մի էլեկտրոօջախի պատմություն

բարի կիրակի քեզ։ 

ուրեմն Հայաստանում թե մի բան չի աշխատում, դու մեղավոր չես, սարքը մեղավոր չի, սարքը շատ լավ աշխատումա, զուտ պետք է մի բան հասկանալ՝ սարքի լեզուն…ըըը ավելի ճիշտ՝ սարքը տեղադրողների ինտելեկտն ու մտածողությունը։ 

նոր տան գազօջախը հեչ էլ գազօջախ չի, այլ (չգիտեմ էլ դրանք ոնց են կոչվում)  երկտեղանոց էլեկտրոօջախ (էլեկտրո երաժշտության խոհանոցային կիրառությունը)։ սա ունի երեք մակարդակ՝ 1, 2, 3… ուրեմն տրամաբանությունն ասումա՝ դիր 1-ի վրա, եթե կրակը պիտի լինի մարմանդ-մարմանդ, սոխը՝ բարակ-բարակ։ դե տենց եմ անում։ մի խոսքով փորձում եմ հարմարվել նորագույն տեխնոլոգիաներին, մինչև մի օր՝ հարմարվելուց մոտավորապես մեկուկես ամիս անց հասկացա՝ էլէկտրոօջախը տեղադրողները հեչ էլ չեն ուզել հարմարվել նորագույն տեխնոլոգիաներին։ էդ գործընթացը ես պատկերացնում եմ էսպես՝ «Պողոս (դե հիմա, ծնողներն են անունը ընտել, ոչ թե՝ ես), չնեղանաս, բայց ինձ մի տեսակ թվումա, որ էս սխալ ենք տեղադրում»։  Պողոսը նեղացկոտ էր։ ու տենց մի օր, երբ մարմանդ կրակ, բարակ սոխ վիճակներ էր ու մեծ «աչքը» դրել էի առաջին մակարդակի տակ, զգացի որ բարակ սոխերը (ռասիստ չհնչեմ) սևանում են։ ահա’ թե ինչ։ Հայաստանում վարդակների 90%-ը միացնելու համար անջատել է պետք, դա գիտեմ էն ժամանակվանից, երբ հասակս ու իր տարիների փորձը հերիքում էր վարդակներից օգտվել, ինչու՞ սա ավեի շուտ չէի «ֆայմել»։ էս մարդկանց համար 1-ը բարձր մակարդակնա, 3-ը՝ ցածր։ բայց միայն մի տեղի համար, մյուսի համար լրիվ հակառակն է։ հոգոց։ 

մենք ստեղ ամեն ինչ մեր ձևով ենք անում։ եթե պետք է ամրագոտին գցել, քանի որ դե օրենք կա, բան կա, հենց տեսնում ենք ոստիկանի մեքենան, ամրագոտին ձեռքով մի քանի րոպե պահում ենք, մինչև չարը գնա։ եթե պետք է հերթ կանգնել, մենք սենց մի տեսակ թեք ենք կանգնում, որ ցանկացած պահի գոնե մի վայրկյան հերթից շուտ առաջանանք, և ի վերջո, ինչ է հերթը։ եթե պետք է աղբը գցել մոտ տասը մետր հեռու դրված աղբամանի մեջ, մենք դե դնում ենք մուտքի դռան մոտ, մինչև բակի խելացի շները գան, տանեն։ մենք տեսնում ենք, որ անցում չկա կամ կարմիր լույս է, ինչ խոսք, մեզ Flash-ի տեղն ենք դնում։ ու տենց տարբեր իրավիճակներում ունենք մեր ձևը, որը համաշխարհային մակարդակին ոչ մի կերպ չի համապատասխանում, բայց մեր կյանքը ինչ խոսք, բավականին հեշտացնումա։ Պողոսը էդ օրը շուտ գնաց տուն, աղբը շները տարան, ամրագոտին արագ հետ կախվեց տեղում, կանաչ լույսի վրա խնայած ժամանակն էլ կօգտագործենք մի քանի անիմաստ սթորի նայելու վրա։ 

սա Հայաստաննա, ու եթե մի օր այլմոլորակայինները գան ու ի տարբերություն Մարվելի ֆիլմերի, չընտրեն ԱՄՆ-ը, այլ՝ Ասիան ու ընկնեն Կովկաս, ոչ մի բան չեն հասկանալու, քանի որ վերոնշյալ հատկանիշներից ոչ մեկը տրամաբանություն ու օրինաչափություն չունեն։ խառն ենք, շատ խառն ենք։ 

հոգ տար քո մասին 

քաղաքակրթությունների չէ, սերունդների բախում

հեյ

այս պատմության արմատները գնում են դեպի վաղ մանկություն, պատանեկություն ու ինձ մի տեսակ թվումա, որ էս թեման ավարտ չի ունենալու։ ինչքան ես կամ, կան էս պայքարները, որքան կան էս պայքարները՝ կամ ես… 
գերմանացին կասեր՝ worum es geht? (ինչի՞ մասին է խոսքը գնում)….
ուրեմն մարդը անհատ է, անկրկնելի, ուրույն։ ինչքան էլ գրեթե նույն կաղապարն ենք, նույն մեխանիզմով ենք աշխատում, կարողանում ենք ինչ-որ կերպ և ինչ-որ տեղ համայանքներ ձևավորել, ենթարկվել կամ չէ համակեցության կանոններին, բոլորս անհատներ ենք։ ու ինչպես փոփոխությունը միակ հաստատունն է, այնպես էլ միակ ու գլխավոր ընդհանրությունը բոլորիս մեջ մեր անհատ լինելն է։ ու սա ենթադրում է տարբերվող, անհատական, ուրույն մոտեցում շրջապատի յուրաքանչյուր մարդու։ սա ենթադրում է նաև, որ շրջապատող աշխարհի ամեն տարր յուրովի է ազդում ամեն անհատի վրա։ պարզ օրինակ՝ մեկի համար հաճելիա ցուրտ եղանակը (էդ Գոգնա), մյուսը ամբողջ ձմեռ արև ու ամառ է կարոտում (էդ էլ ես եմ)։ նույն կերպ մեկը սիրում է աղմուկ, մյուսը խուսափում է դրանից, մեկ այլը՝ նենց ոչինչ։ 
ու էս անհատները՝ AKA մենք, մեզ ավելի լավ ենք ճանաչում, քան ինչ-որ մեկը մեր շրջապատում, նույնիսկ ամենա-ամենա-ամենամոտիկ մարդկանցից առավել, ինձ ինձանից ավելի լավ ճանաչող մարդ չկա։ երբևէ մտածել ե՞ք, ինչքան հետաքրքիրա, որ մեր մտքերը մենակ մենք ենք լսում։ էդ նույն կերպ էլ միայն ու միայն մենք գիտենք՝ ինչ է կատարվում մեր ուղեղում, մարմնում, հոգում։ ուրեմն հենց մենակ էդ պատճառով բոլորս ունենք էդ մտքերի, հոգու, խղճի ու որոշումների ազատությունը։ էդ տրվածա ոչ թե հուլիսի 5-ին ընդունված Սահմանադրությամբ, այլ՝ ի սկզբանե՝ բնությունով ու բնույթով։
կարևորա նաև նշել, որ էդ որոշումների, խղճի, մտքերի ու հոգու ազատությունը չի ժխտում դրանց պատասխանատվությունը, ավելին՝ ընդգծումա, ուրեմն ես նաև պատասխանատու եմ իմ կայացրած որոշումների համար (դե որ ասում եմ ես, դու էլ էլի)։ ու ինչպես ցանկացած նորմալ մարդ՝ որոշումներ կայացնելուց առաջ շատ կարևորա հաշվարկել հետագա պատասխանատվության մակարդակը։ 
էս վերևի բոլոր պարագրաֆները կարելիա պարզապես ջնջել ու ասել՝ գիտեմ ինչ եմ անում։ Դեկարտը ասում էր՝ եկեք աչք փակենք բոլոր նախորդ փորձերի վրա և ցանկացած իրողության ապացույց ընդունեք միայն մեր սեփական փորձը. ես մտածում եմ, ուրեմն՝ կամ։ ես էդ աստիճանի ռացիոնալիստ չեմ անցյալի ամբողջ փորձն ու գիտելիքները արհամարհելու համար, բայց սիրում եմ սեփական փորձերի արդյունքում ինչ-որ բաներ հասկանալ։ ու, անկեղծ ասած, դեմ չեմ նույնիսկ սխալվել։ ամեն դեպքում ճիշտը ուշ թե շուտ պարզվումա, ես էլ գտնում եմ ինչ-որ այլընտրանքային լուծումներ, եթե կանխատեսումներս ճիշտ դուրս չեն եկել։ 
էս դարը ու իր բոլոր հնարավորությունները թույլ տալիս են կարդալ, ուսումնասիրել, պրպտել (էսօր մոտս հայերենի overdose ա) ու, ինչու ոչ, նաև մի քանի փորձեր անել։ պահպանողական սերունդը ու իրենց դաստիարակությունը ստացած ջահելները դրան միքիչ թարս են նայում, մեղմ ասած՝ չեն ընդունում։ միակ խնդիրը էդ պահին ընտրելնա՝ պայքարել, կռվել, հակառակը բացատրել, թե՞ ասել հա, հասկացա, բայց շարունակել անելիքդ։ ես մի տեսակ աստղակերպերին (իբր) հավատալով՝ զերծ եմ մնում կռիվներից, կշեռք եմ, եթե ինչ, ուրեմն ասում եմ «հա», բայց դե շարունակում եմ իմը։ 
շատ խառն ու անբովանդակ կարա թվա էս ամեն ինչը, քանի որ ամենքս մեր կռիվներն ունենք, մեր պայքարն ենք տանում, բայց էն, որ հիմա սերունդների բախումը գնալով ծայրահեղանումա, հաստատ ա։ ուղղակի պետք է գտնեք պայքարի ձեր պատճառը։ ի վերջո կարևոր չի ինչ անելը, ավելի կարևորա նպատակն ու պատճառները՝ ինչու-ն։ ինչ-ը անընդհատ կփոխվի, բայց նպատակն ու վերջնակետը ձեր համար կմնա նույնը, եթե իրական ու անկեղծ «ինչու» ա։ 
գտիր ինչու-դ, գնա դրա հետևից, փորձիր, սխալվիր, ուղղվիր, բայց կրկնիր դա ամեն օր։ երբեք մի դադարիր առաջ գնալուց։ 
հոգ տար քո մասին

(ան)իմաստ

հեյ

ամեն անգամ որոշում եմ ավելի շատ ու հաճախ գրել, բայց դե ինչպես գրված էր ալ Մայասի պատին՝ աշխարհն է էդպես, մի բան միշտ խանգարում ա՝ հավեսը, գործերը, ժամանակը….հիմնականում ժամանակը։ խաբեցի հենց նոր քեզ, քանի որ մի տեսակ գրելու ժամանակ կա, սակայն մտքերս սևով սպիտակի վրա չեն տեղավորվում։ դրանք կամ շատ խառն են, կամ պարզապես դատարկ են։ հազար անգամ արդեն գրել եմ մի քանի պարբերություն, թողել որպես սևագիր կամ պարզապես ջնջել ու չհրապարակել։ 
էսօր որոշել եմ հրապարակել՝ ինչքան էլ անմիտ ու անիմաստ թվա գրվածքս։ շատ սահուն անցնելով հիմնական թեմային՝ էսօր կյանքի իմաստից էինք խոսում։ որնա՞ էդ իմաստը ու ընդհանրապես՝ կա՞ էդ իմաստը։ 
ես ասում եմ, որ կա։ ամեն օր արթնանալը, քո ուզած առավոտը վայելելը կամ չէ, աշխատանքից ուշանալը կամ չէ, ռոբոտի կյանք ունենալը կամ չէ, երեկոները խմելն ու պարելը կամ չէ, էդ ամենը իմաստ պիտի որ ունենան։ մենք ընտրում ենք մասնագիտություն, որպեսզի ինչ-որ կերպ օգտակար լինենք շրջապատի, երկրի համար կամ չէ, մենք ընտրում ենք մեկին ու որոշում նրա հետ կիսել երջանիկ պահերը կամ չէ, մենք ընտրում ենք ընկերներ, նրանց հետ արկածներ ենք փնտրում կամ ձանձրանում ենք, դարդերն ենք իրար պատմում կամ չէ… էս ամենը կյանքնա ու կյանքի իմաստը։ սա միակ կինոնա, որ երբեք չի սփոյլվում փչանում, մենք չգիտենք՝ երբ կգրվի The End… երևի միակ իմաստն էլ էդա, որ մենք չգիտենք՝ ինչ իմաստ կա կյանքում։ 
վերջ, որոշեցինք՝ կյանքի իմաստը կյանքի իմաստը գտնելն է։ Good luck with that. 
հոգ տար քո մասին 

սիրով հիշեցնում ենք սիրել ձեզ

հեյ
էս մասին երևի արդեն խոսել եմ,  բայց հիմա նույն բանն ասում եմ ոչ թե քո  համար, այլ՝ ինքս ինձ։ ուրեմն մարդու ուղեղը շատ գերագնահատված էակա։ ինքը շատ բան չի անում, էդքան մի զարմացեք իրանով։ ինքը քեզ վերադարձնում ա էն, ինչ դու իրան տալիս էս։ օկ (հոգոց) նա նաև միքիչ վերլուծում ա էդ ամեն ինչը ու ապա՝ վերադարձնում։ 
նույնիսկ տարիներ շարունակ անընդմեջ աշխատած ուղեղին երբ մի քանի շաբաթ թողնես անգործության, հետո շատ դժվար կվերադառնա նախկին վիճակին։ ուղեղը պետք է սնվի աշխատանքով, պետք է կարդա նորը, լսի նորը, ստանա նոր ինֆորմացիա տեղեկատվություն, որպեսզի ամեն օր կարդացածդ ու լսածդ պահելու ձևը հիշի։ 
երբ զգում ես, որ հիշողությունդ «թուլացել» է, ոչ թե շաքարաջուր պետք է խմես, այլ սկսես ամեն օր միքիչ կարդալ, միքիչ սովորել ու պետք է ամեն օրվա հետ մեծացնես ծավալը։ մանավանդ հիմա, երբ նոր տեղեկատվություն ստանալու միջոցները գրեթե անսահմանափակ են, քեզ ոչ մի արդարացում չունես մի օրդ առանց մի բառ ավել իմանալու պառկել քնելու։ 
էդ ոնց որ ունենաս մեքենա ու որոշես, որ տասը տարի ամեն օր վառելանյութ լցնելով օգտագործել ես, հիմա հերիքա, ինքը պարտավոր է աշխատել առանց բենզինի (դե բենզինի գները տեսել ե՞ք)։ 
ուղեղին ոչ միայն օգնումա մտավոր, այլ նաև ֆիզիկական մարզումը։ շատ կարևոր է, որ ուղեղի մկաններից բացի ողջ ու ակտիվ լինեն մնացած բոլոր մկաններդ։ ուրեմն՝ սպորտ իհարկե։ 
և ինչպես ցանկացած գոյություն, ուղեղը նույնպես հանգստի կարիք ունի։ օրվա էն ամենավերջում մի մոռացիր մի քանի րոպե ոչինչ չանել։ պարզապես թողնել, որ ուղեղը մարսի ամենը, ինչ լսել/տեսել/հասկացել/ընդունել/մերժել է, որպեսզի վաղը պատրաստ լինի նոր սկզբին։ 
էսքան բան 
հոգ տար քո մասին 

cosmopolitan 2021

հեյ
տարվա առաջին օրն արթնանալ, երբ արդեն երեկո է, նախաճաշել-ճաշել-ընթրել ու նայել «Տանը մենակ 2» ու ընթացքում բլոգել. սա հրաշալի սկիզբ է, ինչ խոսք։ 
    ամեն տարի հունվարի մեկին պլանավորում ենք՝ ինչ ենք անելու մնացած 365 օրերի ընթացքում, ինչ նպատակներ ունենք նոր սկսած տարվա հետ. նոր տարի՝ 365 նոր հնարավորություն։ գովելի է նաև տարվա վերջում ետ նայել, վերլուծել արած-չարածները, հասկանալ՝ անցած տարվա սկզբին ինչքան ռեալիստ ես եղել։ 
    2017-ից սկսած ամեն տարվա հունվարին ինձ ապագայի նամակ եմ թողնում ու կարդում դա դեկտեմբերի 31-ին։ էս տարվա նամակս միքիչ հիասթափեցրեց, քանի որ ծրագրերիս գրեթե 70%-ը աչքաթող էի արել, ինչ ամոթ։ բայց հիմա մեղմ կշոյեմ ուսս ու կասեմ, որ չպլանավորված հաջողություններ եմ ունեցել, ու էդքան խիստ չեմ լինի ինձ հետ։
    նախորդ տարվա իմ լավագույն ձեռքբերումները մարդիկ են եղել, որոնք ամբողջ կյանքի համար են։ վերջապես գտել եմ թիմ, որի հետ ամեն օր ութ ժամ աշխատելը միայն հաճելի է։ 2021-ը ուրբաթ երեկո էր, երբ միքիչ աշխատում ես, մի բան սովորում ես, բայց հիմնականում հավես ժամանակ ես անցկացնում՝ techno, cosmo, work, repeat։ հասցրեցի կարդալ շատ քիչ, բայց շատ կարևոր գրքեր, ինձ համար բացահայտեցի Հարարիին, գտա ամենակարևորին։ 
       2022-ը պիտի չորեքշաբթի լինի (լավ էլի Լիլիթ)… 
    ծրագրում առաջին տեղում վերջապես երազանքի մասնագիտությունը սովորելն է, ինչը բավականին մեծ ուշադրություն ու ժամանակ է պահանջում (եթե ավելի կորած լինեմ էս տարի, կներեք)։ փորձելու եմ ավելի շատ բլոգել ու հավանաբար կստեղծեմ նոր բլոգ՝ մասնագիտական ուղղվածությամբ։ բոլորին ասում եմ՝ շատ սպասելիքներ մի ունեցեք, որպեսզի հիասթափություններն ավելի քիչ լինեն, հատկապես, երբ այդ սպասելիքները կապված են այլ մարդկանց հետ։ իմ էս տարվա սպասելիքները կախված են միայն ինձնից, կարդալ, սովորել ու աշխատել, դե ոնց արդեն ասացի՝ չորեքշաբթի։ 
    եթե հավես արեցիր էսքանը կարդալ, արժանի ես իհարկե, որ քեզ էլ մաղթեմ միայն զարգացնող ու զարմացնող տարի, դիր նպատակներ քո առաջ, գրիր դրանք թղթին կամ ապագայի նամակում ու ի գործ։ ու մեկ էլ հա, չմոռանաս, որ չորեքշաբթի երեկոյին էլ կարող ես նստել մեր սիրուն քաղաքի սրճարաններից մեկում ու վայլել կոսմո կամ այլ խմիչք, եթե չես սիրում կոսմո (ես չեմ հասկանում՝ ոնց կարա մարդ կոսմո չսիրի)…

միքիչ էլ մնա “länger bleiben” AnnenMayKantereit

մի քանի օր առաջ կասկադը էսքան տարիների ընթացքում ամենասիրունն էր։ ու էդ պահին միացավ AnnenMayKantereit-ի էս երգը, ու որոշեցի, որ պետք է անպայման թարգմանել։

«հաջորդ գնացքին դեռ մի ժամ կա
բեր մարդա մի հատ էլ խմենք
հա, ես էլ պիտի շուտ զարթնեմ վաղը
էդ գնալու պատճառ չի հեչ

մեկա չեմ ուզում էս անձրևին տուն գնալ
մի հատ դուրս նայի՝ ինչա կատարվում
իմ մնալու պատճառը քո գնալունից լավնա

գիտես ինչ
դու պարտավոր չես
բայց կարող էիր էլի
մի փոքր ավել
մի քիչ էլ մնալ

չես ուզում միքիչ էլ մնալ
խնդիր չկա, լուրջ
չես ուզում միքիչ էլ մնալ
ինչի՞ ես ուզում հենց հիմա է գնալ

չես ուզում միքիչ էլ մնալ
խնդիր չկա, լուրջ եմ ասում․․․

գնա՞մ արագ ներքևի խանութից
մեզ մի շիշ էժան գինի բերեմ
երկուսով կխմենք
պատուհանի մոտ կծխենք

բայց պիտի աղմուկ չանենք
թե չէ ռումմեյթս կզարթնի
ու ինքն էլ խմել կուզի

իսկ դու ամբողջ ընթացքում՝ գնամ հա գնամ
իբր նորմալա
բայց քո գնալը երբեք էլ նորմալ չի

չես ուզում միքիչ էլ մնալ
խնդիր չկա, լուրջ
չես ուզում միքիչ էլ մնալ
ինչի՞ ես ուզում հենց հիմա է գնալ

չես ուզում միքիչ էլ մնալ
խնդիր չկա, լուրջ եմ ասում․․․»

նորություններ

հեյ


մի տեսակ կարոտել եմ քեզ, գիտե՞ս։ շատ խառը շրջանա ու չեմ հասցնում հետդ նորմալ շփվել։ մի շատ կարևոր բան եղավ, որի մասին ուզում եմ անպայման պատմել քեզ։ 


հիշում ե՞ս ինչքան սիրուն ու խաղաղ էր համացանցը սրանից մոտ ինը-տասը տարի առաջ։ մի քիչ առաջ Գոհարի հետ խոսում էինք, որ ինչ-որ բլոգներում ու ֆորումներ էինք ակտիվ, հետաքրքիր ֆան ակումբներ էինք ստեղծում, քննարկումներ անում, խոսում ամեն ինչից բացի քաղաքականությունից ու չէինք տեսնում թիրախավորված գովազդներ։ 

հիմա ամեն ինչ շատ ավելի այլ ա ու շատ ավելի վատ հիմնականում։ դեռ 2012-ին, երբ առաջին անգամ գրանցվեցի ֆեյսբուքում, ստեղծել էի  «Ես կարդում եմ, իսկ դու՞» անունով էջ: Կազմակերպում էի խաղեր, գրքերի քննարկումներ․․․ մինչև մի օր նոր նշանակված ադմիններից մեկը ուղղակի «գողացավ» էջը ու ․․․ վաճառեց։ դե քիչ հետևորդներ չունեի, էդ թվերի համար 14,000 հետևորդը նույնիսկ շատ էր ու մարդը կարողացավ իմ ամիսների աշխատանքը վաճառել։ ամենահետաքրքիրն էն էր, որ երբ տեղափոխվեցի Երևան ապրելու, պարզվեց, որ հենց մեր հարևանի տղան էր գնել էջը, հա, հազար դրամով ։Դ աշխարհը այ էդքան փոքրա։ 

հիմա ֆեյսբուքում բացի բողոքից ու կեղծ լուրերից, բացի գովազդներից ու մեկնաբանություններում դրված գումարածի նշաններից բան չեք գտնի։ դեռ կան մի քանի չհուսահատվածներ, որ հետաքրքիր նյութեր են գրում, սիրուն նկարներ հրապարակում, բայց կներեք, ես հավես չունեմ էդքան սքրոլ անելու, որ մի նորմալ նյութ կարդամ։ ես ջնջեցի ֆեյսբուքի հաշիվս մեկ շաբաթ առաջ։ էնտեղ ինը տարվա պատմություն կար, նկարներ, նյութեր, որ էլ ոչ մի տեղ չունեմ։ մի վայրկյան էլ չմտածեցի ջնջելուց առաջ։ իսկ ավեի շուտ չէի ապաակտիվացնում, քանի որ SMM: ըհմ, ես՝ գովազդներից էդքան բողոքողս, գովազդների էի միացնում ու SMM անում։ դե բոլորս ենք էդպիսին, չէ՞ 

ինչևէ, հիմա չունեմ ֆեյսբուք հաշիվ, ունեմ տելեգրամ (
@timetopoetry), եթե ինձ կարոտես, ունեմ էլ փոստ ու հա՝ բլոգ, եթե մտքերս հետաքրքիր են։ գրի, խոսենք։ ես էլ քեզ եմ կարոտում։ 

հոգ տար քո մասին 

տխուր լուրեր

հեյ

 էս վերջերս մի տեսակ բացասական նոտաներ կան մեր զրույցներում, բայց կներես, այլ կերպ չեմ կարողանում։

երեկ գնացել էինք Հայաստան֊Գերմանիա ֆուտբոլային խաղը մարզադաշտում նայելու։ միանգամից երեք ու ավել հիասթափություններ ապրեցի։

դե խաղի ժամանակ, երբ հույզերը տեղի են տալիս, չես կարողանում կառավարել քեզ ու կանգնած ես մնում՝ մոռանալով, որ խանգարում ես ետևի շարքերում նստածներին։ մենք էլ էինք խաղով տարված ու կանգնած էինք մնացել։ հետևից լսում եմ՝ արա, նստի ։/ 

դիմացի շարքից մեկը՝ էլի մեր նման հուզված մեկը, ոտքի վրա էր մնացել ու խանգարում էր․ ես՝ որ խնդրեմ, կնստե՞ք․․․կներեք իհարկե։ նա՝ քուրս, ախր նստելա՞ լինում, ըհըն, տես՝ նստեցի, ինչ եղավ (էդ պահին Գերմանիան խփեց հերթական գոլը)։

խաղից հետո նստարաններն ու հատակը չէին երևում, քանի որ ամբողջը արևածաղկի մնացորդներ, չիպսի տուփեր, հյութի բաժակներ էին․․․ մենք արևածաղիկ չէինք կերել, բայց մեր ոտքերի տակ էլ մաքուր չէր։ 

ու էս բոլոր մարդիկ՝ դիմացինին արա֊ով դիմողները, անծանոթ աղջկան քուրս֊ով դիմողները, աղբը թափողները, խաղի ընթացքում գոռում էին՝ Հա֊յաս֊տան, Հա֊յաս֊տան․․․

տխրում եմ, իհարկե, տխրում եմ։ չենք սիրում մեր երկիրը ոչ մի ձևով, մենք շատ լավ պահանջում ենք, շատ լավ բողոքում ենք, որ կառավարությունը չի անում մեր ուզածները, որ մի օրում մեր բոլոր երազանքները չեն իրականանում, բայց մեր գցած թուղթը չենք վերցնում, չգիտենք հարգել ո՛չ մեզ, ո՛չ դիմացինին։ 

ես գիտեմ, որ ոչ մի նորություն հենց հիմա չասացի, գիտեմ, որ դու էլ ես էսքանը տեսել, զգացել, ջղայնացել, համոզված եմ, որ դու էդպես չես վարվում։ ու երեկվանից հետո ոչ էլ նեղվում եմ, որ ֆուտբոլ խաղալ չգիտենք։ մեզ մոտ ամենապարզ՝ գցածը վերցնելու մշակույթը դեռ չի ձևավորվել է․․․․ 

Անդրանիկը մի լուծում առաջարկեց․ քանի որ տոմսը գնելիս անձնական տվյալներ ենք լրացնում, մարդիկ կարող են տուգանվել, եթե իրենցից հետո իրենց նստած տեղը մաքուր չլինի։ իսկ ես՝ հայի տեսակից անտանելի հիասթափված պատասխանեցի՝ է կողքինի աթոռի տակ կլցնեն, հայ են չէ՞․․․

հոգ տար քո մասին

աշխատաՇՈՒԿԱ

հեյ

 մի ամիս ա, ինչ կազմակերպությունը մեծացնելու նպատակով գերմաներենի մասնագետներ ենք փնտրում։ ինչպես ցանկացած նորմալ մարդ, առաջին բանը որ արեցինք, stuff.am֊ում հայտարարություն դնելն էր։ էն մասին չեմ խոսում, որ մարդիկ հիմնականում չեն գնահատում իրենց կարողություններն ու ինչ մակարդակի CV ասես չստացանք, ինչ հիասթափություններ ապրեցինք հարցազրույցների ընթացքում, ու էդ ամեն ինչի արդյունքում, հասկանալով, որ շատերը մոռանում են ուշադրություն դարձնել ինքնակենսագրականներին, հարցազրույցներին պատրաստվելուն, գրեցի մի բլոգ, որն ինչ֊որ չափով կօգնի քայլել ժամանակին համընթաց։

 էսօր մի ուրիշ հիասթափություն ունեմ․ ուրեմն աշխատանքի հայտարարություններ ֆեյսբուքում։ հայ ազգը աշխատանք է փնտրում և առաջարկում ֆեյսբուքում։ հայտարարություններն էլ՝ օնլայն աշխատողներ են պետք, ով հետաքրքրված ա թող + դնի։ 

ես նախ փորձեցի միքիչ գրագետ մոտեցում ցույց տալ, կիսվեցի սթաֆի մեր հայտարարությունով, սակայն չստացա ոչ մի արձագանք։ այսօր ես վարվեցի ինչպես իսկական ֆեյսբուքահայ․ 

եթե տեսնում եք, տասից ավելի մեկնաբանություններ եղան, նամակներ ստացա։ ինչու՞։ ժողովուրդ գիտե՞ք արդեն որ ժամանակներում ենք․ մարդիկ կազմակերպություններ են հիմնում, գործընկերներ են գտնում բարերում հանդիպելով, կոկտեյլ խմելիս․․․ մենք դեռ գումարածի նշան ենք դնում, քանի որ աշխատանք ենք ուզում։ մարդիկ պորտֆոլիոներ են կազմում, մենք ինքնակենսագրական գրել ենք սովորում, մարդիկ աշխատանքի հայտարարությունները գրում են անգլերեն, մենք՝ լատինատառ հայերենով։ ես չեմ տեղադրի այստեղ տեսածս «հայտարարությունները»։ բայց իսկապես շատ եմ տխրում, որ մենք չենք քայլում աշխարհի հետ։ մենք քայլում ենք աշխարհից հետ։ 
ու մի օր, երբ մեկը նորմալ ինքնակենսագրական ու նորմալ մեյլ ա պահանջում աշխատանքի համար, կարծում ենք՝ դա ձևական է ու կարևորը մարդու որակներն են՝ չմտածելով, որ ամենակարևոր որակն այս պահին update լինելն է։ 
ու հա, իսկապես գործ կա, բարելավեք ձեր որակները, եղեք ժամանակի մարդ․․․
հոգ տար քո մասին

օ՜ֆ֊line

հեյ

ունենալով այս բլոգը արդեն հինգ տարի և ավել, հաճախ նույնիսկ նրա մասին մոռանալով՝ ես չեմ սիրում տեխնոլոգիաները, երբեմն նույնիսկ ատում եմ ու համոզված եմ, որ դրանք չարիք են մեր դարաշրջանի հոմո սափիենսի համար։ ես չեմ սիրում համացանցն ու գաջեթները, երբ երեկոյան ընթրիքից հետո ես իմ համակարգիչն եմ բացում ու միացնում ականջակալներս, մաման, պապան, Մետաքսն ու Լեռը իրենց հեռախոսների ու լափթոփի առաջ են ու տան լռությունը միայն խախտվում է մեկ֊մեկ սրա֊նրա սթորիների ձայներից կամ ինչ֊որ քաղաքական հոլովակների ձայներից, որը հիմնականում միացնում ա պապան։ ես չեմ սիրում համացանցն ու գաջեթները, երբ Անդրանիկի խելացի ժամացույցը ամեն վայրկյան ծընգծընգում ա, ու խոսակցությունը մի պահ դադարում ա։ ես չեմ սիրում տեխնոլոգիաներն այն ժամանակ, երբ լսում եմ, որ հենց նոր դուրս եկած մի սերիալում նկարագրված խաղերին զոհ են գնում տասնյակ մարդիկ և կամ ինչ֊որ մի աղջիկ գնում է պլաստիկ վիրաբույժի մոտ, ցույց է տալիս իր նկարը ինստագրամի կամ սնափչաթի ինչ֊որ ֆիլտրով ու խնդրում, որ իրեն իրականում էլ այդպիսինը դարձնեն։ 

շատ վաղուց արդեն հրաժարվել եմ սոց ցանցերից; հաշիվներ, ցավոք, դեռ ունեմ, սակայն դրանք իմ ուշադրության կենտրոնում չեն օրվա ընթացքում; էսօր օրինակ, զարմանալի շատ բաց մնաց ֆեյսբուք հաշիվս, քանի որ աշխատանքի հայտարարություններ էինք տարածում։ ու թե ինչու են Հայաստանում աշխատանք փնտրում ֆեյսբուքում և ինչու մեր հայտարարութունը, որ օրինակ stuff.am-ում է, անտեսվում, իսկ իմ մի կարճ ստատուսը ուշադրություն գրավում, լրիվ ուրիշ օրվա խոսելու թեմա է։ էդ ընթացքում աչքովս մի քանի գրառումներ ընկան՝ բոլորը բացասական տրամադրությամբ, ու ես երազեցի այն օրվա մասին, որ էլ ստիպված չեմ լինի ունենալ էդ հաշիվը ֆեյսբուքում։ ես, իհարկե, կարող էի երազել այն օրվա մասին, որ միքիչ ավելի թեթև տանենք սոց կայքերը ու չդարձնենք դրանք մեր կյանքի կարևորագույն մաս, բայց ես էդքան լավատես չեմ։ էս դեպքում բավականին ռեալիստ եմ, եթե ինչ․․․

․․․նույն մոլորակում, նույն իրականության մեջ, միևնույն ժամանակ․․․

․․․․ես սիրում եմ տեխնոլոգիաները ու համացանցը էն ժամանակ, երբ ինձանից մի քլիք է պահանջվում, որպեսզի տեղեկանամ աշխարհի նորություններին, նայեմ հոլովակ, որտեղ այս օրերի ինձ համար լավագույն հասարակական գործիչը բացատրում է, թե ինչպես հոմո սափիենսը կարողացավ գոյատևել ի հակառակ մնացած բոլոր սափիենսների։ ես մի քանի վայրկյան անց տեղեկանում եմ, որ ամենասիրածս խումբը նոր ալբոմ է թողարկել, ես որոշում եմ կարդալ այն գիրքը, որ չեմ գտնում մեր քաղաքի գրախանութներում ու մի քանի րոպե անց այն իմ Kindle-ում է, ես ուզում եմ նայել մի քանի օր առաջ թողարկված ֆիլմ ու իմ տան գերարագ ինտերնետը ինձ նույնիսկ ժամանակ չի տալիս պոպքորն պատրաստել, ես կարոտում եմ Արմինին, որ Գերմանիայում է, ու տեսազանգի շնորհիվ մեղմացնում եմ կարոտս։ ես սիրում եմ տեխնոլոգիաները, քանի որ ցանկացած պահի կարող եմ նոր մասնագիտություն, լեզու սովորել, կարող եմ յութուբի հոլովակների շնորհիվ սովորել յոգա, կարող եմ կարդալ այս կամ այն սնունդի օգտակար հատկությունների մասին, կարող եմ նախորդ դարի ֆիլմեր դիտել, կարող եմ տեղեկանալ եղանակի մասին ու իմանալ՝ ինձ պետք է անձրևանոց, թե՞ ոչ։ (սա արդեն մեծ սուտ էր՝ ոչ մի եղանակի դեպքում ես անձրևանոց չունեմ, ես պարզապես չեմ սիրում անձրևանոց)։

ես սիրում եմ համացանցը, երբ մի քանի վայրկյան արած նկարս ուղարկում եմ էն մարդկանց, ովքեր կցանկանային այդ պահին տեսնել՝ ինչ եմ անում ու որտեղ եմ, սիրում եմ համացանցը, քանի որ մի օր այն օգնել է ինձ գտնել այն, ինչ/ում ունեմ հիմա։

սիրում եմ համացանցն ու դրա հնարավորությունները, քանի որ մի քանի րոպե անց սեղմելու եմ՝ «հրապարակել» ու մի քանի հոգի իմանալու են իմ մտքերի մասին և կիսվելու են իրենց մտքերով։ ես կապված եմ աշխարհին։ 

համացանցն ու նոր տեխնոլոգիաները մեզ տալիս են հնարավորություններ, կրճատում են հեռավորությունն ու ժամանակը, բայց նաև հեռվացնում են մեզ։ էսօր երբ Գոհարին ասացի, որ պատրաստվում եմ էս մասին բլոգել, նա ասաց, որ բոլորն էլ գիտեն էս թեման ու բոլորի մոտա նույն խնդիրը։ ըհմ, գիտեմ, բայց ես մի տեսակ զգում եմ, որ ամեն րոպե հեռախոսը հասանելի ունենալը, դարձել է սովորական ու արդեն պարտադիր։ սա ուղղակի բարի հիշեցում է այն մասին, որ բալանսի բերեք ձեր օնլայն ու օֆլայն կյանքը, հաճախ անջատեք ձեր ինտերնետ կապը ու զրուցեք ձեր շրջապատի մարդկանց հետ։