Կարգերով պահոցներ՝ մտքեր

հին սերունդն ու նոր կարգերը

հեյ,

ես միշտ ու առանց բացառության կողմ եմ եղել նորը սովորելուն, նոր մասնագիտություն, լեզու բացահայտելուն։ տանել չեմ կարողանում, երբ մաղթանքների մեջ նշվում է՝ մնա այնպիսին, ինչպիսին, որ կաս։ ժամանակներն էնպիսին են, որ, եթե մնաս այնպիսին, ինչպիսին, որ կաս, դժվար կլինի։ ժամանակները ստիպում են փոխվել, զարգանալ, աշխատել քո վրա, խորանալ քո մասնագիտության մեջ, նորարարություններ փորձել, նոր մասնագիտություն գտնել՝ ժամանակին համընթաց։

նոր կոլեգա ունեմ՝ 50անց։ կյանքի ամեն փուլում մարդը գտելա՝ ոնց նոր բան սովորի, ոնց նոր մասնագիտություն ունենա, ոնց գումար աշխատի։ ու միշտ ֆորս մաժորային իրավիճակներում ստիպվածա եղել թողնել աշխատանքը՝ 2008 թվականի ճգնաժամը, քովիդը և այլն։

հիմա զրոյից սովորումա կիբերանվտանգություն։ իր հետ հավասար աշխատանքի ընդունվեց մեկ ուրիշը, որ հիմա էլ չունի թրեյնինգների կարիք ու աշխատումա մնացածին գրեթե հավասար։ իսկ նա դեռ ունի սովորելու կարիք, կտա նույն հարցը մի քանի անգամ։ ես լինեի, հիմա հիասթափվել էի, ասել էի՝ էս իմ խելքի բանը չի, դուրս էի եկել աշխատանքից։

բացի դրանից նա մրցունակ չի դեռ։ նա աջ քլիք քոփիա անում ու ապա՝ աջ քլիք փեյսթ։ նա մոռանումա՝ որ բրաուզերում ինչ կար, մոռանումա հենց նոր բացած կայքը և այլն։ իսկ աշխատանքում պետք ա արագ լինել, որովհետև օրվա մեջ հազարավոր քեյսեր կան, պետքա հասցնել աշխատել։

հիմա ես համեմատում եմ էդ մարդուն (ի դեպ պետքա ասեմ, որ շաաատ դրական եմ գնահատում իր էդքան կամքի ուժ ունենալն ու էդքան նոր բաներ սովորելը) իրենից երկու անգամ ավելի երիտասարդ աշխատողների հետ, որ կյանքը չեն տեսել ու չեն պատկերացնում երևի առանց համացանց ու համակարգիչ։ նա միգուցե կարիք չի ունեցել համակարգչով աշխատելու, համակարգչի հետ աշխատելու ու իր մատները սովոր չեն ctrl+c/ctrl+v -ին։

մեկ-մեկ հա, համբերությունս չի դիմանում էլ, անընդհատ ուղղակի ասում եմ էս արա, սրա վրա սեղմի, որ գործը առաջ գնա։ բայց հետո մի քայլ հետ եմ կանգնում ու հասկանում եմ, որ էդ մարդը պետքա մի օր սովորի ինչը ինչի համարա բացում/փակում, սեղմում/բաց թողնում։

ասածս ինչա՝ դժվարա շատ նախորդ սերնդի՝ թուղթ ու գրչի սերնդի համար, էն սերնդի, որ երբեք չի օգտագործել համակարգիչ, իսկ Հայաստանում, որ չգիտեն անգլերեն, նոր աշխատանք գտնել, նոր մասնագիտություն սովորել, նորը բացահայտել։ իրենց գործը միքիչ ավելի բարդա էս դեպքում։

հոգ տար քո մասին

նախանձելու մասին

հեյ,

քովիդի ժամանակ տարվել էի ամերիկյան շոուբիզնեսով, հարցազրույցներ, պատմություններ էի լսում։ մի քանի օր առաջ գուգլի էդ հաշիվս էի բացել ու զարմացա՝ յութուբի առաջարկներից։ հետաքրքիր էր հիշել՝ ինչ երգեր էի լսում, ինչ հարցազրույցներ նայում։ մի խոսքով։

էդ ամերիկյան շոուբիզնեսի ամենահայտնիներից մեկն էլ քարդաշյաններն են։ մեկը շպարի պարագաների բիզնես ունի, մյուսը ներքնաշորերի, էն մյուսները չգիտեմ, չեմ հիշում։ ու մարդիկ էնքան սիրված են, էնքան հայտնի են, «ինֆլուենսըրներ» են, որ իրենց ստեղծած ամեն ինչը վաճառվումա, հաջողում են։

նորից նայեցի մի քանի հոլովակ ու մտածում եմ՝ Հայաստանում մարդիկ ծիծաղում են քիմենց վրա, վիրավորում են, ձեռք են առնում։ մենակ մեր մոտ չէ, գերմանիայում էլ, երբ թերթերում գրել էին, որ քիմը իրավաբանական համալսարանա ընդունվել, ծիծաղում էին։ ուզում եմ հասկանալ՝ ոնց կարելիա ծիծաղել էն մարդու վրա, ում արդեն հագած հագուստը աճուրդով վաճառվում ա ու գումարը գնումա բարեգործության։ ոնց կարելիա ծիծաղել էն մարդու վրա, որ եթե մի բանի մասին խոսումա, միլիոնավոր մարդիկ գնում են էդ ապրանքը, վստահում են իրեն։

ուրեմն միջին վիճակագրական մարդը նախանձա ու շատ։ էն միտքը, որ իրենք չեն կարող հասնել էդքան հայտնիության, չեն կարող ունենալ էդ կյանքը, նախանձա առաջացնում ու իրանք սկսում են ծիծաղել էդ մարդու վրա, քննադատել հագածը, որոշումները, կյանքը։

ու էդ ահավորա։ էսօր գործընկերս, որ ի դեպ 48 տարեկանում նոր մասնագիտությունա սովորում, հրաշալի մի միտք ասեց՝ բարությունը բարձրագույն ինտելեկտա։ ես էլ ասում եմ, որ բարությունը ընտրությունա։ բայց դե հա, պետքա ունենալ էդ ինտելեկտը բարի լինելու համար։

բարի լինենք, օկ

հոգ տար քո մասին

մտքեր ուշ գիշերին

հեյ,

իհարկե էն ժամը, երբ ես սկսում եմ իմ հետաշխատանքային երեկոն, համարվումա ձեր ուշ գիշերը։ էդ ինձ արդեն սկսելա դուր գալ։ էդ երեկոն ես սկսում եմ աշխատանքային լափթոփը անջատել-հավաքելով, գտնում եմ էն երգը, որը գտնումա ինձ էդ պահին ու անցնում եմ երեկոյան պլաններիս։ էսօր էդ երգը 2016 թվականին աշխարհը գրաված մյուզիքլի՝ Լա լա լենդի երգերից մեկն էր։ ու երգի սկզբում հերոսուհին պատմումա Փարիզում ապրած իր մորաքրոջ մասին, որ մի անգամ ոտաբոբիկ գցվելա գետը՝

Leapt, without looking
And tumbled into the Seine
The water was freezing
She spent a month sneezing
But said she would do it again

նետվեց Սենան՝ առանց նայելու
գետն ընկավ,
ջուրը սառն էր, ինքը ամիսով հիվանդ էր
բայց մեկա՝ ասում էր, որ էլի կաներ

Սենան դե չեմ նետվել, բայց հետևանքներով խենթություններ կան, որ արժի հիշել։ ու հիշում եմ։ ու չեմ փոշմանում։ ես էլ էլի կանեի։ որովհետև էդա կյանքը։ էդ օրերն են հիշվում։ ու կարևոր են, թանկ են էն մարդիկ, որ էդ պահին մեր հետ նետվողներից են եղել։

սենտիմենտալ

հոգ տար քո մասին

եթե

մի քանի օր առաջ վամպիրների մասին ֆիլմ էի նայում, ու մտածեցի, որ եթե ես վամպիր լինեի, վեգան չէի լինի։ վամպիրների մոտ վեգան են համարվում նրանք, որոնք մարդկանց չեն վնասում (ուտում/ծակում/սպանում մի խոսքով), այլ սնվում են միայն կենդանիների արյունով։ ես հաստատ ավելի կնախընտրեի մարդկանց սպանել, քան կենդանիներին։ տենց։

հոգ տար քո մասին

ինչ եմ սպասում քաղաքացուց

հեյ,

եթե լինեի չսիրված հեռուստասերիալ, հիմա կասեի բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքով կրկնում ենք վերջին եթերաշրջանը։ բայց դե քանի որ սովորական բլոգեր եմ, ասում եմ, որ արդեն քանի հոգի բզեց ինձ՝ չես բլոգում, երբ ես բլոգել վերջին անգամ։

ես զգացի, որ Մարկ Տվենի օրն եմ ընկել, չեմ հիշում՝ ում ինչ էի ասել, որ մյուսին էլ նույնը կրկնեմ։ մեկին ասում էի թեմաները շատ են, մյուսին ասում էի՝ հոգնած եմ, մյուսին ասում էի՝ թեմա չկա խոսելու, լցված չեմ, էն մեկին էլ դե ոնց որ միշտ, ասում էի ժամանակ չկա։ Բանն այն է, որ ոչ մեկին չեմ խաբել։ Քանի որ թե’ հոգնած էի ու ժամանակ չկար, թե’ միևնույն ժամանակ լիքը թեմաներ կային խոսելու ու չկային խոսելու թեմաներ ընդհանրապես։

մի քանի օր առաջ ընկերներիցս մեկի հետ մոտ հինգ ժամ քայլեցինք ու խոսեցինք բոլորիցդ։ Քննարկեցինք ամեն ինչի ու ամենքի մասին, մտքներովս ինչ անցավ։ ու ես ապշեցի նրա մի արտահայտությունից՝ մարդիկ անգրագետ են։ Խնդիրն էնա, որ նա աշխատում ա ամենահայտնի գրախանութներից մեկում։ Նա շփվումա «գրքասեր», «ընթերցասեր» հայ հասարակության հետ։ նա ասումա՝ մարդիկ անգրագետ են։

Քննարկեցինք լեզու չիմացող մարդկանց, ոնցա՞ մարդը ապրում 21-րդ դարում առանց առնվազն երկու լեզու իմանալու, ոնցա՞ մենակ հայերենով ապրում։ Իհարկե, շատ լավ կլիներ, եթե աշխարհի բոլոր գրքերը, հոդվածները, ֆիլմերը, սերիալները թարգմանված լինեին հայերեն, բայց ախր էնքան բան կա, որ պետք է նայել, էս դարի համար պարտադիր են։

ես ասեցի, որ ես չեմ սպասում մարդկանցից, որ ինձ նամակ գրելիս գրեն՝ Լիլիթ, ո՞նց ես։ Նայեն կետադրությանը, կոչականին, շեշտին, ես գրագետ քաղաքացի համարում եմ նրան, ով կանաչովա անցնում, ով աղբը չի գցում, ով իր բանկային քարտի գաղտնաբառը չի գրում թղթի վրա ու պահում քարտի հետ, ով չի սեղմի մի հոդվածի վերնագրի վրա ու չի տարածի, եթե կարդումա՝ ՇՏԱՊԱ, ՏԱՐԱԾԵՔ ՔԱՆԻ ԴԵՌ ՉԵՆ ՋՆՋԵԼ, ԴՈՒՔ ԿԱՊՇԵՔ ԵԹԵ ԻՄԱՆԱՔ ԻՆՉՊԵՍ ՆԱ ԲՈՒԺԵՑ ՔԱՂՑԿԵՂԸ ՍՈԴԱՅՈՎ։

մի տեսակ արդեն հետաքրքիր չի մայրաքաղաքներ ու ուղղագրություն իմանալը, դա չի որոշում մարդու գրագիտությունը։ կառուցողական մտքեր (սեփական, ոչ թե աջից ձախից մեջբերումներ) արտահայտելը, կողքիններին չվնասելը, հնարավորության դեպքում օգնելը, բարի լինելն ու սովորել ցանկանալն ու փորձելը արդեն նկարագրում են գրագետ մարդու։ մեկին, ով մրցունակա քսանմեկերորդ դարում, համարվում ա հասարակության նորմալ անդամ։

անտանելի շատ թեմաներ կան գլխումս, թղթերի վրա, նոթերի մեջ, քիչ-քիչ կբերեմ էստեղ, կկիսվեմ ձեր հետ։

շնորհակալ եմ, որ ինձ հիշեցնում եք իմ բլոգի մասին։

հոգ տարեք ձեր մասին

հոգ տար քո մասին

(չ)սովորելու մասին

հեյ,

էս վերջերս մի քանի դեպք եղավ, որոնք ինձ համոզեցին, որ շատ քչերն են սովորել ուզում կամ փորձում։ ու սա ընդհանրապես դպրոցի կամ համալսարանի մասին չի։ դրանք վաղուց են դարձել ձևական։

օրինակ՝ մեկը մի վեց ամիս սովորելա ծրագրավորման մի լեզու, գտելա աշխատանք, իրան համարումա ծրագրավորող ու հեչ մտքով չի անցնում, որ կարելիա խորանալ էդ լեզվի, այլ լեզուների մեջ։ մարդը գործ ունի, էդ իրան հերիքա։

կամ՝ մեկը սովորելա համալսարանում, ստացելա դիպլոմ, վերջ։ էդ իրա մասնագիտություննա։ ու ինքը մնումա էդ համալսարանի տված կամ չտված գիտելիքների մակարդակին։ հավես չունի հետևի նորություններին, տեսնի, թե նոր աշխարհում ինչ կա, ոնցա զարգանում կամ փոխվում իր մասնագիտությունը։

մեզ համարում են զարգացող/զարգացած ՏՏ ոլորտ ունեցող երկիր։ այն ինչ դրա պատճառը ոչ թե հետաքրքրվածությունն ա, այլ համեմատաբար բարձ աշխատավարձը։ դե ինչպես նաև տնից աշխատելու առավելությունը։

ինձ թվումա, եթե մարդը իր մասնագիտության մեջ ամեն օր նոր բան չսովորի, էս արագ զարգացող ու փոփոխվող ժամանակներում վեց ամսից պետք է որ էլ չկոչվի մասնագետ, առնվազն նախկին մասնագետ։

ինձ ասում ա՝ քո վերցրած թեման ոչ մեկին չի հետաքրքում։ խոսքը իմ նոր սկսած նախագծի մասինա։ ասումա՝ մարդկանց հիմա հետաքրքրումա մեյքափ, նորաձևություն, սննդակարգ ու տենց բաներ։ ես էլ մտածում էի՝ դե անվճար բաներ եմ սովորեցնում, որ մենակ էդ ոլորտի մարդկանց պետք չի։ խոսում եմ նենց բաների մասին, որ եթե հեռախոս կամ համակարգիչ ունես, արդեն քեզ պետքա իմանալ դրանք։

իսկ մարդիկ սովոր չեն։ եթե ունեն համակարգիչ, օգտագործում են միայն բրաուզերը ֆեյսբուք մտնելու համար, իսկ եթե ունեն հեռախոս, թարմացնում են հազարից մեկ, եթե գոնե թարմացնում են ու հետո բողոքում են, որ տես բանկիս տվյալներն են տարել։

Անդրանիկը էսօր էս ոլորտը համեմատեց առողջապահության հետ։ որ նայ, եթե քաղցկեղի բուժման մասին մի բան լինի, բոլորը վազելով կնայեն չէ՞։ սա էլա իրանց կյանքի մի մասը։ սա էլ պետքա հետաքրքրի։

բայց ես տեսնում եմ՝ ոնց չի հետաքրքրում։ արձագանքներ ստացել եմ մենակ ոլորտի մարդկանցից, ում սա պետք չի, ով սա գիտի։ ու իրանք ասում են՝ շատ լավ բան ես մտածել, շատ լավ բան ես անում։ իսկ էն միջին վիճակագրական մարդուն ես չգիտեմ՝ ոնց համոզել, որ մենակ նայելը չի, այլ պետքա հետևել ասվածին։

սա ինքնանպատակ չէր, ես ուզում էի ավելի գիտակից ու անվտանգ հասարակություն տեսնել։ բայց դե ոնցա ասում՝ ցանկանալը ապրեցնումա, իսկ կարողանալը՝ սպանում։ հիմա ես կփորձեմ, ես կշարունակեմ էլի խոսել էն ամենի մասին, որ կարծում եմ՝ պետքա մարդկանց։ ես մեկա չեմ դառնալու բյութի բլոգեր ու չեմ պատմելու՝ ոնց եմ արթնանում ու հաց ուտում, չեմ նկարելու թե ինչ հագուստ եմ պատվիրել, թող հետևեն ու լսեն նրանք, ում իսկապես հետաքրքիրա։

ինչ խոսք, կոտրված եմ միքիչ։ բայց դե որ մի սկիզբնա հեշտ։

հոգ տար քո մասին

բա չիմացաք

հեյ,

եկել եմ պատմեմ՝ ինչա եղել էս վերջերս։ ուրեմն մի օր Գոգը զանգեց, թե բա գործնական առաջարկ ունեմ։ առաջարկը դարձավ մէ սիրուն պատմության սկիզբ։

ուրեմն ես ու Գոգի TIR Pictures-ը ձեզ ամեն շաբաթ մի օգտակար բան ենք սովորեցնելու համակարգերի ու համացանցի մասին։ որ վայբերը ձեռներից տանելը պատմություն չդառնա։ այլ ուղղակի իմանաք, որ պետք չի վայբեր օգտագործել։ քրոջս հետ եմ խոսում էս մասին, ասումա՝ երեխեքի մանկապարտեզի խմբերի չաթերը վայբերում ա, ու ինքը ստիպվածա ունենալ։ ինչի՞ ախր։

մի քանի օր առաջ էնքան էի նեղվել meta-ի phishing-ից, որ Նորայրին ասում եմ՝ ինչի չկա ասենք ջաբերի կամ մաստոդոնի ֆիշ։ իսկ նա բացատրեց՝ ապակենտրոն համակարգերի վրա հարձակվելը, ֆիշինգ անելը հեչ ձեռք չի տա, շատ ռեսուրսա պետք։ իսկ սկամերը ուղղակի ստեղծումա մի հատ ֆեյսբուքի ֆիշ, դրանով ոչ միայն ֆեյսբուք ա վերցնում, այլ քանի որ meta-ն դարձելա եսիմ ինչ, ամեն ինչ մի լոգինի տակա, թե ֆեյսբուքը, թե վոթսափը, թե ինստագրամը վտանգի տակ են, հա մեկ էլ էն նորաբաց իբր թվիթերը, անունը չեմ հիշում….

հա, նմանատիպ այլ թեմաների մասին եմ խոսելու, կիսվելու եմ փորձով՝ ոնց գրագետ ու հիգիենիկ օգտվել համացանցից։ ու տենց բաներ։

կարճ ասած՝ հետևեք կարճ ասածին, subscribe եղեք, որովհետև ինձ դա իրոք պետքա սկզբի համար, գրեք մեկնաբանություններ, թե ինչի մասին կուզեիք լսել։ սպասելու եմ։ ու շնորհակալ եմ էդ ուղղությամբ ամեն քլիքի համար։

հոգ տար քո մասին

չարի վերջը

հեյ,

Թումանյանը էս երկու օրվա համար գրած հեքիաթ ունի չէ՞։ աղվեսը գալիսա՝ ութ շրջանա ուզում, տալիս ես, հետո գալիս միջանցքա ուզում, տալիս ես, հետո գալիս Սյունիքա՞ ուզում։ տալիս ես….

բա մեր հեքիաթի ագռավն ովա՞, որ գա ասի՝ սարն ամենքիս է հավասար։

մեր հեքիաթի չեղած ագռավը եկավ ասեց պատժում եմ ձեզ, ոնց որ արևմտյան ծտերի հետ եք ուզում հա՞ մոտիկանաք։

արևմտյան ծտերն էլ մենակ ծլվլան, էհ խոսեն, խորը մտահոգություն հայտնեն կկվի ձագերի կորստի համար ու չգտնեն մի շուն, որ էս աղվեսին մի քանի պատժամիջոց կիրառի, ձենը կտրի։

տականք ա ագռավը, մեր հեքիաթի ագռավը աղվեսից ոչ մի բանով չի տարբերվում, մոտիկություն ա անում աղվեսի հետ, մի երկու չունեցած կկվի ձագ էլ ինքն ա ուզում։ թե բա բույնդ տուր ինձ, ես աղվեսին կասեմ էլ չի գա։

լաց էր լինում մայրիկ կկուն…

կներեք։

հոգ տարեք ձեր նյարդերի մասին

հոգ տար քո մասին