միամսյա՞կ

հեյ,

վաղը էս ձևական ամսվա վերջին օրնա, ու ես էսօր հազիվ հավաքվեցի, որ ասեմ՝ ինչքան չեմ սիրում էդ «միամսյակ» կոչվածը։

շատ հեշտա չէ՞ մի օր որոշել ու տարվա մեջ մենակ մի օր կարևորություն տալ ինչ-որ բանի։ ասենք՝ հունիսի 1-ը երեխաների պաշտպանության օրնա, էդ օրը մամաները, ինչքան էլ որ զբաղ լինեն, ինչքան էլ որ չունենան միջոցներ, ժամանակ, նյարդեր, երեխուն անպայման տանում են կենդանաբանական այգի, կարուսելներ, կավիճով նկարելու։ մարտի 8՝ ամբողջ տարին կնոջը ոչ մի նշույլ հարգանք չտածած տղամարդիկ ծաղիկ ու բանծիկով շահում են կնոջ սիրտը, էն կնոջ, որին ամբողջ տարին ասել են՝ ախչի կոֆե դիր կամ նման արտահայտություններ։ փետրվարի 14-ի մասին ես շատ մեծ հոգոցով լռում եմ պարզապես։

(մինչև հասցնեք դեմքիս թռնել, ասեմ որ խոսում եմ մեծամասնության մասին, բայց ոչ բոլորի, բոլոր կանոններն էլ ունեն բացառություններ ու եթե դու քեզ բացառություն ես համարում, շատ ուրախ եմ քո համար)

մի քանի օր առաջ քննարկում էինք կնոջ և տղամարդու հարաբերությունները։ ու ես ինչքան նյարդայնացա, երբ հնչեց, որ տղամարդը թագավոր է, իսկ կինը՝ թագուհի։ կինը պետք է աստվածացնի տղամարդուն։ կինը չպետք է աշխատի գումարի համար, այլ միայն իր հաճույքի։ կինը…կինը…կինը….

իսկ ինչ եթե մի պահ վերանանք էդ սեռեր կոչվածից։ իսկ ինչ եթե էդ երկու դեմքերին նայենք որպես մարդ, ի դեպ՝ բանական մարդ. հոմո սապիենս։ երկուսն էլ ունեն երկու ձեռք, երկու ոտք, երկու աչք…մի խոսքով բավականին նման են։ միայն մի տարբերությամբ՝ կինը կարող է երեխա ունենալ, իսկ տղամարդը՝ ոչ։ կինը առանց տղամարդու չի կարող երեխա ունենալ։ էսքաննա էս երկու դեմքերի տարբերությունը, որ չենք կարող ոչ մի կերպ հերքել, էդա բնությունը, տենցա որոշվել։

հնագույն ժամանակներում որոշվել էր, որ կինը պետք է մնա քարանձավում, հետևի որ երեխեքը երկրի ծայրից չգլորվեն ընկնեն, կրակը չհանգի, իսկ տղամարդը գնում էր մամոնտի որսի։ դե տրամաբանականա՝ կինը մամոնտ չէր կարող որսալ՝ երևի։ ես միքիչ էդտեղ էլ եմ կասկածում, բայց ինչևէ։

հիմա չկան մամոնտներ ու մամոնտների որս, ամեն ինչ կարելիա գնել, ամեն ինչ կարելիա պատվիրել։ էդ կենցաղային ամեն հարցին տրվելա այլընտրաքային հազար ու մի լուծում։ եթե տղամարդը ամուսնանումա մենակ նրա համար, որ իր համար ուտելիք պատրաստող լինի, խնդրեմ՝ կան սնունդ առաքող լիքը ընկերություններ։ եթե կինը ամուսնանումա, որ սառնարանը փչանալուց սարքող լինի, ապա խնդրեմ՝ կան էդ ծառայությունը մատուցող ընկերություններ ևս։ մի ընտրեք մեկին որպես ինչ-որ ծառայություն մատուցող անձ։ ընտրեք մեկին որպես կողակից։ բռնեք էդ մարդու ձեռքը ամուր ու գնացեք ձեր ընդհանուր նպատակի հետևից։

այսինքն երկու հոգուն կապումա մենակ մի բան՝ ընդհանուր նպատակը։ ու ինչքան սիրունա դառնում կյանքը, երբ էդ ընդհանուր նպատակը իրար երջանկացնելնա։

դուք չեք ամուսնանում ու կյանք կապում հաց սարքող, աման լվացող սարքի հետ, դուք չեք ամուսնանում տուն փող բերող համակարգի հետ, դուք ամուսնանում եք հոգի ու բնավորություն, արժեքներ ու տրամադրություն ունեցող մարդու հետ, պետք չէ իրար վերաբերվել որպես ինչ-որ մասնագիտացում ունեցող կերպար, այլ մարդ՝ որին միքիչ կամ շատ ավելի շատ եք սիրում, քան մնացած ութ միլիարդ մի քանի միլիոնին։

պետք չէ կնոջ մասին անընդհատ խոսել ու գովերգել մարտի 8-ից մինչև ապրիլի 7, պետք է սիրել նրան, որովհետև նա պարզապես մարդ է, ու պետք է սիրել տղամարդուն նույն պատճառով։ սեր կամ հարգանք ցույց չենք տալիս ինչ-որ հատուկ օրերի, այլ որովհետև զգում ենք էդ սերն ու հարգանքը ու ցույց ենք տալիս ամեն բացվող օրվա հետ։

երեխեքին պետք չի ժամանակ տրամադրել ու դաստիարակել միայն հունիսի 1-ին, նրանք ձեր նույն երեխան են մայիսի 30-ին ևս, ու նույն ուշադրություն ու ժամանակ պահանջող երեխան են հունիսի 3-ին էլ։

մի սպասեք հատուկ օրվա շատ կարևոր երևույթների անդրադառնալու համար, էդ էլ հո դեկտեմբերի 31-ը չի, որ սպասեք, որ լողանաք։

հոգ տար քո մասին

շարունակելի….

նորից

հեյ,

ասումա (Ջոն Գրիննա ասում) ասումա՝ երանի նորից ծնվեի որպես մի տղա, որ չունի անցյալ։ ով չէր ուզի….

երբ դևերը գալիս են, երբ կոկորդդ փաթաթում են սև մտքերով, անցյալ ասելով հիշում ես մենակ վատը՝ լացը, հեռացողին, ստողին, կեղծավորին, գոռոցներ, տագնապներ։ խնդրում ես, որ տանեն քեզ էլ, էդ անցյալն էլ։ տանեն ու լցնեն մի ծառի տակ, որ գոնե ուրիշների համար դու սիրուն անցյալ մնաս։ որովհետև, եթե դևերը հաղթեն, քեզ հիշելու են միքիչ ավելի գոռացող, միքիչ ավելի անկայուն, միքիչ ավելի քիչ նորմալ։ խնդրում ես, որ լինես կավճով գրված՝ հեշտ ջնջվող։

երանի անձեռոցիկի նման կլանող չլինեի՝ մտածում եմ ես՝ սեղանին թափված ջուրը սրբելիս։ երանի սպունգի նման չլինեի՝ ասում եմ ամանները լվանալիս։ երանի քեզ նման լինեի՝ մտածում եմ, երբ էդքան անձրևներից հետո նայում եմ տեղում մնացած ու մաքուր քարին։

երանի ամեն տխուր լուր չանցներ մեջովս, ամեն պատերազմ չդառնար իմը, ամեն զոհ իմ կորուստը չլիներ ու ամեն սպանված կենդանին ինձնից մի քիչ սպաներ իր հետ։ չեմ հասցնում դժվար աշխարհի բարդ խնդիրների հետևից։ փորձում եմ ձեռքս այնքան լայն բանալ, որ կարողանա ծածկել ողջ մոլորակը, որպեսզի ամեն ինչ իմ ուզածով լինի։ իսկ ձեռքս մի ափ է։ ես կարող եմ միայն մի ափ տարածություն փրկել։ ու ես մենակ եմ։ լավ, երկու ափ ունեմ, իսկ մնացած մղոնները, իսկ մնացած աշխարհները… դրանք ինձանից կախված չեն, դրանց վրա չունեմ ոչ ուժ, ոչ էլ ազդեցություն։ բայց ցավերը հասնում են ինձ։ ու ներս են մտնում։ անմաշկ եմ։

մի քանի օր անց նայում եմ նույն քարին՝ անձրևը հասցրել է ծակծկել քարը, արդեն դեղնավուն գույն ունի։ ես քարի նման չդարձա, քարը դարձավ իմ նման՝ ծակծկված ու դեղին։ «քարից լինել» արտահայտությունը էդքան էլ լավ չեն ընտրել։ քարն էլ քարից չի։

դևերը գնում են, ես մնում եմ էս ստեղնաշարի հետ, ափերս մենակ ստեղնաշարն են ծածկում, ես մնում եմ իմ մտքերի հետ, որոնք էսօր էդքան էլ իմը չեն, մեկ-մեկ են, օդից են, մնայուն չեն, դե գոնե լավա, որ մնայուն չեն։

մի քանի զրույց էլ քո հետ, արդեն կգտնենք՝ որն եմ ես, ինչ եմ ես, ում և ինչի համար եմ ես ու ուր ենք գնում։ ես կուզեի չգնալ։ բայց դու էլ ես հետս գալիս։ ուրեմն կգնանք։

հոգ տար քո մասին

շարունակելի….

«սեփականատիրակա՞ն» ծնող

հեյ,

մի օր անկապ տրամդրություն ունեի, յութուբի շորթերն էի նայում՝ կարճ հոլովակները, ու հանդիպեցի մի ֆիլմից կարճ տեսարանի, որտեղ անվասայլակով աղջիկը ինչ-որ դեղի մասին էր հարցնում դեղատանը։

մեկնաբանություններում փնտրում էի ֆիլմի վերնագիրը ու կարդացի, որ աղջկա մայրը, որպեսզի աղջկան իր մոտ պահի, նրան շան համար նախատեսված դեղահաբեր է տվել, ինչը հանգեցրել է նրան, որ աղջիկը չի կարողանում քայլել։ մայրը ուղղակի չէր ուզում, որ աղջիկը այլ քաղաք գնա՝ սովորելու։

ինչքան էլ, որ ֆիլմը ծանր էր թվում, որոշեցի դիտել։ ու ինչքան չզարմացա, երբ տեսա, որ ֆիլմի սցենարի հեղինակը հայ էր։

ֆիլմը կոչվում է “Run“, իսկ ռեժիսորը Սեվ Օհանյանն է։

հայկական միջավայրում ծնողը ոչ մի կերպ չի համակերպվում երեխային ազատ թողնելու մտքին։ երեխան պարտավոր է մինչև կյանքի վերջը մնալ ծնողի կողքին։ մեծ տոկոս են կազմում էն մարդիկ, որ 30անց էլ դեռ ապրում են ծնողի հետ, դեռ նրա հետ որոշումներ են քննարկում, դեռ սովոր չեն ինքնուրույն կյանքի։ սա սեփականատիրական ծնողի համար դրախտա։

միգուցե երեխան վախենումա էդ պատասխանատվությունից, բայց դա էլ ախր ծնողի դաստիարակության «շնորհիվ» ա։

ինձ դուրա գալիս, որ նոր սերունդը չի հանդուրժում սեփականատիրական ծնողներին, որ ինքնուրույնա մտածում, որ ավելի շատ են փորձում ծնողից առանձին ապրել։

ծնողին հարգել, սիրել, այո, ինչ-որ տեղ պարտավոր ենք, բայց հիշել, որ մենք անհատներ ենք, որ ունեն սեփական ազատ կյանքի իրավունք, շատ կարևոր ա իմանալ ու պատրաստ լինել էդ ազատ ու ինքնուրույն կյանքին։

հեյ,

կյանքը էնքան սիրուն բանա։ պարզվեց։ իմացանք։ գնահատեցինք։ շարունակելիա։

շատ բան պետք չի, որ գնահատես։ քեզնիցա կախված՝ ինչ աչքով ես նայում էդ սիրունությանը։

եթե ամեն օր սոց ցանցեր թերթես, համեմատես քոնը ուրիշների ցույց տվածի հետ, չեմ բացառում, որ կդժգոհես, կխռովես քեզնից էլ, քո կյանքից էլ։ եթե ամեն օր թերթես քո օրագրի էջերը, հիշես քեզ երեկ, պատկերացնես քեզ վաղը, էս դժգոհությունները միգուցե քչանան։

նա ասումա՝ մենք մեր մտքերը չենք։ էդ ինձ և ուրախացնումա, և վախեցնումա։ մտքերս խառն են ու շատ լավա, որ ես էդ խառը կծիկը չեմ։ վախեցնումա, որովհետև էդ դեպքում շատ դժվարա հասկանալ՝ իսկ ով եմ ես, ինչից հասկանամ իմ տեսակը։

նա ասումա՝ մենք էդ մտքերի հանդեպ ունեցած վերաբերմունքն ենք։ մտքերը կգան ու կգնան, իսկ քո վերաբերմունքը քո ընտրություննա։ մենք մեր ընտրությունն ենք։

նա ընտրումա կողքովս քայլել, ես ընտրում եմ թույլ տալ իրեն՝ քայլել կողքովս։

դու ես ընտրում՝ ինչի հետ համեմատել քեզ ու քո կյանքը, կամ համեմատել ընդհանրապես, թե չէ։ ես նախընտրում եմ չհամեմատվել ոչ մի բանի ու ոչ մեկի հետ։ ու չեմ սիրում, երբ ուրիշներն են ինձ համեմատում ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի հետ։

նա ասումա՝ երկիր մոլորակի վրա ոչ մի բան չի կրկնվում ու ամեն ինչ յունիքա, էդ ինձ դուրա գալիս։ էդտեղ ես տեսնում կարևորությունդ։ չէ՞ որ դու յունիք ես, չկա քո նմանը։ դե հոգու խորքում բոլորս էլ ուզում ենք չէ՞ տարբերվել։ կարևոր լինել, այո, ցանկալիա, եթե չես փախչում էդ պատասխանատվությունից։

Սարդ մարդու քեռին ու մորաքույրը ասում էին՝ մեծ ուժի հետ մեծ պատասխանատվությունա ծնվում։ տարբերվելն էլա մեծ ուժ, որի պատասխանատվությունը մեծանումա գնալով։

խառն էին մտքերս էսօր։ բայց էնքան ժպիտաշատ շարվեցին էկրանին։

հոգ տար քո մասին

շարունակելի…

յոգայից հետո

հեյ,

ես սովորաբար յոգայից հետո բլոգում եմ անգլերեն բլոգումս, բայց էսօրվա ասելիքս հայերեն էր։

երբ մի դիրքից տեղափոխվում ենք մյուսը, մարզիչս ասումա՝ ժամանակ տուր քեզ, այսինքն մի շտապիր, հանգիստ, հասկանալով արա։ իսկ ինչ ենք անում մենք մեր կյանքի մի փուլից մյուսը տեղափոխվելու համար՝ վազում ենք, խառնվում ենք իրար, մի ձեռքը դեռ մատրաստից չպոկած արդեն մյուսն ենք ձգել, ու ցավումա կամ չի ստացվում կամ ստացվումա, բայց ոչ ներդաշնակ։

երբ շունչ-արտաշունչ ենք անում, Ադրիանն ասումա «սիրում եմ քեզ» շունչ արա, ամեն շունչ ու արտաշունչով ասա, որ սիրում ես քեզ։ իսկ ինչ ենք մենք անում մատրաստից դուրս՝ կամ մոռանում ենք շնչել, կամ ամաչում ենք մեր սեփական եսը սիրել։ դե կասեն՝ եսասեր, ինքնահավանի մեկնա։

երբ մի դիրք միքիչ ավելի բարդա, նա առաջարկումա դրա ավելի հեշտ տեսակը ու խնդրում՝ ինքդ քեզ համար ընտրել՝ որնա ավելի հարմար։ իսկ ինչ են պահանջում մեզանից՝ դու ուժեղ պիտի լինես, դու կարաս, դու ուժեղ ես, առանց մտածելու՝ ինչ կարողություններ ունի էդ մարդը, ինչա կատարվում նրա ներսում «ուժեղ» բառը լսելուց հետո։ միգուցե նա երազումա ուժեղ լինել այլ նպատակով։ միգուցե էդ պահին իր համար «ուժեղ»-ը լրիվ այլ իմաստ ունի։ միգուցե էսօր իրան պետքա թողնել միքիչ թույլ լինել։ ու ընդամենը պետքա լինել նրա կողքին էդ իրեն թույլ տված թույլ լինելու պահին։

նա ասումա՝ միքիչ հանդուրժող եղի քո նկատմամբ։ ես դա երբեք չէի լսել։ մենք երբեք հանդուրժող չենք մեր թույլ պահերին, մեր «չէ» ասել ուզող պահերին, մեր կծկվել ուզող ու գլուխը շոյել ուզող պահերին։ մենք ստիպում ենք մեզ ու բոլորին ու բոլոով ապրում ենք ստիպված։

նա ասումա՝ ուրախ եմ, որ դու ասում ես՝ ինչ ես ուզում։ դա էլ երբեք չէի լսել։ ուզելը ու մանավանդ էդ մասին բարձրաձայնելը «չի կարելի» ա եղել միշտ։ նույնիսկ քրիստոնեություննա ասում, որ դա մեղքա։ չի կարելի ասել՝ ուզում եմ, էլ չասեմ՝ ինչքան չի կարելիա ասել «չեմ ուզում»՝ չեմ ուզում սոխով ճաշ ուտել, չեմ ուզում էդ հագուստը հագնել, չեմ ուզում էդ դասը սովորել, չեմ ուզում մենակ մնալ, չեմ ուզում էստեղ մնալ, չեմ ուզում տեսնել քեզ։

նա ասումա՝ դա քո շնորհիվա, երբ իր հաջողության մասին եմ պատմում։ իսկ ինչքան վաղուց մեզ չեն հիշեցրել՝ ինչ լավ բաներ են եղել մեր շնորհիվ։ ինչքան վաղուց չենք լսել էդ «ապրես»-ը, անկեղծ ու իրական։

սա՝ կյանքը, «ստիպված»-ի ու «պետք է»-ի ուղիղ ճանապարհ չի, սա բլուրներ ու սարերա, որտեղ մի օր «չէ» կա, մի օր «ուզում եմ» կա, մի օր «դե ոչինչ» կա։ մի ստիպեք ու մի ապրեք ստիպված։ ոնց էլ չլինի, եթե ձեր պատկերացրած «պիտի»-ն դրականա, նա մի օր գալուա էդ «պիտի»-ին ուզելով։

հոգ տար քո մասին

մտքեր շաբաթներ անց

հեյ,

եթե բլոգի մուտքը մատնահետքով չլիներ, ես գուցե արդեն մոռացած լինեի գաղտնաբառս։ վաղուց չեմ գրել, վաղուց չեմ մտածել գրելու մասին։ բայց իմ կյանքում կան մարդիկ, որ շաբաթվա մեջ մի քանի անգամ հիշեցնում են բլոգիս մասին, կան մարդիկ, որ կարդում են, կան մարդիկ, որ սպասում են, իսկ իմ մոտ հիվանդագին ցանկություն կա արդարացնելու բոլորի սպասելիքները։ դե աշխատում եմ դրա վրա։ ու ոչ մենակ։

հասանք բուն թեմային։ ես մենակ չեմ։ ու դու էլ մենակ չես։

մեր կյանքում հազարավոր խնդիրներ կան ու էդ «հազարավոր»-ը հեչ չափազացրած չի։ ամեն մի «չէ», «չստացվեց», «չեմ ուզում» մի խնդիր ա դառնում։ ամեն անգամ փողոցում մի անտունի տեսնելուց մի խնդիրա ավելանում մեր կյանքում։ որովհետև բարի ենք, որովհետև չենք ուզում տեսնել էն անկատար աշխարհը, որին պատրաստ չէինք։ որովհետև ձգտում ենք կատարելության, ձգտում ենք տեսնել բոլորին երջանիկ։ ու տենց չի լինում։ չի էլ լինելու։ հույսը կտրելա պետք։

էս բոլոր թեմաները, երբ առանց իրար հերթ տալու լցվում են ուղեղ, զգում ես քեզ մի հատ քարանձավում, որի պատերին փորագրված են բոլոր խնդիրներդ ու գոռում են քեզ վրա։ ու դու մենակ ես։ ու դու էդքան ուժ ու հավես չունես էդ ամեն ինչի դեմ պայքարելու։

ուժեղները օգնություն են խնդրում։ թույլերը պարտվում են։ ես ստեղ ուժեղ գտնվեցի։ ու հիմա մենակ չեմ։ ու մենակ չեմ կռվում իմ վրա գոռացող խնդիրների դեմ։ միասին ենք լռեցնում բոլորին։ միասին ենք գտնում ճիշտ պատասխանը։

դու էլ մենակ չես։ իմացիր, որ էս ամեն ինչը ստեղծողը էդքան կրեատիվ չի գտնվել, ամեն մարդու համար մի խնդիր չի հորինել։ նույն խնդիրը ունեն շատ ավելի շատ մարդիկ, քան կարծում ես, շատերն են քո նման։ ու էդ միտքը, որ մենակ դու չես էդ կռվում, պետք է որ օգնի քեզ, պետք է որ ստիպի քեզ հավատալ, որ սա էլա անցնելու։ որ ավելի բարդ օրեր են գալու, ու դրանք էլ են անցնելու։ որովհետև դու մենակ չես, ձեռքդ բռնող ու քեզ ուղեկցող կլինի։

սա պայքարա, ու մի հոգու պայքար չի, ութ միլիարդից միքիչ ավել մարդկանց պայքարա։ վերջը, իհարկե, միքիչ կարողա սրտովդ չի, բայց դու էդտեղ էլ մենակ չես լինելու։

ըհըն, գրեցի, էս էին մտքերս էս մի ամսվա ընթացքում, որ էդքան չէի ուզում գրել ստեղ։ բայց ես շատ եմ հպարտ-հպարտ խոսում, թե ես բլոգեր եմ։ ուրեմն պիտի գրեի։

հոգ տար քո մասին

իմաստը

հեյ,

քանի՞ հատ գիրք ու ի՞նչ գրքերա պետք կարդալ, քանի՞ հատ կինո ու ի՞նչ կինոներա պետք նայել, ու՞մ հետա պետք խոսել, ո՞ր իմաստուններինա պետք լսել, որ վերջը հասկանաս՝ էս կյանքի իմաստը որնա։

կապիտալիզմն ու ժամանակակից աշխարհը ասումա զարթնի, սպորտ արա, նախաճաշի, գնա ութ ժամ աշխատի, մեջտեղում լանչ արա մի հատ, առողջ աղցաններ կեր, երեկոյան գնա տուն, ընթրի, ինչ-որ տան գործեր արա, կինո նայի քնի։ ասումա՝ շաբաթ կիրակին քո ազատ օրերն են, կարաս կինո գնաս, կարաս ընկերներիդ տեսնես, կարաս քաղաքից դուրս գնաս, պիկնիկ անես։ տարվա մեջ ազատ օրեր կան, եթե էդ տոները տոնում ես, օկ, եթե չէ, ուղղակի երկար քնի էդ օրերին։ քեզ մի քանի օր ենք տալիս քո կյանքից, կարաս արձակուրդ վերցնես, գնաս ուրիշ երկրներ, մշակույթներ տեսնես, նոր բաներ ուտես, նկարվես, բայց էսքան օրից հետ պիտի գաս, գործի ես։

ասումա՝ էսքան աշխատավարձ ենք տալիս։ բայց չպիտի բողոքես՝ մտածելով, որ դու ավելի շատ օգուտ ես մեզ տալիս։ էդա ձևը։ եթե մենք քեզ էնքան վճարենք, ինչքան, որ դու աշխատում ես, բա մեր օգուտը որնա՞։ մի բողոքի աշխատավարձից։ տարին մեկ կվերանայենք, ու եթե շատ ես տանջվել, խնդրեմ մի երկու տոկոս ավել ենք վարձատրում, ուրախացի։ քո էդ երկու տոկոսը մեր համար շատ բանա, միքիչ էլ մեր տեսանկյունից նայի։

ասումա՝ եթե քո բիզնես ես ուզում ունենալ, մոռացի էդ ութ ժամ աշխատելու ու շաբաթ-կիրակիների մասին։ դու եթե չաշխատես օրը 16 ժամ ու շաբաթը յոթ օր, դու չես ունենա հաջողության շանս, դու կկորես, քանի որ մրցակիցներդ աշխատում են։

ասումա՝ ուրախ եղի քո քառակուսի սենյակում, քո չորս պատի մեջ։ ասումա՝ եթե ուզում ես քո տունն ունենալ, դու պետքա մի քանի անգամ ավել աշխատես, ութ ժամը քեզ դժվար հերիքի, ավելի շատ պետք է վճարես ու ինչ-որ պահի մոռանաս էդ ուրիշ երկրներ տեսնելու մասին։

էս ամենը հասկացանք ու ընդունեցինք։ բա ուրա՞ կյանքի իմաստը։ սա ամեն օր շնչել-արտաշնչելու իմաստնա երևի, բա կյանքի իմաստը որնա՞։ ու՞ր ա գնում, ու՞ր ենք գնում, էս ինչ անկապա, ինչիա՞ էսքան անկապ։ եթե վերջը հողնա, եթե իսկապես վերջը երկինքնա, ինչ էլ ուզումա լինի էդ վերջը, իմաստը որնա՞։

երգերի մասին

հեյ,

Սողիկյանի ժամն էր, չեմ էլ հիշում՝ ինչ էինք սովորում, երբ հանդիպեցինք “birdy” բառին։ հա, երևի, որ ինչ-որ բառերի “y” ավելացնելիս ինքը փոքրանումա, ոնց որ հայերենի -իկ-ն ու -ուկ-ը։

էդ ժամանակ ինձ լրիվ տարել էր bidy-ի էս ալբոմը։ ու դե ես “birdy” բառը ոչ թե ծիտիկ-ի հետ ասոցացրեցի, այլ՝ երգչուհու։ ու էդ պահին Սողիկյանը՝ (բառացի մեջբերում եմ) «էդպիսի անունով երգչուհի կա, լսել ե՞ք, տենց բաներ մեկ-մեկ լսեք ձեր վլեներից բացի»։ էդ ժամանակ չգիտեի՝ վլեն ինչա։

ամեն անգամ, երբ birdy եմ լսում, հայտնվում եմ Բրյուսովի երկրորդ հարկի էն վերջին լսարանում ու նայում եմ գրատախտակին։ էս ամբողջ պատմությունը հետա գալիս։ ու ես հիշում եմ, ոնց էդ պահից սկսած ավելի շատ սիրեցի Սողիկյանին ու իրա դասերը։

մի քանի օր առաջ հիվանդանոցում էի, լարված էի, որովհետև նոր բժշկի մոտ էի, իմ մշտական բժիշկը չէր աշխատում էդ օրը։ պապան զանգեց, իսկ ռինգթոնս Հարի Փոթերի սաունդթրեքնա։ մինչև ես խառնված անջատեցի, բժիշկը նայեց՝ Հարի Փոթե՞ր։ էդ պահից ես վստահեցի բժշկին։

Արմինի հետ առաջին անգամ ծանոթացած օրը երթուղայինի մեջ մեղմ ասած խնդում էինք հայ փոփ անճաշակ երգչուհիների նոր երգերի վրա ու խոսում, որ Փինք Ֆլոյդ ենք լսում։ էդ օրվանից հասկացանք, որ ընկերներ ենք։

Երգերը, ֆիլմերը, գրքերը, ընդհանուր ճաշակն են միավորում մարդկանց։ մի նեղացեք, երբ ես թարս եմ նայում, երբ անճաշակ կլկլոցներին լավ եք ասում։ ես էլ դժվար վստահեմ ձեզ։ երբ նայում եք հիմար սերիալներ, ես դժվար ընդհանուր բան գտնեմ ձեր հետ խոսելու։ էդ եմ։ վսյո։ սնոբ եմ երևի, ինչ ուզում եք ասեք, բայց բաներ կան, որ իմ համար շատ ավելի կարևոր են։ հումորը, լսած երգերը, կարդացած գրքերը, նայած ֆիլմերը։ էդ են չէ՞ ստեղծում մարդուն, էդ ա ձևավորում մարդու տեսակը, բարության մակարդակը, սիրո արտահայտման ձևը, հոգատարությունը։

տենց բաներ։

հոգ տար քո մասին

քաղաքականություն

հեյ,

«քաղաքականություն» բառը բոլոր լեզուներում նույննա գրեթե. անգլերենում՝ politics, գերմաներենում՝ Politik, ռուսերենում՝ политика, իսպաներենում՝ política, էսպերանտոյով՝ politiko, ֆիներենում՝ politiikka։ հայերենում՝ քաղաքականություն։

ու տենց մտածեցի՝ աչքիս մեր մոտ մի բան էն չեն անում, որ մեր մոտ էդ լրիվ ուրիշ ձևա հնչում։ գնացի բառի ծագումնաբանությունը գտնեմ՝


The English politics has its roots in the name of Aristotle’s classic work, Politiká, which introduced the Greek term politiká (Πολιτικά, ‘affairs of the cities’).

Ասում՝ ծագումա հուներեն Πολιτικά բառից, որը թարգմանաբար նշանակումա քաղաքների գործեր՝ քաղաքականություն։ ես ավելի շատ կասեի՝ քաղաքություն, սենց մի տեսակ անքաղաքավարի էլի բայց, քաղքենիության ձգտո՞ղ։ չէ, նորմալ քաղաքական գործիչներ էլ կան։

հետո էդ բառը այլ իմաստ էլ ունի՝ ձև, վարվելակերպ, դիրքորոշում իմաստով էլի։ օրինակ՝ գաղտնիության քաղաքականություն, մեր կազմակերպության քաղաքականությունը, հիմա կլինի՞ գյուղի քաղաքականություն։

քաղաքը ստեղ ինչ կապ ունի, երբ խոսում ենք մեր տվյալները ինչ-որ մեկին տալու կամ չտալու մասին, կամ թե էդ կազմակերպությունը ոնցա առաջ գնում կամ չէ։

խառնվել եմ իրար։

հոգ տար քո մասին

էսօրվա երգը

հեյ,

էն որ earworm (ականջի որդ) երգեր կան է, ընկնումա ուղեղդ, բայց ոչ բառերը նորմալ գիտես, ոչ երաժշտությունը։ էսօր տենց մի երգ էր ընկել ուղեղս։

Դե ինչքան շազամ արեցինք, ոչ մի տիպի չստացվեց։ վերջը իմ դախ ձայնով ուղարկեցի ձայնային մերոնց, թե էդ ինչ երգա։

անցավ երկու կամ կես րոպե։ մաման ուղարկեց երգը։ ու մի հրաշք երգ։ մաման շազամից ուժեղա, այո։

ահա երգը՝ Զմփիկ Զմփիկ Զարինա։ Սա թեքնո հրաշալի կհնչի։

հոգ տար քո մասին