Կարգերով պահոցներ՝ մտքեր

քաղաքականություն

հեյ,

«քաղաքականություն» բառը բոլոր լեզուներում նույննա գրեթե. անգլերենում՝ politics, գերմաներենում՝ Politik, ռուսերենում՝ политика, իսպաներենում՝ política, էսպերանտոյով՝ politiko, ֆիներենում՝ politiikka։ հայերենում՝ քաղաքականություն։

ու տենց մտածեցի՝ աչքիս մեր մոտ մի բան էն չեն անում, որ մեր մոտ էդ լրիվ ուրիշ ձևա հնչում։ գնացի բառի ծագումնաբանությունը գտնեմ՝


The English politics has its roots in the name of Aristotle’s classic work, Politiká, which introduced the Greek term politiká (Πολιτικά, ‘affairs of the cities’).

Ասում՝ ծագումա հուներեն Πολιτικά բառից, որը թարգմանաբար նշանակումա քաղաքների գործեր՝ քաղաքականություն։ ես ավելի շատ կասեի՝ քաղաքություն, սենց մի տեսակ անքաղաքավարի էլի բայց, քաղքենիության ձգտո՞ղ։ չէ, նորմալ քաղաքական գործիչներ էլ կան։

հետո էդ բառը այլ իմաստ էլ ունի՝ ձև, վարվելակերպ, դիրքորոշում իմաստով էլի։ օրինակ՝ գաղտնիության քաղաքականություն, մեր կազմակերպության քաղաքականությունը, հիմա կլինի՞ գյուղի քաղաքականություն։

քաղաքը ստեղ ինչ կապ ունի, երբ խոսում ենք մեր տվյալները ինչ-որ մեկին տալու կամ չտալու մասին, կամ թե էդ կազմակերպությունը ոնցա առաջ գնում կամ չէ։

խառնվել եմ իրար։

հոգ տար քո մասին

էսօրվա երգը

հեյ,

էն որ earworm (ականջի որդ) երգեր կան է, ընկնումա ուղեղդ, բայց ոչ բառերը նորմալ գիտես, ոչ երաժշտությունը։ էսօր տենց մի երգ էր ընկել ուղեղս։

Դե ինչքան շազամ արեցինք, ոչ մի տիպի չստացվեց։ վերջը իմ դախ ձայնով ուղարկեցի ձայնային մերոնց, թե էդ ինչ երգա։

անցավ երկու կամ կես րոպե։ մաման ուղարկեց երգը։ ու մի հրաշք երգ։ մաման շազամից ուժեղա, այո։

ահա երգը՝ Զմփիկ Զմփիկ Զարինա։ Սա թեքնո հրաշալի կհնչի։

հոգ տար քո մասին

հիշեցի

հեյ,

էս վերջերս մանկությանս շատ դրվագներ են գալիս, հիշեցնում, գնում-մնում։ դե պատճառը երևի նոր տարին էր։ նոր տարին մանկությանս տոննա։ ու ես հիշել էի իմ մանկության «նորտարիներ»-ը։

հիշեցի մի հատ շատ փոքր, բայց էնքան տաք բան, որ չկա էլ երևի։ ու սա հեչ կապ չունի նոր տարվա հետ։

երբ փոքր էինք, գյուղում հաց չէին վաճառում, միայն թխում էին ու միայն լավաշ։ իսկ ես շատ էի սիրում «քաղաքի հաց»։ էդ նույն մատնաքաշն էր։ ու ամեն անգամ քաղաք գնալուց մերոնք ոնց էլ չլիներ մի հատ բերում էին։

Լավաշ թխելը տևում էր գրեթե մի ամբողջ օր։ Թոնիր չենք ունեցել, թե ունեցել ենք, մերոնք ասում են, բայց ես չեմ տեսել։ Թխում էին փայտի վառարանի վրա։ Ժամերոոոոով։ ես էլ խմորի գնդերն էի բերում։ Հատ-հատ շարում էին հյուրասենյակի մեծ սեղանին, ծածկում էին, ու ես էլ կողքները նստած սպասում էի՝ երբ են էդ մի սկուտեղ գունդը թխելու, որ նորը բերեմ։

Էն ժամանակ, երբ դեռ վառարանի վրա էինք թխում, հարևաններն էլ իրենց խմորն էին բերում ու միասին էինք թխում։ էդ օրը մենք գրեթե սոված մնացինք։ Որովհետև էնքան մեծ չէինք, որ իմ բան եփեինք, սպասում էինք, որ մաման ու տատին հացը թխեն, վերջացնեն, որ բոլորս միասին սեղան նստենք։ Նույնը լինում էր, երբ մաման լվացք էր անում։

Հետո անցանք էլեկտրական վառարաններին։ դե էդ արդեն գրեթե բոլորն ունեին, դա վառելը հեշտ էր ու էդքան երկար չէր տևում թխելը։

Պատմությունիցս շատ շեղվեցի։ Ուրեմն ինչքան էլ, որ շատ լավաշ թխած լինեինք, մեկ է՝ մի տան համար, որ օրվա մեջ հազար հյուր էլ ունենար, հազարին էլ պետք է կերակրեր, էդ թխած լավաշը մի ամիս չէր հերիքում։ Իսկ վերևում ասացի, որ գյուղում հաց չէին վաճառում։ Շատ սովորական էր, շատ ընդունված էր գնալ հարևանի տուն ու ասել՝ «էսինչ տոտա, երեք հատ հաց կտա՞ս, թխենք՝ կբերենք»։ Էդ տոտան երբեք քո ասած թվով չէր տալիս, մերոնք էլ, երբեք ուրիշին էդ ասած թվով հաց չէին տալիս, եթե ուզել ես երեք հատ, կստանաս հինգը… ու տենց… թվաբանական պրոգրեսիայով գնում էր։ Նույնը՝ վերադարձնելիս։ Երբ հացը արդեն թխել վերջացրել էինք, հիշում էինք՝ ում քանի հաց ենք «պարտք»։ Ու եթե մեզ հինգ հաց էին տվել, մենք վերադարձնում էինք յոթ հատ։

Ի դեպ զույգ թվով հաց ոչ մեկ ոչ ուզում էր, ոչ էլ տալիս։ եսիմ։

Հիմա հացը գնում ենք, ավելի ասեմ՝ չենք ուտում հաց։ ու սա ուզում ես բուն իմաստով հասկացի, ուզում ես՝ փոխաբերական։

հիմա հեռու ենք գյուղից։ սա էլ՝ որ իմաստով ուզում ես՝ հասկացի։

ես նեղվում էի, երբ մուլտիս կեսից պիտի գնայի հացի գունդ տանելու, որովհետև հացը թխում էինք կիրակի, որ մաման աշխատանքի չլիներ։ ու ես էլ էդ մի կիրակի առավոտն էի տանը, որ սիրածս մուլտը նայեի։ բայց հիմա նենց կգնայի գունդ տանելու։ ուզումա՝ ամենասիրածս մուլտը լիներ։ մեկ-մեկ նենց ամեն ինչ կթողնեի ու կգնայի գունդ տանելու….

հոգ տար քո մասին

նո՞ր տարի

հեյ,

օրացույցը փոխվեց, տարին փոխվեց, ամիսը փոխվեց, շաբաթը նույնիսկ փոխվեց էս տարի։ այսինքն, եթե միշտ մի բան թողել եք հունվարի մեկից կանեմ-ին, երկուշաբթի օրվանից կանեմ-ին, էս տարի էդ ամենը համընկելա։ նոր տարվա հունվարի մեկը երկուշաբթիա։ ու ամենաճիշտ պահը մի բան անելու միշտ էլ հիման ա եղել։ մենք ենք ծույլ։ մենք ենք ուշացնող։ մենք ենք հետաձգող։

էս տարին խաղաղիննա, էս տարին հանգստիննա, էս տարին ուղեղն ամեն բացասականից անջատածիննա, էս տարին աշխատելուննա, խաղաղվելուննա, հանգիստ ու ներդաշնակ, դրական մտքերի, բարիքի, «չէ» ասել սովորելուննա, դրականը, լավը, ուրախը հիշելունն ու ստեղծելուննա։

դե ոնց որ ես էդպես որոշել եմ, ու քանի որ ես control freak եմ (հայերեն չգիտեմ, մարդ, ով կպչուն բնավորություն ունի, որ ամեն ինչ ճիշտ տեղին, ճիշտ ժամանակին լինի, լինի էնպես, ինչպես ակնկալվում էր), ամեն ինչ անելու եմ, որ էդպես լինի։

երեկ հիշել եմ իմ գրեթե բոլոր ամանորյա գիշերները ու ընդհանրապես տոնելը։ ու հասկացել եմ, որ մինչև հիմա էս օրը եղելա վազք, չհասցնել, գժանոց, բլինչիկա-աղցանա-տոլմայա մարաթոն։ մի տարի նոր տարին դիմավորել եմ լրիվ մենակ, քանի որ Հայաստանում չէի։ ու հիշում եմ դրսի հրավառություններից լուսավորվող սենյակս (գերմանացիները միքիչ չափազանցնում են էդ հրավառությունները, ինչը ինձ հեչ դուր չի գալիս)։

եկեք էս տոնը դարձնենք սեփական եսի վրա աշխատելու լավագույն հնարավորություն։ սա առիթա ավելի լավը դառնալու ու աշխարհը ավելի լավը դարձնելու։

շնորհավոր

հոգ տար քո մասին

հին սերունդն ու նոր կարգերը

հեյ,

ես միշտ ու առանց բացառության կողմ եմ եղել նորը սովորելուն, նոր մասնագիտություն, լեզու բացահայտելուն։ տանել չեմ կարողանում, երբ մաղթանքների մեջ նշվում է՝ մնա այնպիսին, ինչպիսին, որ կաս։ ժամանակներն էնպիսին են, որ, եթե մնաս այնպիսին, ինչպիսին, որ կաս, դժվար կլինի։ ժամանակները ստիպում են փոխվել, զարգանալ, աշխատել քո վրա, խորանալ քո մասնագիտության մեջ, նորարարություններ փորձել, նոր մասնագիտություն գտնել՝ ժամանակին համընթաց։

նոր կոլեգա ունեմ՝ 50անց։ կյանքի ամեն փուլում մարդը գտելա՝ ոնց նոր բան սովորի, ոնց նոր մասնագիտություն ունենա, ոնց գումար աշխատի։ ու միշտ ֆորս մաժորային իրավիճակներում ստիպվածա եղել թողնել աշխատանքը՝ 2008 թվականի ճգնաժամը, քովիդը և այլն։

հիմա զրոյից սովորումա կիբերանվտանգություն։ իր հետ հավասար աշխատանքի ընդունվեց մեկ ուրիշը, որ հիմա էլ չունի թրեյնինգների կարիք ու աշխատումա մնացածին գրեթե հավասար։ իսկ նա դեռ ունի սովորելու կարիք, կտա նույն հարցը մի քանի անգամ։ ես լինեի, հիմա հիասթափվել էի, ասել էի՝ էս իմ խելքի բանը չի, դուրս էի եկել աշխատանքից։

բացի դրանից նա մրցունակ չի դեռ։ նա աջ քլիք քոփիա անում ու ապա՝ աջ քլիք փեյսթ։ նա մոռանումա՝ որ բրաուզերում ինչ կար, մոռանումա հենց նոր բացած կայքը և այլն։ իսկ աշխատանքում պետք ա արագ լինել, որովհետև օրվա մեջ հազարավոր քեյսեր կան, պետքա հասցնել աշխատել։

հիմա ես համեմատում եմ էդ մարդուն (ի դեպ պետքա ասեմ, որ շաաատ դրական եմ գնահատում իր էդքան կամքի ուժ ունենալն ու էդքան նոր բաներ սովորելը) իրենից երկու անգամ ավելի երիտասարդ աշխատողների հետ, որ կյանքը չեն տեսել ու չեն պատկերացնում երևի առանց համացանց ու համակարգիչ։ նա միգուցե կարիք չի ունեցել համակարգչով աշխատելու, համակարգչի հետ աշխատելու ու իր մատները սովոր չեն ctrl+c/ctrl+v -ին։

մեկ-մեկ հա, համբերությունս չի դիմանում էլ, անընդհատ ուղղակի ասում եմ էս արա, սրա վրա սեղմի, որ գործը առաջ գնա։ բայց հետո մի քայլ հետ եմ կանգնում ու հասկանում եմ, որ էդ մարդը պետքա մի օր սովորի ինչը ինչի համարա բացում/փակում, սեղմում/բաց թողնում։

ասածս ինչա՝ դժվարա շատ նախորդ սերնդի՝ թուղթ ու գրչի սերնդի համար, էն սերնդի, որ երբեք չի օգտագործել համակարգիչ, իսկ Հայաստանում, որ չգիտեն անգլերեն, նոր աշխատանք գտնել, նոր մասնագիտություն սովորել, նորը բացահայտել։ իրենց գործը միքիչ ավելի բարդա էս դեպքում։

հոգ տար քո մասին

նախանձելու մասին

հեյ,

քովիդի ժամանակ տարվել էի ամերիկյան շոուբիզնեսով, հարցազրույցներ, պատմություններ էի լսում։ մի քանի օր առաջ գուգլի էդ հաշիվս էի բացել ու զարմացա՝ յութուբի առաջարկներից։ հետաքրքիր էր հիշել՝ ինչ երգեր էի լսում, ինչ հարցազրույցներ նայում։ մի խոսքով։

էդ ամերիկյան շոուբիզնեսի ամենահայտնիներից մեկն էլ քարդաշյաններն են։ մեկը շպարի պարագաների բիզնես ունի, մյուսը ներքնաշորերի, էն մյուսները չգիտեմ, չեմ հիշում։ ու մարդիկ էնքան սիրված են, էնքան հայտնի են, «ինֆլուենսըրներ» են, որ իրենց ստեղծած ամեն ինչը վաճառվումա, հաջողում են։

նորից նայեցի մի քանի հոլովակ ու մտածում եմ՝ Հայաստանում մարդիկ ծիծաղում են քիմենց վրա, վիրավորում են, ձեռք են առնում։ մենակ մեր մոտ չէ, գերմանիայում էլ, երբ թերթերում գրել էին, որ քիմը իրավաբանական համալսարանա ընդունվել, ծիծաղում էին։ ուզում եմ հասկանալ՝ ոնց կարելիա ծիծաղել էն մարդու վրա, ում արդեն հագած հագուստը աճուրդով վաճառվում ա ու գումարը գնումա բարեգործության։ ոնց կարելիա ծիծաղել էն մարդու վրա, որ եթե մի բանի մասին խոսումա, միլիոնավոր մարդիկ գնում են էդ ապրանքը, վստահում են իրեն։

ուրեմն միջին վիճակագրական մարդը նախանձա ու շատ։ էն միտքը, որ իրենք չեն կարող հասնել էդքան հայտնիության, չեն կարող ունենալ էդ կյանքը, նախանձա առաջացնում ու իրանք սկսում են ծիծաղել էդ մարդու վրա, քննադատել հագածը, որոշումները, կյանքը։

ու էդ ահավորա։ էսօր գործընկերս, որ ի դեպ 48 տարեկանում նոր մասնագիտությունա սովորում, հրաշալի մի միտք ասեց՝ բարությունը բարձրագույն ինտելեկտա։ ես էլ ասում եմ, որ բարությունը ընտրությունա։ բայց դե հա, պետքա ունենալ էդ ինտելեկտը բարի լինելու համար։

բարի լինենք, օկ

հոգ տար քո մասին

մտքեր ուշ գիշերին

հեյ,

իհարկե էն ժամը, երբ ես սկսում եմ իմ հետաշխատանքային երեկոն, համարվումա ձեր ուշ գիշերը։ էդ ինձ արդեն սկսելա դուր գալ։ էդ երեկոն ես սկսում եմ աշխատանքային լափթոփը անջատել-հավաքելով, գտնում եմ էն երգը, որը գտնումա ինձ էդ պահին ու անցնում եմ երեկոյան պլաններիս։ էսօր էդ երգը 2016 թվականին աշխարհը գրաված մյուզիքլի՝ Լա լա լենդի երգերից մեկն էր։ ու երգի սկզբում հերոսուհին պատմումա Փարիզում ապրած իր մորաքրոջ մասին, որ մի անգամ ոտաբոբիկ գցվելա գետը՝

Leapt, without looking
And tumbled into the Seine
The water was freezing
She spent a month sneezing
But said she would do it again

նետվեց Սենան՝ առանց նայելու
գետն ընկավ,
ջուրը սառն էր, ինքը ամիսով հիվանդ էր
բայց մեկա՝ ասում էր, որ էլի կաներ

Սենան դե չեմ նետվել, բայց հետևանքներով խենթություններ կան, որ արժի հիշել։ ու հիշում եմ։ ու չեմ փոշմանում։ ես էլ էլի կանեի։ որովհետև էդա կյանքը։ էդ օրերն են հիշվում։ ու կարևոր են, թանկ են էն մարդիկ, որ էդ պահին մեր հետ նետվողներից են եղել։

սենտիմենտալ

հոգ տար քո մասին

եթե

մի քանի օր առաջ վամպիրների մասին ֆիլմ էի նայում, ու մտածեցի, որ եթե ես վամպիր լինեի, վեգան չէի լինի։ վամպիրների մոտ վեգան են համարվում նրանք, որոնք մարդկանց չեն վնասում (ուտում/ծակում/սպանում մի խոսքով), այլ սնվում են միայն կենդանիների արյունով։ ես հաստատ ավելի կնախընտրեի մարդկանց սպանել, քան կենդանիներին։ տենց։

հոգ տար քո մասին

ինչ եմ սպասում քաղաքացուց

հեյ,

եթե լինեի չսիրված հեռուստասերիալ, հիմա կասեի բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքով կրկնում ենք վերջին եթերաշրջանը։ բայց դե քանի որ սովորական բլոգեր եմ, ասում եմ, որ արդեն քանի հոգի բզեց ինձ՝ չես բլոգում, երբ ես բլոգել վերջին անգամ։

ես զգացի, որ Մարկ Տվենի օրն եմ ընկել, չեմ հիշում՝ ում ինչ էի ասել, որ մյուսին էլ նույնը կրկնեմ։ մեկին ասում էի թեմաները շատ են, մյուսին ասում էի՝ հոգնած եմ, մյուսին ասում էի՝ թեմա չկա խոսելու, լցված չեմ, էն մեկին էլ դե ոնց որ միշտ, ասում էի ժամանակ չկա։ Բանն այն է, որ ոչ մեկին չեմ խաբել։ Քանի որ թե’ հոգնած էի ու ժամանակ չկար, թե’ միևնույն ժամանակ լիքը թեմաներ կային խոսելու ու չկային խոսելու թեմաներ ընդհանրապես։

մի քանի օր առաջ ընկերներիցս մեկի հետ մոտ հինգ ժամ քայլեցինք ու խոսեցինք բոլորիցդ։ Քննարկեցինք ամեն ինչի ու ամենքի մասին, մտքներովս ինչ անցավ։ ու ես ապշեցի նրա մի արտահայտությունից՝ մարդիկ անգրագետ են։ Խնդիրն էնա, որ նա աշխատում ա ամենահայտնի գրախանութներից մեկում։ Նա շփվումա «գրքասեր», «ընթերցասեր» հայ հասարակության հետ։ նա ասումա՝ մարդիկ անգրագետ են։

Քննարկեցինք լեզու չիմացող մարդկանց, ոնցա՞ մարդը ապրում 21-րդ դարում առանց առնվազն երկու լեզու իմանալու, ոնցա՞ մենակ հայերենով ապրում։ Իհարկե, շատ լավ կլիներ, եթե աշխարհի բոլոր գրքերը, հոդվածները, ֆիլմերը, սերիալները թարգմանված լինեին հայերեն, բայց ախր էնքան բան կա, որ պետք է նայել, էս դարի համար պարտադիր են։

ես ասեցի, որ ես չեմ սպասում մարդկանցից, որ ինձ նամակ գրելիս գրեն՝ Լիլիթ, ո՞նց ես։ Նայեն կետադրությանը, կոչականին, շեշտին, ես գրագետ քաղաքացի համարում եմ նրան, ով կանաչովա անցնում, ով աղբը չի գցում, ով իր բանկային քարտի գաղտնաբառը չի գրում թղթի վրա ու պահում քարտի հետ, ով չի սեղմի մի հոդվածի վերնագրի վրա ու չի տարածի, եթե կարդումա՝ ՇՏԱՊԱ, ՏԱՐԱԾԵՔ ՔԱՆԻ ԴԵՌ ՉԵՆ ՋՆՋԵԼ, ԴՈՒՔ ԿԱՊՇԵՔ ԵԹԵ ԻՄԱՆԱՔ ԻՆՉՊԵՍ ՆԱ ԲՈՒԺԵՑ ՔԱՂՑԿԵՂԸ ՍՈԴԱՅՈՎ։

մի տեսակ արդեն հետաքրքիր չի մայրաքաղաքներ ու ուղղագրություն իմանալը, դա չի որոշում մարդու գրագիտությունը։ կառուցողական մտքեր (սեփական, ոչ թե աջից ձախից մեջբերումներ) արտահայտելը, կողքիններին չվնասելը, հնարավորության դեպքում օգնելը, բարի լինելն ու սովորել ցանկանալն ու փորձելը արդեն նկարագրում են գրագետ մարդու։ մեկին, ով մրցունակա քսանմեկերորդ դարում, համարվում ա հասարակության նորմալ անդամ։

անտանելի շատ թեմաներ կան գլխումս, թղթերի վրա, նոթերի մեջ, քիչ-քիչ կբերեմ էստեղ, կկիսվեմ ձեր հետ։

շնորհակալ եմ, որ ինձ հիշեցնում եք իմ բլոգի մասին։

հոգ տարեք ձեր մասին

հոգ տար քո մասին