր, որ ազատ ժամանակ, կամ ֆիզիկապես զբաղված ժամանակ լսեք էս թեդը կյանքին միքիչ հումորով մոտենալու ու անընդհատ չբողոքելու մասին։ հրաշալի տատիկա, երազելի տատիկա։ էն որ երանի…

սփոփանք

ասումա՝ որ լավ տրամադրվես, լավ կլինես, Նիցշենա ասել, ֆեյսբուքում եմ կարդացել։

կատակներ, որ մենակ մեր համարա ծիծաղելի։

առավոտ/գիշեր

արդեն մի տեսակ սովորությունա՝ նայել ինչպես են ջրցան մեքենաները մաքրում քաղաքի փողոցները, ինչպես են արթնանում թռչունները, ոնց ա կյանքը դանդաղ սկսում քաղաքում ու գնալ քնելու։

վաղ առավոտ/ուշ գիշեր/արևածագ

մի խոսքով՝ ապրում եմ արևելյան կիսագնդում՝ արևմտյան կիսագնդի ժամերով։ խառն ենք, խառը։ դուք ո՞նց եք…

(հարցա)զրույցի արվեստը

մի քանի օր առաջ խորհուրդ էի տալիս մեկին, որ հարցազրույցի ժամանակ անպայման հարցեր տա, քանի որ այդպես միայն կարող ես ցույց տալ, որ իսկապես հետաքրքրված ես քո պոտենցիալ ապագա աշխատանքով, քանի որ միայն էդպես կարող է կառուցողական զրույց ձևավորել։ դրա մասին նույնիսկ բլոգել եմ ժամանակին։

դրան զուգահեռ առաջին անգամ էսօր պարզեցի, որ գոյություն ունի «Ֆաբինգ» (phubbing) արտահայտությունը, որը նշանակում է զրույցի կամ հանդիպման ժամանակ զբաղվել ձեռքի հեռախոսով, նամակները կարդալ կամ սոց կայքը թարմացնել։ դե սա բացատրելը կարող է բավականին պարզ լինել՝ հասարակ անդաստիարակության օրինակ։ պարզվում է՝ էս դարում, երբ մարդու ամեն թերություն բացատրում են հիվանդության մի օրինակով, սա էլ է համարվում կախվածության տեսակ ու առաջարկվում են մի շարք լուծումներ՝ հեռախոսը հեռու պահել, ձայնն անջատել, որոշակի ժամեր տրամադրել և այլն… իմ կարծիքով սրա հիմքում նաև զրուցել չկարողանալն է։

ես էսօր ուզում եմ խոսել զրուցելու արվեստի, դրան տիրապետելու կամ չտիրապետելու մասին։ իրականում, ինչքան էլ չընդունենք, դժվար է լավ զրուցակից լինելը։ թեմայից տեղյակ լինելու, ասելիք ունենալու կողքին պետք է նաև մտքերը տրամաբանորեն շարունակել կարողանալ, ուշադիր լսող լինել։ անգլերենում լավ արտահայտություն կա՝ I’m all ears, եթե բառացի թարգմանենք՝ ես լրիվ ականջ եմ, այսինքն’ համակ ուշադրությամբ լսում եմ։

երկար զրույցների ընթացքում նկատած կլինեք, որ ինչ-որ սրճարանի մասին թեման կարող է այնքան ձևափոխվել, որ սկսեք խոսել նոբելյան մրցանակակրի մասին։ այս փոփոխությունները գրեթե անխուսափելի են, քանի որ մտքից միտք է ծնվում, քանի որ դիմացինի ամեն բառը, ամեն խոսքը քեզ մի բան կարող է հիշեցնել։ էստեղ քեզանից մեծ ուշադրություն ու վարպետություն է պահանջվում, որ թեմայի ճյուղավորումը բնական լինի ու դիմացինը հասկանա քեզ՝ ինչպես ու ուր տարար խոսքը։

զրույցի ժամանակ կարևորիր նաև ժեստերը։ հաճախ չգիտենք՝ ինչպես տեղեկացնել դիմացինին, որ ինչ-որ ասելիք ունենք ու անկախ մեզանից ընդհատում ենք նրա խոսքը։ գտեք տարբերակ ցույց տալու (հայացքով կամ ձեռքերով), որ ասելիք ունեք, որ ամեն անգամ չասեք՝ «խոսքդ շաքարով կտրեմ» (չգիտեմ՝ ինչի տանել չեմ կարողանում էս արտահայտությունը)։

որպեսզի ցույց տաք, որ հետաքրքրում է ձեզ դիմացինի պատմությունը, հարցեր տուր, մեկնաբանիր։ շատ ձանձրալի ես, երբ անընդհատ «հաաա…» ես անում։ մի տեսակ մարդու խոսել էլ չի գալիս։ եթե իսկապես չունես ասելիք, ասա՝ «չգիտեմ՝ ինչ ասել» կամ «հետաքրքիր բան ես ասում, բայց պիտի մտածեմ՝ ինչ ասել»։ անկեղծ եղիր քո ու դիմացինիդ հետ։ ի վերջո, սիրին չես, որ ամեն ասածին պատասխան ունենաս։

զրուցելը հրաշալի ա, ժամերով խոսելուց, խառը, տարբեր թեմաներ քննարկելուց ավելի լավ ժամանց դեռ չգիտեմ։ դրանով եմ լիցքավորվում։ բայց «անպատրաստ» զրուցակիցները կարող են փչացնել տրամադրությունս։ նույնը քեզ չեմ ցանկանում։

հոգ տար քո մասին

չկարդացվելու ու չհասկացվելու մասին

ասումա՝ որնա տարբերությունը, ես ֆեյսբուքում եմ գրում, ինձ մեկնաբանում են, քննարկում են իմ հետ, հավանումներ եմ ունենում, դու էլ գրում ես քո բլոգում։ քանի՞ հոգիա կարդում կամ մեկնաբանում, քանի հոգիա հետդ քննարկման մեջ մտնում։


ճիշտա ասում։ բլոգս ավելի շատ մենախոսությունա, ավելի շատ ինձ դատարկելու միջոց։ նույնիսկ մոտիկ մարդիկ ունեմ շատ, որ երբեք չեն բացել ու չեն կարդացել՝ ինչա կատարվում ստեղ։ բայց էդ ոչ մի դեպքում ինձ հետ չի պահում հենց իմ հարթակում գրելուց ու ոչ մի դեպքում չի ստիպի ինձ վերադառնալ ֆեյսբուք։


մի օր, երբ ցորենը դառնա ընկույզի չափ, գետերը հուները փոխեն…. մարդիկ կսովորեն, որ համացանցը ֆեյսբուքը չի, բլոգելը մշակույթա, ոչ մի աղերս չունի ստատուս գրելու հետ, ու տենց…
իսկ ես թող շարունակեմ իմ վեց-քսան հոգու համար գրել։

հոգ տար քո մասին

վեց տարեկան երեխա

հեյ

էսօր էս փոքր երեխու, բայց միևնույն ժամանակ իմ կյանքի մեծ ու կարևոր մասի՝ syuneci.am-ի ծնունդնա։ շնորհավո՜ր…

ուրեմն դեռ վեց տարի առաջ, երբ ես նույնիսկ հղում տալ չգիտեի ու հիմա ամաչում եմ՝ տեսնելով, որ ինչ-որ երգ հրապարակելու համար փակագծերի մեջ եմ հղում դրել, որոշեցի մտքերս ու մտածմունքներս հրապարակել մի հարթակում, որը միայն իմն է։ էդ ժամանակ սոց կայքերում շատ ավելի ակտիվ էի, քան էսօր, բայց մի բան ինձ չէր հերիքում։ ես էսօր գրեցի ֆեյսբուքում, նկար հրապարակեցի ինստագրամում, բայց երբեք համոզված չեմ, թե գրառումս ինչքան կմնա, կամ մի օր Մարկը կորոշի ջնջել էդ հարթակները, վաճառել էդ գրառումները։ դրանք անվճար հարթակներ են, ու մենք արդեն գիտենք, որ եթե դու չես վճարում պրոդուկտի համար, ուրեմն դու ես պրոդուկտը։ ամեն օր, ամեն գրառումին հետևող գովազդները հեչ դուրս չէին գալիս։ իսկ էստեղ, էս հարթակում չէին լինի գովազդներ, չէր լինի վախ, որ մի օր կվաճառվի սա կամ կփակվի։ էստեղ ես ազատ կլինեի։

միակ հայ բլոգերը, ում ճանաչում էի այդ ժամանակ արմբլոգն էր։ նրա կայքում ինձ հետքրքրում էին կատակները, խաղերը, հավես նյութեր էր գրում թեքի մասին նաև, ու մի օր մտքովս անցավ՝ իսկ ինչ, եթե ես էլ ունենամ իմը։

էդ տարիքում հազիվ գիտեի blogspot-ի մասին, դե քանի որ որոնումս անում էի գուգլի միջոցով, նա ինձ հենց դա առաջարկեց, ես էլ չմերժեցի։ էդ օրերին արդեն օնլայն հայությունը ինձ գիտեր որպես լիլիթ սյունեցի ու հետևաբար, բլոգն էլ անվանեցի syuneci.blogspot.com 🙂 2020 թվականի նոյեմբերի 14-ին ահավոր հուզված ու երջանիկ ձեռքբերեցի syuneci.am դոմենը, իսկ երեկ արդեն տեղափոխվեցի, ու ինչպես հենց wordpress-ն ա ասում՝ այս բլոգը հպարտորեն սպասարկվում է wordpress-ի կողմից։ դրան հավելվեց նաև այն, որ այժմ նյութերս գեներացվում են նաև դիասպորայում, և բլոգին կարելի է հետևել նաև այդ համակարգից։

քիչ առաջ կարդում էի առաջին նյութս՝ սև սառած սուրճի համը ու հիշեցի, որ առաջին նյութս գրել եմ համալսարանում՝ Մեծ Բրիտանիայի պատմության դասաժամին։ դե մի բան պիտի անեի, որ շեղվեի էն թեմայից, որ Բրյուսովում Մեծ Բրիտանիայի պատմության դասընթացը հայերենով էր ու քեզանից պահանաջվում էր 100 էջանոց մի գիրք կարդալ, որի ողջ բովանդակությունը թվեր ու թվականներ էին (միջին վիճակագրական պատմություն էլի)։

էդ տարիքում ավելի ռոմանտիկ մտքեր էին, շատ թիթիզ գրառումներ։ հետո սկսեցի մեկ-մեկ բողոքել շրջապատող իրականությունից, օրինակ՝ գրել էի, որ փողոցում անցնում են մեքենաներ՝ ռաբիս երաժշտությունը բարձր միացրած։ ավելի ուշ բողոքելն ու չհամաձայնելը դարձավ բնավորություն, ու եթե հետևում եք, զգացել եք, որ անընդհատ ինձ դուր չի գալիս էս ու էն ու ես ոսկե միջինի փնտրտուքներում եմ։

էսօր չեմ բողոքում, էսօր ուրախ եմ, իմ փոքր բարեկամը վեց տարեկան դարձավ ու յեյ, էս տարի դպրոց կգնա։ (տափակ կատակները ինձնից ու բլոգից անպակաս)։

էսքանը։

բլոգիր։

հոգ տար քո մասին